Լրահոս
2025-12-28
-
ԱշխարհՄահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել Բրիժիտ ԲարդոնՄահացել է ֆրանսիացի կինոդերասանուհի, ֆոտոմոդել Բրիժիտ ԲարդոնԱվելին14:3928.12.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի սարկավագաց դասինԴեկտեմբերի 25-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հոգեշնորհ Տ. Անանիա վարդապետ Ծատուրյանի, Մայր Աթոռի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի և Գևորգյան հոգևոր Ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, հաղորդել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին։ Տերունական աղոթքից հետո սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ։ Նորընծա սարկավագների անունից Բարեշնորհ Վռամ սարկավագ Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը հայրական սիրո ու հոգածության համար՝ խոստանալով իբրև ապագա հոգևոր սպասավորներ արդարացնելու Հայոց Հայրապետի հույսերը։ Այնուհետև Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Նորին Սրբությանը ներկայացրեց նորընծա սարկավագներին՝ հայցելով Հայոց Հայրապետի օրհնությունը։ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով և իր հայրական օրհնությունը փոխանցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին օրվա խորհրդի առիթով, անդրադարձավ քրիստոնեական Եկեղեցու առաջին նահատակի՝ Սուրբ Ստեփանոսի անձին՝ ընդգծելով, որ յուրաքնչյուր հոգևորական պետք է առաջնորդվի նախասարկավագի նվիրումի ու հանձնառության ոգով։ Նորին Սրբությունը հորդորեց հետևել Եկեղեցու փառքը կերտած մեր սուրբ հայրերի օրինակին, ովքեր ի սեր Աստծո, Եկեղեցու և հայրենիքի, քաջությամբ, ամուր հավատքով ու նախանձախնդրությամբ, նախասարկավագի լուսավոր օրինակով իրենց կյանքը ընծայել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանը, Եկեղեցու պայծառությանն ու Հայրենիքի շինությանը։ Հայոց Հովվապետը նկատեց, որ բոլոր ժամանակներում Եկեղեցին հանդիպել է տարբեր մարտահրավերների, որոնք հաղթահարվել են նվիրյալ եկեղեցականաց հանձնառու և անսակարկ ծառայութան շնորհիվ։ Այսօր էլ, ժամանակի նոր մարտահրավեներին ընդառաջ, հայ հոգևորականը կոչված է հավատավոր իր ժողովրդին համախմբելու Եկեղեցու շուրջ, ավետարանի քարոզչությամբ առաջնորդելու դեպի խաղաղ հանգրվաններ։ Ամենայն Հայոց Հայրապետը սարկավագաց դասին պատգամեց, որ Սուրբ Ստեփանոսի հավատքը, աստվածսիրությունն ու արիական ոգին օրինակ ունենալով՝ իրենց ծառայությունը բերեն Քրիստոսի Եկեղեցուն և հայրենիքին: Վերջում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև սարկավագաց դասի հարցերին, որոնք առնչվում էին Եկեղեցու առաքելությանը և նրա առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։Ավելին13:2028.12.25 -
ՀասարակականԳեղարքունիքում «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա երիտասարդը հոսպիտալացվել էԱյսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաներում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Սերոբ Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակիչ 19-ամյա Տիգրան Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին։Ավելին12:5028.12.25 -
ՔաղաքականՎտանգավոր սցենարին հակազդելու գործիքներ ունենք. Լևոն Քոչարյանը՝ ընտրությունների մասինՄոլդովական սցենարի կիրառման փորձ է կանխատեսվում հայաստանյան ընտրություններում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է՝ եվրոպական երկրները միջամտում են Հայաստանի ներքին գործերին ու, հնարավոր է, փորձեն Փաշինյանին ընտրություններից առաջ ապահովագրել նույն մեխանիզմներով, որոնք արդեն մի անգամ կիրառվել են Մոլդովայում։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, վստահեցնում է՝ այդ սցենարը Հայաստանում հաջողություն չի ունենա:Ավելին12:3028.12.25 -
ՄիջազգայինԶելենսկին Թրամփի հետ հանդիպումից առաջ խոսել է եվրոպացի առաջնորդների հետՆա ասել է, որ ուժեղ դիրքորոշում է անհրաժեշտ ինչպես ճակատում, այնպես էլ դիվանագիտության մեջ, «որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չկարողանա մանիպուլյացիաներ իրականացնել ու խուսափել պատերազմի իրական և արդարացի ավարտից»։Ավելին12:1528.12.25 -
ՀասարակականԵղանակային պայմանների պատճառով հետաձգվել են դեպի Հայաստան չվերթերը. Sputnik ԱրմենիաՀինգ երկրներից չվերթերը Երևանի օդանավակայան կժամանեն ուշացումով՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից, Կիպրոսից, Մոնտենեգրոյից և Թուրքիայից, այդ մասին են վկայում «Զվարթնոցի» առցանց ցուցատախտակի տվյալները: Ռուսական չվերթերից ուշացումով վայրէջք կկատարեն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Կազանից ժամանած ինքնաթիռները: Ընդ որում, օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը Sputnik Արմենիա-ին հայտնել է, որ «Զվարթնոցն» աշխատում է բնականոն ռեժիմով. ուշացումով վայրէջք են կատարել միայն մի քանի չվերթեր, կուշանան նաև Մոսկվայից և Ստամբուլից թռչող օդանավերը:Ավելին12:1028.12.25 -
