Լրահոս

2025-12-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը. դեսպան Քվին
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատում հանդես է եկել ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների և գործարար համայնքի հետ գործակցության նոր հնարավորությունների մասին ելույթով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև. «Բարև ձեզ: Ուրախ եմ ձեզ տեսնել այսօր։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ հանդես գալու ձեր առաջ և ներկայացնելու վերջին տարվա ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված պատմական առաջընթացը։ Թույլ տվեք սկսեմ մի կարևոր դիտարկմամբ․ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ։ Սկսեմ 2025 թ․ հունվարից, երբ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը մեկնարկեցին ռազմավարական գործընկերություն, որը երկկողմ հարաբերությունների շրջանակի ու հավակնությունների նշանակալի վերընթաց էր նախանշում։ Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում ռազմավարական գործընկերության կարգավիճակը վերապահված է այն երկրներին, որոնց հետ ունենք սերտ բարեկամություն և գործընկերություն։ Այս կարգավիճակով սահմանվում են երկկողմ հարաբերությունների շրջանակային տիրույթն ու մեխանիզմները և սա ի ցույց է դնում, որ մենք այդ երկրի հետ աշխատում ենք որպես հավասար՝ խթանելով երկուստեք շահեկան հարաբերություններ։ Ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր։ Նախագահ Թրամփի հեռատես ղեկավարության ներքո մենք մեծ քայլեր ենք կատարել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային խաղաղության և կայունության ասպարեզում, որն ընդամենը մի տարի առաջ կարող էր անհնար թվալ։ Օգոստոսի 8-ի գագաթնաժողովում նախագահ Թրամփը հյուրընկալեց վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին, և դա դարձավ մեր հարաբերություններում բեկումնային կետ, որտեղից հետդարձ այլևս չկա։ Համարձակ ու ստեղծարար դիվանագիտության շնորհիվ կողմերի վարչակազմերը հաջողության է հասել այնպիսի մարտահրավերների կարգավորման հարցում, որոնք տասնամյակներ շարունակ կանխել են առաջընթացը։ Այս առաջընթացը շահեկան կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից սկսած մինչև Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Սակայն ոչ մի երկրի համար դա այնքան շահեկան չէ, որքան Հայաստանի համար։ Օգոստոսի 8-ի պատմական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրեցին երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը։ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և մենք կշարունակենք աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։ Կարևոր է հիշատակել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը, որտեղ որպես վկա իր ստորագրությունը դրեց նաև նախագահ Թրամփը․ այն հաստատում է միջազգային սահմանների անխախտելիությունը՝ համաձայն Ալմա-Աթայի 1991 թ․ հռչակագրի, և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անընդունելիությունը։ Այս հանձնառությունը ոչ միայն թեթևացնում է վախի բեռը ՀՀ քաղաքացիների համար, այլև հավաստիացում է միջազգային ներդրողների համար՝ Հայաստանի կայուն ու ընդլայնվող գործարար միջավայրի վերաբերյալ։ Համատեղ հռչակագրով նաև ձևավորվեց «Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախագիծը։ «Թրամփի ուղու» ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։ «Թրամփի ուղին» ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև Հայաստանին հնարավորություն է տալիս ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի և սպառողների համար։ Ավելին՝ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման 3 հուշագիր, որոնցից յուրաքանչյուրը նախանշում էր մեր երկկողմ հարաբերությունների տեսլականը և Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Փոխըմբռնման հուշագրերը երկու հիմնական ուղղվածություն ունեն՝ բիզնես և անվտանգություն, որոնք շատ առումներով միմյանց փոխլրացնում են։ Գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ հուշագրերի իրականացման ուղղությամբ արդեն իսկ առկա է նշանակալի առաջընթաց։ Առաջին փոխըմբռնման հուշագիրը միտված է էներգետիկ անվտանգության շուրջ համապարփակ երկկողմ գործընկերությանը։ Այն նպատակ ունի մեծացնել Հայաստանի էներգետիկ դիմակայունությունը՝ արդիականացնելով ու ընդլայնելով արտադրությունը։ Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։ Այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։ Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ ապագայի համար։ Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին։ Երկրորդ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է կիսահաղորդիչների մատակարարման շղթային և արհեստական