Լրահոս

2025-12-14
2025-12-13
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Նոր աշխատատեղեր չեք ստեղծել, հիմա էլ մանկավարժներին ուզում եք գործազո՞ւրկ դարձնել»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Թորոսյանին
    «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում, այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։ Շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը Սյունիքից տեսաուղերձով արձագանքել է նախարար Արսեն Թորոսյանին․ «Արսեն Թորոսյան, ի՞նչ օպտիմալ կառավարման մասին ես խոսում։ Ու խոսում ես դու, ով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել, ում կառավարման պատճառով Հայաստանը հայտնվել է մահացություններով աշխարհի թոփ երկրների մեջ։ Ովա՞ խոսում դպրոցները միավորելու մասին, ես քեզ ասում եմ գյուղերում դպրոցներ եք փակում, այսքան տարիների ընթացքում նոր աշխատատեղեր չեք ստեղծել, հիմա էլ մանկավարժներին եք ուզում դարձնել գործազուրկ։ Հերիքա քանդեք… 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի»։
    23:58
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցին
    Երեկ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն պնդում էին, որ բացահայտել են ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողների ինքնությունը և ձերբակալել են նրանց։ Նշում էին նույնիսկ, որ նշված անձինք նախապես են պլանավորած եղել Հակոբյանի վրա հարձակումը։
    23:53
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ապարանում ուժգին քամին գետնին է տապալել Ամանորի զարդարանքները
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամու հետևանքով Ապարան քաղաքում տեղադրված գլխավոր տոնածառը տապալվել է, իսկ ամանորյա ողջ զարդարանքը՝ վնասվել ու շպրտվել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։ Քաղաքապետ Կ․ Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։
    23:50
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կապանում բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման նոր գրասենյակը (տեսանյութ)
    «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում, այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։
    23:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հերիք է երկիրը վերածեք փորձադաշտի․ Ռուբեն Մխիթարյան
    «Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։
    23:12
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ գերեզմանոցից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել, հայտնում է Shamshyan.com-ը։
    23:00
    13.12.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Մեծ փողերի լվացք՝ Ալիևի տանը. թուրքական աղմուկ է բարձրացել Ադրբեջանի օկուպացրած Արցախում
    Այս շաբաթ թուրք-ադբեջանական աննախադեպ սկանդալ բորբոքվեց: Օկուպացված Արցախում ներդրումներ արած թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավարը բողոք-տեսաուղերձ հղեց Էրդողանին ու պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներով ու ճնշումներով բռնագանձել են իր գույքը:
    22:40
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Ֆրանսիայի ներկայացուցիչը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում
    Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։
    22:18
    13.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պուտինն Էրդողանի և Փեզեշքիանի հետ է լուրջ հարցեր քննարկում. ՀՀ նախագահին Աշխաբադո՞ւմ էլ չեն ճանաչում
    Թուրքմենստանում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» ընթացքում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպել է Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ: Եթե Փաշինյանն ու Ալիևն էլ Թուրքմենստան մեկնած լինեին, ըստ թուրքական լրատվամիջոցների, կարող էր նաև 3+3 ֆորմատով բանակցություն կազմակերպվել Աշխաբադում: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչու այնտեղ չի եղել Ալիևը:
    22:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սոցցանցերում կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ
    Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։ Կառավարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ Կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։ «Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
    21:40
    13.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Մահվան շարասյունը՝ նոր սկանդալի կենտրոնում. վտանգավոր է դարձել Փաշինյանին տեղափոխելը
    Ծառայողական քննություն է սկսվել այն պարեկների նկատմամբ, որոնք ուրբաթ կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան անցման պահին: Չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից: Ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է: Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք մայթերին և խաչմերուկում կանգնած պարեկները որևէ գործողություն արել են՝ չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար:
    21:20
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանի բոլոր անցակետերը
    Թաիլանդական «Կհաոսոթ» թերթը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմում գտնվող թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջը և սահմանի երկայնքով գտնվող այլ կառույցներ։
    21:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը
    Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը  ներկայացնում է դեկտեմբերի 14-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Չքնաղի Սուրբ Ստեփանոս Քուչակի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Արագածի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես Լուսագյուղի Սուրբ Աստվածածին ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Արուճի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթք վերառաքելու առ բարձրյալն Աստված՝ անազատության մեջ հանիրավի գտնվող մեր Սրբազան Հայրերի և ամենքի համար»,- նշում են թեմից:
    20:45
    13.12.25
    Ավելին