Լրահոս
2025-12-21
-
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում․ Հնդկաստանի 29-ամյա քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների մոտ մահացելԴեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։Ավելին10:3921.12.25 -
ՀասարակականՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Ավելին10:1821.12.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0021.12.25 -
ՀասարակականԱղերսում եմ Վեհափառին` Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել․ Սամվել դպիր ԳրիգորյանՀանուն իրենց հագով կարկտած «արդարության» Մայր Տաճարի մոտ մեգաֆոնով բղավող տիրադավ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերջին հարցազրույցներից մեկում շնությունը (պոռնկությունն) անվանել է բնական մեղք, ի հակադրություն արվամոլության կամ սոդոմական մեղքի, որը նա անբնական մեղք է անվանել:Ավելին00:0421.12.25
2025-12-20
-
ՔաղաքականՏիկոյենք ասեցին՝ Աջափնյակի մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու․ Մեսրոպ ՄանուկյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ քաղաքացիները իրեն խնդրել են Տիգրան Ավինյանին փոխանցել, որ «Աջափնյակի մետրոն լավն է, բայց շըխկ ու թըխկը մի քիչ շատ է»։ Նա նաև տեսանյութին կից գրել է․ «Քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցիչն ասում է մետրոն շուտով կառուցելու ենք (բայց կատակ էին անում)։ Նիկոլ Փաշինյան մի բան ձեզ «գոխտու» ասեմ․ Ձերոնք՝ Տիկոյենք, ասեցին որ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու։ Այնպես որ անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին» Չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել»։Ավելին23:5820.12.25 -
ՔաղաքականԲաքվում անցկացվել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնք կոչեցյալի ընդհանուր ժողովը. Վարդան ՈսկանյանԴրա ընթացքում այդ «կազմակերպության»՝ արհեստածին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, քաղաքական կուսակցությունների և օրենսդիր իշխանության հետ կապերի բաժնի վարիչ Ադալաթ Վալիևը, հադես է եկել փաստացի խոստովանությամբ առ այն, որ, այսպես կոչված, «Արեմտյան Ադրբեջանի», կեղծ, հակահայկական, ծավալապաշտական և ագրեսիվ ծրագիրը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի կողմից վերածվել է պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկի։Ավելին23:5120.12.25 -
ՀասարակականԱմանորին ընդառաջ՝ Էկոպարեկները թավա ու եռաշերտ զուգարանի թուղթ են ձեռք բերել. «Փաստինֆո»Այսպես, Էկոպարեկային ծառայությունը, որը մշտապես աչքի է ընկնում իր գնումներով, այս անգամ գնել է 2 թավա, եռաշերտ զուգարանի թուղթ և խոհանոցային թղթե սրբիչներ։ Այս գնումների ընդհանուր արժեքը կազմել է 25.580 դրամ, և դրանք ձեռք են բերվել «Ագաթ Գրուպ» ՍՊԸ-ից։Ավելին23:4520.12.25 -
ՀասարակականԱրամ Ա-ն 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարիՀայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։Ավելին23:3020.12.25 -
ՔաղաքականՀայաստանին պետք է արդյունաբերականացում, միայն այդ պարագայում կարող ենք դառնալ զարգացած երկիր․ Նարեկ Կարապետյան«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կրկին տաքսու ղեկին է ու շարունակում է ոչ սովորական ձևաչափով շփվել քաղաքացիների հետ։Ավելին23:2020.12.25 -
ՄիջազգայինԲեկումնային հանդիպումներ՝ Մայամիում. Ռուսաստանը խզում է ռազմական կապերը 10 երկրի հետՌուս-ուկրաինական ճակատից շարունակում են խիստ հակասական լուրեր գալ: Ռուսական կողմը վստահեցնում է, թե վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Վիսոկոյե և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոե գյուղերի նկատմամբ: Ուկրաինական կողմը չի հաստատում:Ավելին23:0020.12.25 -
ՀասարակականՔաղաքացին կնոջ և երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել էրԴեկտեմբերի 20-ին, ժամը 19։07-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին կնոջ և երեք երեխաների հետ Մաթոսավանք վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել է:Ավելին22:4820.12.25 -
ԻրավականԴավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին տեղեկատվությունը բացակայում է datalex-ում․ փաստաբանՏեղեկացնում եմ, որ Դավիթ Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավորներ Սևակ Համբարձումյանին, Հարություն Պետրոսյանին, իսկ դատական կազմի 3-րդ դատավորի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է datalex-ում։ Այս մասին գրել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյնաի փաստաբան Գայանե Պապոյանը։ «Ի դեպ, ըստ court.am-ի դատավոր Սևակ Համբարձումյանը այժմ արձակուրդում է, որը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 30-ը, սակայն բողոքը նաև նրան է մակագրվել»,- նշել է նա։Ավելին22:3020.12.25 -
