Լրահոս
2025-12-18
-
ՔաղաքականԻրենք հերձվածող են, իրենք տիրադավ են, պետք է այդ կործանարար ընթացքից հետ կանգնեն. Գառնիկ ԴանիելյանԼրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին18:4818.12.25 -
ՀասարակականՄայր Աթոռում բախման հետևանքով լրագրողներ են վնաuվածքներ ստացել, մեկ լրագրողի տեղափոխել են ԲԿ․ MediahubԵկեղեցու բակում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։ Մայր Աթոռում կայանալիք ժամերգությանը զուգահեռ եկեղեցի են ժամանել 10 եկեղեցականները, ովքեր Փաշինյանի հետ հանդիպում էին ունեցել։Ավելին18:3918.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղՀայլուր 18։30 Ցնցող տեսարաններ՝ Մայր աթոռում. հակընդդեմ հավաքներ են եղել այնտեղԱվելին18:3018.12.25 -
ՀասարակականՄենք չպետք է տրվենք երկպառակտության սադրանքներին. Վեհափառ ՀայրապետՀայտարարել է Վեհափառ Հայրապետը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:2618.12.25 -
ՄիջազգայինԹրամփը կկրակի՞ «խաղաղության մայրցամաքում». Կոնգրեսում տապալվել են նրան զսպող օրինագծերըԹրամփի խաղաղասիրական ծրագրերը զսպելու փորձերը տապալվել են Կոնգրեսում: Դեմոկրատներն ուզում են, որ ԱՄՆ-ն զորքը դուրս բերի Վենեսուելայից, սակայն հանրապետականները մերժել են այդ նախագիծը:Ավելին18:2018.12.25 -
Հասարակական«Նավասարդ սրբազան, դադարել եք Բենթլի Կճոյան լինել». Տիրադավ եպիսկոպոսները հեռանում ենՏիրադավ եպիսկոպոսները հեռանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:1818.12.25 -
ՀասարակականԱրագածոտնում 16-ամյա վարորդը «Volkswagen»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում․ վիրավոր կաԱյսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Ապարան-Գեղարոտ ավտոճանապարհին Արագածոտնի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Ս․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։ Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:1518.12.25 -
ՀասարակականԱյս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը. Գարեգին ԲՇարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ, Սուրբ Էջմիածնի դեմ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, հայտարարել է Վեհափառ Հայրապետը։ «Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար»,-ասել է նա։Ավելին18:1218.12.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը և ՄԹ պետնախարարը վերահաստատել են Հայաստան-Ադրբեջան հաղորդուղիների բացման կարևորությունըԶրուցակիցներն ընդգծել են տնտեսական համագործակցության շարունակական խորացման կարևորությունը, մտադրություն են հայտնել խորացնել գործարար կապերը և խթանել տնտեսական աճը փոխգործակցության միջոցով:Ավելին18:0818.12.25 -
Հասարակական«Թուրք Վզգո», «Դավաճան Կճոյան». Տիրադավ եպիսկոպոսները՝ նիկոլական հավատացյալների ուղեկցությամբ եկանԿարգալույծ հռչակված հոգևորականները և Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները եկան Մայր Աթոռ։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ։Ավելին18:0318.12.25 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններումՀայտարարության մեջ նշվում է, որ այդ օբյեկտների առկայությունը և «Հեզբոլլահ»-ի գործունեությունը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի շուրջ համաձայնությունների խախտում են և սպառնալիք են Իսրայելի համար։Ավելին18:0018.12.25 -
ԻրավականԱղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը կազմակերպել և անցկացրել է կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում համայնքում գտնվող հողատարածքներն ապօրինի եղանակով օտարել է իր մտերիմին: Մասնավորապես` պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը գյուղատնտեսական նշանակության հողակտորն իր համագյուղացուն օտարելու նպատակով կայացրել է կեղծ որոշում, թե իբր հողակտորի աճուրդ-վաճառքը ավագանու որոշմամբ թույլատրված է եղել, այնուհետև, որպես աճուրդային հանձնաժովի նախագահ, հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, աճուրդում հաղթած անձի՝ դրան չմասնակցելու պայմաններում կազմակերպել և վարել է կեղծ աճուրդ։ Բացի այդ, պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր մտերիմին 7․700․000 ՀՀ դրամ արժողությամբ 3 հողակտորներ օտարելու նպատակով, որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, դարձյալ հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, անցկացրել է նշված հողակտորների կեղծ աճուրդ-վաճառքներ, որի հետևանքով Աղավնաձոր համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին)։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:4518.12.25 -
ԻրավականՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելՍոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ Ներքին գործերի նախարարության անունից վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Տեղեկացնում ենք, որ նման հրապարակումները խարդախություն են և չեն համապատասխանում իրականությանը։ Կան նախաձեռնված քրեական վարույթներ։ Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն և մի՛ տրվեք խաբեություններին։ Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված ընթացակարգով։Ավելին17:3818.12.25 -
ՀասարակականՎեհափառը գնում է աղոթքիԱմենայն Հայոց Հայրապետը հոգևորականների ուղեկցությամբ Վեհարանից շարժվում է դեպի Մայր Տաճար։Ավելին17:3218.12.25 -
ՀասարակականՂողանջում են Մայր Աթոռի զանգերըՔիչ անց կժամանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, որ այստեղ կմասնակցի միասնական ժամերգության։Ավելին17:2318.12.25 -
ԻրավականԱբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերումԴրամանենգության առաջին ահազանգը ստացվեց դեկտեմբերի 13-ին. Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող դեղատանը վաճառողին տվել են 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ։ Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 18:30-ի սահմաններում մի կին նշված դեղատանը գնելով 11 800 դրամի ապրանք՝ դեղագործ-վաճառողուհուն տվել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ և ստացել 38 200 դրամ մանրը: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել էր Աբովյան քաղաքի 37-ամյա բնակչուհին: Պարզվել էր նաև, որ նա նույն օրը կեղծ թղթադրամով առևտուր էր արել նաև Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում գտնվող դեղատնից: Այս դեպքում ևս գնումների դիմաց վճարել էր 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով և ստացել 32 000 դրամ մանրը: Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 15-ին 37-ամյա կինը հայտնաբերվել և ներկայացվել է Մարտունու բաժին։ Պարզվել է, որ նա կեղծ թղթադրամ էր իրացրել նաև դեկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի երկու դեղատներում. Կենտրոնական փողոցում գործող դեղատանը 9000 դրամի գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողության կեղծ թղթադրամով՝ ստացել էր 41 000 դրամ մանրը, իսկ Շահինյան փողոցում գտնվող դեղատանը 11 600 դրամի գնումների դիմաց դարձյալ վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամով՝ 38 000 դրամ մանրը ստացել ու հեռացել էր։ Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա կինը նմանատիպ հանցարարքներ է կատարել նաև հանրապետության այլ բնակավայրերում՝ ամեն անգամ գնումների դիմաց վճարելով 50 000 անվանական արժողությամբ կեղծ թղթադրամ: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 37-ամյա կինը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։Ավելին17:2018.12.25 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն պետք է զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կխանգարի ՀՀ ժողովրդին ինքնուրույն որոշել իր ապագան․ եվրապատգամավոր«Գլխավորը 2026 թվականի ընտրական գործընթացում հայ ժողովրդի լիակատար ինքնիշխանության պահպանումն է։ Եվրոպական միությունը պետք է համագործակցի այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ ընտրությունների անաչառությունն ու պատշաճ անցկացումը ապահովելու համար՝ ԵԱՀԿ-ի և նրա ընտրական առաքելության միջոցով, ինչպես դա եղել է Վրաստանի ընտրությունների դեպքում, կամ ՄԱԿ-ի միջոցով։ Սկզբից ես և «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության իմ գործընկերները դատապարտել ենք Եվրահանձնաժողովի երկակի չափանիշներն ու կեղծավորությունը՝ պահանջելով կասեցնել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև 2022 թվականին ստորագրված գործող համաձայնագրի կիրառումը։Ավելին17:1518.12.25 -
ՔաղաքականՈ՞վ է աղանդավորը. Փաշինյանը կաթողիկոսին նորից վարկաբեկում էՄի նոր անվանարկում է Փաշինյանը գտել Վեհափառի ու այլ բարձրաստիճան հոգևորականների համար: Նա այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե աղանդավոր են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերը ու նրանց հեռացնելու գործունեություն են սկսել 10 եպիսկոպոսները, որոնց որոշումների հետ ինքը կապ չունի:Ավելին17:0818.12.25 -
ԻրավականՍրբազան պայքարի գործով քաղբանտարկյալներին ոստիկանները չեն հասցրել բերել դատարան՝ գործուղվել են Էջմիածին. նիստը հետաձգվել էԱյսօր՝ Բագրատ Սրբազանը նիստերի դահլիճ մտավ «Ով որ քաջ է, ինչ կսպասե» երգելով:Ավելին17:0418.12.25