Հասարակական«Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2-ամյա երեխայի դիԴեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։Ավելին11:5028.12.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ էլեկտրական ենթակայանում տեղի ունեցած հրդեհի դեպքիցԴեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ։Ավելին11:2528.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.90 դրամ:Ավելին11:2028.12.25 -
ՀասարակականԱրգելափակումից դուրս է բերվել 47 տրանսպորտային միջոց, 92 քաղաքացու ցուցաբերվել է օգնությունՁյան առատ տեղումներով պայմանավորված՝ դեկտեմբերի 27-ից հանրապետության ողջ տարածքում ՆԳՆ ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի կարգադրությամբ ՓԾ ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին իրականցրել են ուժեղացված ծառայություն։ ՓԾ ստորաբաժանումներն ակտիվ համագործակցել են Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 27-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 28-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում օպերատիվ արձագանքելով իրավիճակին արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց և 92 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:Ավելին10:5528.12.25 -
ՀասարակականՉբարեփոխված ու թանկացած տրանսպորտ. Երևանի ավագանու անդամ (տեսանյութ)Չբարեփոխված ու թանկացած տրանսպորտ, ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը և հրապարակել տեսանյութ։ «Միլիարդավոր դրամների մսխում ու բարձիթողի վիճակ», - նշել է Ստեփանյանը:Ավելին10:3028.12.25 -
ՀասարակականՄի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0028.12.25 -
ՀասարակականՀՐԱՏԱՊ․ Ենթակայանում հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են «Էրեբունի» վարչական շրջանն ու մայրաքաղաքի մի շարք փողոցներ (տեսանյութ)«Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ, «Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:Ավելին09:0028.12.25
2025-12-27
-
ՔաղաքականԿյանքի խոսք աղանդի երկրպագու Նիկոլի ֆան-ակումբի ներկայացուցիչները լավ կլինի հեռու մնան ՀԱ եկեղեցուց․ քաղաքագետՀարց է առաջանում, իսկ իրական՝ ՀԱԵ-ի հավատավոր ժողովուրդը իրավունք ունի՞ արձագանքելու այդ սադրիչներին և դուրս հրավիրելու եկեղեցուց, երբ նրանք խախտում են հոգևոր կանոնները և եկեղեցու անդորրը… Այո՛, իրավունք ունեն…Ավելին23:5827.12.25 -
ՀասարակականՀայաստանը շարունակել է հայկական մշակութային ժառանգության հանրահռչակումը ՅՈՒՆԵՍԿՕ-ում․ ԱԳՆ1․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում են ընդգրկվել «Երևանի ուրարտական ժառանգություն» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հուշարձանները:Ավելին23:4827.12.25 -
ՀասարակականԱնիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լուսաղբյուր գյուղից մինչև Ջաջուռի ոլորաններ հատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Արարատի, Կոտայքի, Տավուշի մարզերում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի, Աբովյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի, Անիի, Ամասիայի, Եղեգնաձորի, Սևանի, Ճամբարակի, Վանաձորի, Թումանյանի, Ջերմուկի և Սիսիանի տարածաշրջաններում, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն: Անիի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։Ավելին23:3527.12.25 -
ՔաղաքականԵրկրորդ անգամ Շիշ բռնողին՝ Հայկ Սարգսյանին ՔՊ-ն մերժել է․ ArmlurՄեր աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանը չի ներում Հայկ Սարգսյանին այն բանի համար, որ վերջինս դեռևս հունիսին, ՔՊ վարչության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանի ներկայությամբ Հայկ Սարգյանը ծեծկռտուք էր սարքել Վահե Ղալումյանի հետ, ով Փաշինյանի հետ քավոր սանիկական հարաբերություններ ունի: Փաշինյանը միջադեպը չի ներում:Ավելին23:0927.12.25 -
ՀասարակականԵրևանում ձյուն է տեղում (տեսանյութ)Այս մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին22:5427.12.25 -
Հասարակական«Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը․ մտածեք` որքա՛ն հեռացաք Աստծուց»․ Հայր ԶաքարիաԲարի և օրհնյալ կիրակի ամենքիս»:Ավելին22:5027.12.25 -
Քաղաքական«Կարապետյանի պարագայում ներդաշնակություն կար, Փաշինյանի դեպքում ակնառու է արհեստականությունը»․ Հակոբ Բադալյան«Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը: Որովհետև, այստեղ կարծես թե խախտվել է, օրինակ, ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»:Ավելին22:3827.12.25