Լրահոս

2025-12-27
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»
    Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով ձևավորվել է հատուկ նախաձեռնություն, որին միացել են մի շարք ծանրակշիռ քաղաքական, ակադեմիական և հոգևոր գործիչներ։ Նախաձեռնությանը ներգրավված են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։
    09:34
    27.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    27.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սերդար Քըլըչը նոր առաջարկներ ու պահանջներ է փոխանցել Հայաստանին. «Հրապարակ»
    ՀՀ կառավարության մեր աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ, որոշ ժամանակ առաջ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը` ԱՄՆ-ի ճնշումների ներքո, Նիկոլ Փաշինյանին է փոխանցել իրենց նոր առաջարկները: Այն է` 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բաց կլինի դիվանագիտական անձնագիր ունեցողների, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց Թուրքիան պատրաստ չէ բեռների համար բացել սահմանները։
    09:25
    27.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ` Հայ Առաքելական Եկեղեցու դեմ. «Փաստ»
    Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:
    09:20
    27.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նոր տարի, հին ստեր. ո՞ւր է գնում Հայաստանը. «Փաստ»
    Այս թեմաներին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը ընդգծում է, որ Եկեղեցու դեմ սկսված գործընթացը ներքին ինքնագործունեություն չէ։ Նրա խոսքով, երբ արտաքին ճնշումները հասնում են այն կետին, որտեղ արդեն փորձ է արվում վերահսկել հոգևոր առաջնորդի ընտրությունը, դա այլևս ոչ թե ներքաղաքական ճգնաժամ է, այլ պետականության կորստի ազդանշան։ Խաչիկյանը նշում է, որ եկեղեցու պառակտումը ուղիղ ճանապարհ է դեպի ազգային ինքնության քայքայում, իսկ ինքնության քայքայումը՝ դեպի կառավարվող տարածքի վերածում։
    09:15
    27.12.25
    Ավելին
2025-12-26