բանականության զարգացմանը։ Այս ջանքերը կօգնեն ստեղծել բարձր որակավորում պահանջող աշխատատեղեր և թափ կհաղորդեն Հայաստանի աշխույժ նորարարական էկոհամակարգին։ Դրանց շնորհիվ Հայաստանը կհաստատվի որպես տարածաշրջանային առաջատար առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում։ Ապահովելով մատակարարման շղթաները՝ մենք գլոբալ խափանումներից կապահովագրենք Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը և կապահովենք նրա աճն ու հուսալիությունը։ Այս հուշագրի ներքո գրանցված ուշագրավ զարգացումներից մեկը ԱՄՆ առևտրի դեպարտամենտի վերջերս արած հայտարարությունն էր արհեստական բանականության ոլորտի Firebird ամերիկյան ընկերությանն անհրաժեշտ ԱՄՆ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տալու մասին։ Firebird-ը հայտարարել է Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում կատարելու մասին, որի շրջանակում գործակցելու է ամերիկյան Dell և NVIDIA ընկերությունների հետ։ Այս նախագծով Հայաստանը կդառնա առաջադեմ հաշվարկային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար և կաջակցի փոքր տեխնոլոգիաների ինտեգրմանը արտադրության մեջ, լոգիստիկ և հանրային ծառայությունների ոլորտում՝ դառնալով թվային նորարարությունների տարածաշրջանային կենտրոն։ Փոխըմբռնման 3-րդ հուշագիրն առնչվում է Հայաստանի սահմանների անվտանգության և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը ՝ աջակցելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Իրականացման ուղղությամբ առաջին քայլը եղել է ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության փորձագետների վերջերս կատարած այցը, որի ընթացքում կատարվել է Հայաստանի մաքսային և սահմանային հսկողության նախնական գնահատում, որը կհուշի հետագա համագործակցության ընթացքը։ Բիզնեսի համար մաքսային ընթացակարգերի արդիականացումն ու ժամանակակից ենթակառուցվածքներն ուղղակիորեն նշանակում է ավելի քիչ ծախսեր և ձգձգումների նվազեցում։ Մենք նաև հանձնառու ենք աշխատել միասին՝ ամրապնդելու Հայաստանի կիբերանվտանգությունն ու կիբերպաշտպանությունը, և արդեն իսկ այստեղ ընդունել ենք մի քանի փորձագիտական խմբերի՝ լավագույն փորձը և կարողությունները ներկայացնելու համար։ Տրանսպորտային ենթակառուցվածքների շուրջ մեր աշխատանքը սկսվում է «Թրամփի ուղու» շրջանակում, սակայն այն սոսկ դրանով չի սահմանափակվում։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում։ Իրականացման ուղղությամբ մեկ այլ ձեռքբերում էր վերջերս արված հայտարարությունը Միացյալ Նահանգների կողմից 145 միլիոն ԱՄՆ դոլար նոր ֆինանսավորում տրամադրելու մասին։ Այս միջոցների գերակշիռ մասը կուղղվի «Թրամփի ուղու» աշխատանքներին և սահմանների անվտանգության և կառավարման բարելավմանը։ Այժմ մենք աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ ձևավորելու «Թրամփի ուղու» և հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ։ Առաջինը՝ ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։ Երկրորդը՝ «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորումն է։ Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի։ Գործարար համայնքին ուզում եմ ասել, որ մեր ջանքերն ու դրանց շրջանակը չի սահմանափակվում սոսկ վերջին համաձայնությունների շրջանակում ձևավորված հնարավորություններով։ Ուզում եմ ՀԱԱՊ-ի անդամներին հորդորել, որ ուշադրության կենտրոնում պահեք ու դիտարկեք մեր նոր գործընկերության շրջանակում ձևավորված հնարավորությունները, և կիսվեք մեզ հետ նոր գաղափարներով։ Որպես գործարար համայնքի անդամ դուք կարևորագույն դերակատարում ունեք մեր ընդհանուր տեսլականի իրագործման և Հայաստանի՝ որպես Արևելք-Արևմուտք կոմերցիոն կենտրոնի կայացման հարցում։ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է ձեզ հետ աշխատել՝ լիարժեք իրացնելու այն ներուժը, որ ի հայտ է եկել 2025 շրջադարձային առաջընթացի տարում։ Նախորդ տարում բացված հնարավորությունները օգտագործելու պահն հենց հիմա է։ Ես սիրով կաշխատեմ ձեզնից յուրաքանչյուրի հետ, որպեսզի 2026-ը լինի նույնիսկ ավելի ազդեցիկ։ Շնորհակալություն»։
    12:50
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների հետևանքով զոհեր ու վիրավորներ են արձանագրվել
    Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը հայտարարել է, որ Թաիլանդը «չպետք է ռազմական ուժ կիրառի քաղաքացիական գյուղերի վրա՝ իր ինքնիշխանությունը վերականգնելու պատրվակով»։
    12:45
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հանձնուք բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության
    ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացի Պ․ Ն․-ի կողմից բերված հանձնուքը, որում առկա բաճկոնի գրպանից հայտնաբերել են բջջային հեռախոս։ Քաղաքացի Պ․Ն․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։ Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և խստագույնս պահպանել ազատազրկված անձանց հանձնուքներ փոխանցելու կանոնները։