ՀասարակականԱղոթեցեք ինձ համար, բայց առավել մեր հայրենիքի և եկեղեցու համար․ Միքայել Սրբազան«Սակայն ամոթի ու պատկառանքի մահն անգամ պատճառ չէր, որ իջնեին այնքան, որ կանգնեին կարգալույծ (ընդ որում` կրկնակի) աբեղայի կողքին և կատարեին վերջինիս ցուցումներն ու հրահանգները: Ցավալի էր տեսնել այդ խայտառակությունը, ինչը չի եղել անգամ 1915 և 1937 ճակատագրական տարիներին:Ավելին22:1020.12.25 -
ԻրավականՕրենքի ոտնահարում է Եզրաս Սրբազանին վերագրվող փաստաթղթի հրապարակումը. ԱԱԾ պահեստազորի միության տնօրենԵկեղեցու դեմ պայքարի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը ճանապարհին անկանոն հարվածներ է հասցնում նաև ԱԱԾ-ին: Փաշինյանի ընդդիմախոսներն արձանագրում են՝ եթե մի պահ ենթադրենք, որ Եզրաս սրբազանին արատավորելու համար հրապարակված այդ թուղթը իրական է ու այն իսկապես գաղտնազերծել է ԱԱԾ-ն, ապա դա վտանգավոր ուղերձ է ապագային, քաղաքացիները սկսելու են վախենալ անվտանգության մարմինների հետ համագործակցությունից՝ մտավախությամբ, որ կթիրախավորվեն:Ավելին21:5820.12.25 -
Արտաքին քաղաքականությունՍանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումըԱկնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան տարածաշրջանային օրակարգի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։Ավելին21:3920.12.25 -
ՔաղաքականՎտանգավոր գործակա՞լ, թե՞ եկեղեցասեր անձ. ՔՊ մամուլի օրգանը չի ցնցել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմըՆիկոլ Փաշինյանի հոգին փառավորվե՞լ է, որ, ի վերջո, սկանդալ է պայթել Եզրաս սրբազանի՝ ԿԳԲ-ի գործակալ լինել-չլինելու հարցի շուրջ: Նրա զայրույթի պոռթկումից մեկ օր հետո է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի օրգան «Civic.am»-ը հրապարակել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին վերաբերող մի փաստաթուղթ, որով, ըստ այդ կայքի՝ հաստատվում է, որ սրբազանը KGB-ի գործակալ է եղել 1986-ից 88 թվականներին:Ավելին21:1820.12.25 -
ՔաղաքականԱմենալուրջ և վտանգավոր հետևանքը վերաբերում է հենց ԱԱԾ-ին՝ որպես պետական ինստիտուտի․ ՍուրենյանցԱրևելյան Եվրոպայի երկրներում կիրառված լյուստրացիան համընդհանուր և օրենսդրորեն կարգավորված գործընթաց էր՝ նպատակ ունենալով հասարակությունը ազատել տոտալիտար անցյալի համակարգային ազդեցություններից։Ավելին21:0020.12.25 -
ՀասարակականՎանաձորում բախվել են «Nissan Teana»-ն և «ՎԱԶ 2121»-ըԱյսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 16։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։Ավելին20:4520.12.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում էՀայլուր 20:30 Լքված հայեր՝ նավթային խաղաղության ժամին. գերիների դատն ավարտվում էԱվելին20:3020.12.25 -
ՀասարակականՅոթ Վերքում աղոթք է բարձրացվել ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության համարԱյսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության տոնի առիթով, Շիրակի թեմի Առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, հանդիսապետությամբ Գուգարաց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և աղոթական ներկայությամբ Շիրակի, Արագածոտնի, Արթիկի, Գուգարաց թեմերի հոգևոր սպասավորների ու վանականների, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի թեմից։ Օրվա Պատարագիչն էր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հովհաննես աբեղա Թորգոմյանը։ Հընթացս Պատարագի խոսված իր քարոզում Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց օրվա խորհուրդը և ընդգծեց, որ կարևոր է ապրել Աստծո կամքին հավատարիմ ու հավելեց. « Աստծո կամքին համեմատ չապրելը քրիստոնեական կյանքի, ապրելակերպի ,գործելու խեղաթյուրման գագաթնակետն է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է․« Թող լինի Քո կամքը երկրի վրա , ինչպես որ երկնքում է»։ Աստծո կամքին համեմատ գործել, նշանակում է ապրել խոնարհ, փնտրել աղոթքի միջոցով Տիրոջ առաջնորդությունը։Եթե մարդու գործողությունները, անկախ իր ով լինելուց, չեն համապատասխանում Աստծո կամքին, ուրեմն մարդկային եսը դառնում է բռնակալ ,իսկ նրա ընթացքը՝ հակառակ Քրիստոսի սիրո ոգուն։Հետևաբար սուրբ Գրքից բերված Սողոմոն իմաստունի խոսքերը ցույց են տալիս մի պարզ ճշմարտություն։ Սպասավորությունը, ծառայությունը, իշխանությունը դրանք ոչ թե արտոնություններ են, այլ պարտք։ Այս ամենի անտեսմանը հետևելու է դատաստանը․ « Ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը»(եբրայց․ 10։3) ասված է եբրայեցիներին ուղղված թղթում:… Սիրելի հավատացյալներ այսօրվա հիշատակվող մեր սրբադասված արքան՝ Աբգար թագավորը, իրական սպասավորն էր Աստծո թագավորության, օրինակ մեզ համար, թե ինչպես սիրել Քրիստոսին ու անվերապահ հավատալ Նրան։ Մեր այս խառնակ ու տագնապալի ժամանակներում առավել քան կարևոր է Սուրբ Աբգարի հավատի խիզախությունն ունեալ ու քայլել մեր Տիրոջ ՝ Հիսուս Քրիստոսի հետևից , ում վայելում են փառքն , իշխանությունն ու պատիվը, հավիտյանս հավիտենից։Ամեն»: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ Առաջիկայում Ուխտի Սուրբ Պատարագները կմատուցվեն բոլոր թեմերի սրբավայրերում:Ավելին20:1520.12.25