Լրահոս

2019-07-02
2019-07-01
  • Հայաստան
    «Աղետի գոտում» 453 ընտանիք տուն կստանա և «շինարարական բում կլինի»

    Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի խոսքով ներդրողները հետաքրքրված են շինարարությամբ: Վահագն Վերմիշյանը շինարարական բում է խոստացել: Նաեւ խոստացել է, որ հաջորդ տարի այլեւս չի լինի 88-ի երկրաշարժից տուժած մի ընտանիք, որը բնակարան չի ունենա: 

    23:10
    01.07.19
    Ավելին
  • Աշխարհ
    ԱՄՆ նախագահը մտավ Հս. Կորեա. Դոնալդ Թրամփ - Կիմ Չեն Ըն «լավ գործարք»

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդամենը մեկ քայլ անելով դարձել է առաջին նախագահը, որը մուտք է գործել Հյուսիսային Կորեա: Այցը տեւել է 45 վայրկյան, բայց ակնհայտ է, որ արդյունավետ է եղել: Թրամփն ու Կիմ Չեն Ընը լավ գործարք են պատրաստում:

    23:09
    01.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    «Թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում»

    Այսօր ՙԻմ քայլի՚ պատգամավոր Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին մեղադրել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՙՔաղաքացիական պայմանագրի՚ պարտության համար: Այս ընտրություններից հետո Սասուն Միքայելյանը տեւական ժամանակ չէր մասնակցում քառօրյայի նիստերին: Մամուլը գրեց, որ հակասություններ կան կուսակցության ու պատգամավորի միջեւ: Անգամ մանդատը վայր դնելու մասին էր խոսվում: 

    23:07
    01.07.19
    Ավելին
  • Իրավական
    101-ամյա դատախազության «բեռը ծանրացել է»

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեպետ անեկդոտ չի պատմել, բայց գրականության տիտաններից է մեջբերումներ արել, իր խոսքով՝ քաղաքական շահարկումներից խուսափելու համար: Այսօր դատախազության 101-ամյակի միջոցառմանը գլխավոր դատախազը Քոչարյանի գործով դատավորի պահվածքին է անդրադարձել: Նրա կարծիքով առանց պաշտպանող կողմին լսելու խորհրդակցական սենյակ գնալը նորմալ է:

    23:06
    01.07.19
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հալեպի աշակերտները հայերեն են սովորում ի պատիվ հայ սակրավորների

    Հայ ականազերծները շարունակում են առաքելությունը Սիրիայում: Անցած ամիս Հալեպ է մեկնել երկրորդ խումբը: Հումանիտար առաքելության ընթացքում առաջին խումբը ականազերծել է 29 միավոր ական: Սիրիացիները յուրահատուկ ձեւով են որոշել շնորհակալ լինել հայ սակրավորներից: 

    23:05
    01.07.19
    Ավելին
  • Քաղաքական
    ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության պարզաբանումը առանց Ռուբինյանի

    ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նոր է վերադարձել Ստրասբուրգից: Այսօր ասուլիս են ունեցել: Բայց ներկա չի եղել ամենասկանդալային քվերակության հեղինակը: Ռուբեն Ռուբինյանը գործուղման է: Հիշեցնենք՝ հենց նա էր ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրավունքը վերականգնելուն դեմ քվեարկել: Միջադեպը մեկնաբանել են պատվիրակության մյուս անդամները:

    23:02
    01.07.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    Եթե ձեր բիզնեսը ինտերնետում չկա, ուրեմն դուք բիզնես չունեք

    Հայաստանում է ՙՄիա Ռոսիա՚ ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնի նախագահ Ալեքսեյ Ֆիլիպովսկին: Նա վարպետության դասեր է անցկացրել հայ մասնագետների համար:

    23:00
    01.07.19
    Ավելին
  • Իրավական
    Խորհրդարանական ուժերը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

    Վենետիկի հանձնաժողովի փորձագետները խորհուրդ են տվել Հայաստանի իշխանություններին չքաղաքականացնել սահմանադրական դատարանի անդամի նշանակման հարցը: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նրանց հանդիպել է Ստրասբուրգում: Այդ պաշտոնում վերջերս ընտրված Վահե Գրիգորյանը ծավալուն նամակ էր ուղարկել պետական բոլոր մարմիններ: Խորհրդարանական մեծամասնությունը այսօր դժկամությամբ է անդրադարձել դրա բովանդակությանը:

    22:56
    01.07.19
    Ավելին
  • Տեսանյութեր
    «Բարի հաքերները». կիբերանվտանգություն

    Հայաստանում սպիտակ գլխարկավորները հաքերային հարձակում են կազմակերպել: Բայց ոչ թե վնասելու, այլ օգնելու նպատակով: Կիբերանվտանգության նոր մակարդակը հայկական հաքաթոնում:

    22:46
    01.07.19
    Ավելին