    12:37
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը. մանրամասներ է հայտնում փաստաբանը
    Հայլուր 12։30 Խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը. մանրամասներ է հայտնում փաստաբանը
    12:30
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում ևս գրված է, որ Հայ Եկեղեցին հիմնադրվել է պետության կողմից. Միքայել Բադալյան
    Այն, որ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին հիմնադրվել է պետության և նրա գլուխ կանգնած Տրդատ Մեծ արքայի կողմից, ամրագրված է Հայոց պատմության 7-րդ դասարանի խայտառակ, սխալաշատ դասագրքում: Այդ դասագրքում նաև ներռաված են մի շարք վտանգավոր «դրույթներ», որոնք միտված են խեղելու մեր ինքնությունը, խարխլելու ազգային-պետակական հիմքերը: Օրինակ, հայ ժողովրդի կազմավորման որպես առաջին տեսակետ է ներկայացված, որ հայերի նախնիները եղել են բալկաններից գաղթած փռյուգիացի գաղութարարները, ՈՒրարտուի քարտեզում չկա Հայաստանը, ոչ մի բառ այն մասին, որ Երևանն ու Էրեբունին իրար հետ կապ ունեն, Տիգրան Մեծի քարտեզում ներկայացված է Ադրբեջանը՝ իբր թե այնտեղ դրվել են նաև ժամանակակից պետությունների անունները, որ աշակերտներին ավելի հեշտ լինի սերտել նյութը: Բայց, օրինակ, եթե Վրաստանի համար գրված է Վիրք՝ կողքը Վրաստան, ապա գրված է Ադրբեջան՝ առանց որևէ հնագույն պետության, տվյալ դեպքում՝ առանց Աղվանքի:
    12:17
    09.12.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.12.2025
    Մամուլի տեսություն 09.12.2025
    12:10
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)
    Նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ: Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին: Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանմության Սևանի բաժին: Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ: Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
    12:05
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գալյանը չի՞ տիրապետում իրավիճակին. Միքայել Սրբազանը վիրահատության կարիք ունի
    Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը, ի հեճուկս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, հայտում է, որ Միքայել Սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի, ինչը հաստատել է նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի վիրաբույժը: Արդարադատության նախարար Գալյանը երեկ հայտնել է, թե որևէ սուր առողջական խնդիր չունի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը. ««Որևէ ծայրահեղ առողջական խնդիր այս պահին առկա չէ․ խոսում եմ փաստերի մասին։ Ես այն մարդն եմ, որ գիտի, պետք է իմանա այն ամենը, ինչ կապված է այդ ոլորտի և այդտեղ պահվող անձանց հետ։ Այն պահին, երբ կներկայացվի համապատասխան դիմում, համապատասխան գերատեսչությունը անհրաժեշտ գործիքակազմ կկիրառի, և անձը կստանա իր համար ցանկալի բժշկական օգնություն և սպասարկում։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է, և, ըստ էության, որևէ սուր խնդիր մինչ այս պահը չի արձանագրվել»,- ասել էր Գալյանը:  «News.5tv.am»-ի զրույցում Արա Զոհրաբյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ դիմումներ է ներկայացրել պետական գերատեսչություններին. «Միքայել Սրբազանի վիրահատության հարցով ես ինքս դեռևս հոկտեմբերի 7-ին դիմել եմ քրեակատարողական ծառայությանը և խնդրել եմ, որ համապատասխան համաձայնությունը իրենք ստանան Միքայել սրբազանից, քանի որ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ կալանավորված անձը պետք է համաձայնություն տա: Քրեակատարողական ծառայությունը այդ ողջ փաթեթը ուղարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը առողջապահության նախարարության ենթակայության ներքո է գործում: Դրանից հետո ես հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 10-ին դիմումներ եմ հասցեագրել այդ կառույցին՝ կցելով «Իզմիրլյան» կենտրոնի ախտորոշման փաստաթղթերը, կցելով նաև էպիկրիզը, Միքայել Սրբազանի համաձայնությունը, և խնդրել ենք, որ Սրբազանի հաշվին կազմակերպեն վիրահատությունը «Իզմիրլյան» կենտրոնում: Իրենք պատասխան են ուղարկել մոտ մեկ ամիս անց, չեն գրել իր հաշվին վիրահատությունը մերժում են, թե ոչ, այլ ուղղակի գրել են, որ իրենց բժիշկ վիրաբույժն էլ է ստուգել, ախտորոշել է այդ հիվանդությունը, խորհուրդ է տվել պլանային վիրահատություն, նշել է, որ անվճար կարողեն վիրահատել, որից Աջապահյանը հրաժարվել է: Այսինքն՝ ակնհայտ է, որ խուսափողական պատասխան են տվել, մեր դիմումի խնդրամասի վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնել: Արդեն 2 ամիս անցել է, բայց այդ հարցը դեռևս քննարկումների շրջանակում է: Ակնհայտ է, որ արհեստականորեն բյուրոկրատական այս քաշքշուկը ստեղծելով՝ իրենք ի վերջո խախտում են Միքայել սրբազանի առողջության իրավունքը: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Միքայել Սրբազանը իրավունք ունի իր նախընտրած հիվանդանոցում իր նախընտրած բժշկի մոտ ստանալ բուժօգնություն: «Իզմիրլյան» կենտրոնը ունի այդ պայմանները, որ քրեակատարողական հիմնարկում կալանք կրող անձի վիրահատությունը կազմակերպի»,- ասաց Զոհրաբյանը:  Փաստաբանը Միքայել Սրբազանի նկատմամբ այս վերաբերմունքը բացատրում է նրա անձի նկատմամբ եղած քաղաքական մոտեցումներով. «Դա իրենց քաղաքական կեցվածքն է: Իրենք որոշակի քաղաքական նեգատիվ գնահատական ունեն և՛ Միքայել Սրբազանի անձի նկատմամբ, և՛, բնականաբար, նաև այդ բժշկական կենտրոնի նկատմամբ: Սա է պատճառը, որ այսպիսի բյուրոկրատական դժվարություններ են ստեղծում մեզ համար»,- ասաց Զոհրաբյանը:
    11:56
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ իշխանության ներկայացուցիչները կրկին փորձում են խեղաթյուրել իմ խոսքը․ Ռոբերտ Ամստերդամ
    Չափազանց մեծ գին ունի անմեղ հոգևորականներին բանտարկելը և Քրիստոսի զավակների վրա հարձակվելը»։
    11:47
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է բժշկական կենտրոնում
    Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Վարդուհի Մանիկյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների և ստուգումների արդյունքում Վարդուհի Մանիկյանը հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    11:40
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տարոն Չախոյանը 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում է առաջադրվել․ Armlur
    Նշենք, որ Տարոն Չախոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
    11:37
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը
    Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել օկուպացված Արցախում գտնվող Երից Մանկանց վանքը (17-րդ դար): Այս մասին հայտնում է «Artsakh Monuments»-ը: Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։
    11:25
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊՆ պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից անօրինական եղանակով ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում՝ զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և ՊՆ հինգ ծառայողների: Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։ Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
    11:15
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միհրան Հակոբյանին բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
    Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)։ Այս մասին Tert.am-ին հայտնել են ՔԿ-ից՝ ի պատասխան հանրային գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին հարցման: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ երեկ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նա ստացել է քթի կոտրվածք և մի շարք այլ վնասվածքներ:
    11:08
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    QR-ները՝ հայկական բիզնեսում․ խնդիրներ, ռիսկեր, կոռուպցիայի կասկած. «Հետք»
    Երբեմն լսում ենք, որ սա լավ համակարգ է և նպաստում է տնտեսության մեջ ստվերի կրճատմանը, երբմեն էլ՝ որ «Ի-Մարկ»-ն ունի մենաշնորհ, և ի սկզբանե ընկերության ստեղծումը պարունակել է կոռուպցիոն ռիսկեր, ՊԵԿ-ում պաշտոնեական դիրքի չարաշահում։ 
    11:04
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը․ Նարեկ Կարապետյան
    Շարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեր ձևով» շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Ոմանք կփորձեն շարունակել պառակտել հասարակությունը: Ամեն մեկը անում է այն, ինչ ձեռից լավ է գալիս»,- գրել է նա:
    11:00
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. այրվել է «Վեգա»-ի մոտ տեղադրված Ձմեռ պապը
    Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող «Վեգա» խանութի մոտ հրդեհ է բռնկվել:
    10:52
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.03 դրամ:
    10:46
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախին նվիրված լսումներ կլինեն․ «Հրապարակ»
    Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։
    10:41
    09.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ վարչությունը դեռ ամփոփում է նախընտրական ցուցակը. «Ժողովուրդ»
    Ինքնառաջադրման համար անհրաժեշտ էր կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաեւ ՔՊ վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորություն։
    10:38
    09.12.25
    Ավելին