Լրահոս
2025-12-06
-
ՀասարակականՔաղաքացիները պաստառներով են դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին«Երկար օրեր, Հայոց Հոր», «Աստված օգնական, Վեհափառ Տեր». քաղաքացիները պաստառներով են դիմավորում Ամենայն Հայոց Հայրապետին։Ավելին20:2806.12.25 -
ՀասարակականՔրիստոսին էլ դատապարտեցին պետական հեղաշրջման մեղադրանքով. քահանաԼրագրողների հետ զրույցում ասաց Տեր Տաճատ քահանա Բարսեղյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին20:2606.12.25 -
Հասարակական1 ամիս է` չեմ գնում Հովհաննավանք, այն պետք է սրբագործվի. Տեր ՍարգիսԼրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը։Ավելին20:2306.12.25 -
ՔաղաքականՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացելՎայոց Ձորում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը ջերմ ընդունելության է արժանացել։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ֆեյսբուքում այցելության մասին պատմող լուսանկարներ է հրապարակել։Ավելին20:1806.12.25 -
ՔաղաքականՓողոցը կորցրած Փաշինյանի «վերընտրվելու շանսը փոքր է». Քոչարյանը մասնակցելու է ընտրություններինՈր գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը փոքր է, համոզված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մեծ հավանականությամբ հենց իր դեմքով կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին: Աջակիցների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը հայտարարել է՝ եթե-ներ չկան, «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է վերընտրվի ու չի էլ ընտրվի, եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի:Ավելին20:1006.12.25 -
ՄիջազգայինՉինաստանը հաջողությամբ ուղեծիր է բաց թողել ինտերնետ-արբանյակների նոր խմբաքանակը«Չանժեն-8A» ուղեկցող հրթիռը բաց է թողնվել Պեկինի ժամանակով 15։53-ին։Ավելին19:4906.12.25 -
ՔաղաքականՓաշինյանը վա-բանկ է գնում՝ Խաչակրաց արշավանքում. անելանելի վիճակո՞ւմ է իշխանությունըՔաղտեխնոլոգների կարծիքով՝ «եթե ձեռք է տվել, պիտի խաղա» սկզբունքով է Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավում վա-բանկ գնում Փաշինյանը, հետդարձի ճանապարհ չունի: Վերլուծաբանները խելամտության սահմաններից հեռու՝ խելահեղությանը մոտ են համարում Հայաստանում ամենաբարձր հեղինակություն ունեցող կառույցի դեմ արշավը, այն էլ՝ նախընտրական փուլում:Ավելին19:3006.12.25 -
ՔաղաքականԻնչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան․ Արմեն ԳևորգյանՑանկանում եմ հատուկ ընդգծել այսպես կոչված մեգանախագծերի հանրային կլաստերը։ Այս կլաստերում ներկայացվածները նույնպես մեգանախագծեր են, քանի որ դրանք մասշտաբային են իրենց բացառիկ նշանակությամբ, պատմական կանխորոշվածությամբ և միավորող կարևորությամբ։ Սրանք նախագծեր են, որոնք պետք է արտահայտեն երկրի զարգացման ներքին տրամաբանությունը առաջիկա տասնամյակների համար և լինեն լայն ազգային կոնսենսուսի արդյունք՝ անկախ աշխարհաքաղաքական կողմնորոշումներից կամ քաղաքական նախասիրություններից։ Դրանք ուղղված են ժողովրդագրական համակարգի ամրապնդմանը, նոր ուժեղ սերնդի ձևավորմանը, կրթության արդիականացմանը, վարչարարության արդյունավետության բարձրացմանը, սփյուռքի ինտեգրմանը, ազգային զարգացմանը և ստեղծելու են երկրի երկարաժամկետ սոցիալ-քաղաքական կայունության և առողջացման հիմքերը։ Դրանց թվում են՝Ավելին19:1506.12.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցԴեկտեմբերի 6-ին, ժամը 13։06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Լեռնանիստ գյուղի հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։Ավելին19:0006.12.25 -
Քաղաքական«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը«Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIPP, մենք խոսում ենք այս եզրույթի մասին։ Եվ մենք վստահ ենք, որ TRIPP-ը մեծ հնարավորություններ կբացի ոչ միայն տարածաշրջանի, այլև բիզնեսների ու երկրների համար, որոնք գտնվում են տարածաշրջանից դուրս»,- ասել է Գրիգորյանը։Ավելին18:4606.12.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված իրավական գործը կեղծ է․ միջազգային փաստաբանի զեկույցը«Մեր թիմը պատրաստել է համապարփակ, ծանրակշիռ զեկույց, որը փաստագրում է Հայաստանում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները։ Մեր նպատակը պարզ է՝ մերկացնել իշխանությունների ակնհայտ շեղումները օրենքի գերակայությունից և քաղաքական չեզոքությունից, որոնք լրջորեն վնասում են երկրի ժողովրդավարական հիմքերը։Ավելին18:4106.12.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավորԱյսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 59-ամյա Աշոտ Փ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Նարե Ե․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդել է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։Ավելին18:3506.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռոբերտ Քոչարյանի պլան Ա-ն. ընտրվելու շանս չունի փողոցը կորցրած ՓաշինյանըՀայլուր 18։30 Ռոբերտ Քոչարյանի պլան Ա-ն. ընտրվելու շանս չունի փողոցը կորցրած ՓաշինյանըԱվելին18:3006.12.25 -
Իրավական«Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկում են». Փոստանջյանը հաղորդում է ներկայացրելԽուզարկություն իրականացնողներն Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային հեռախոսահամարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չի վերադարձվել, այլ հափշտակվել է։Ավելին18:1206.12.25 -
ՄիջազգայինԽաղաղության ծրագրի շուրջ առաջընթացի բացակայության դեպքում Գազայում պատերազմը կարող է վերսկսվել. Նորվեգիայի ԱԳՆՆորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն կոչ է արել արագ իրականացնել Գազայի խաղաղության ծրագիրը՝ ընդգծելով, որ հրադադարը անկայուն է, և իրավիճակը կարող է կրկին վերածվել պատերազմի և անարխիայի։Ավելին18:0206.12.25 -
ՀասարակականԱրտավազդ Բագրատին նաև իմ բժիշկն էր, ով կայացրեց որոշում, և նրա կատարած վիրահատությունից հետո կյանքը, պայքարը նոր շարունակություն ունեցան ինձ համար․ Սեյրան ՕհանյանՄեծանուն հայ, տաղանդավոր վիրաբույժ, ընկեր, ով անցել է կյանքի այնպիսի ճանապարհ և ունի պատմություն, որի առջև սերունդներ են խոնարհվել։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Ավելին17:5306.12.25 -
ՀասարակականՀայը եղել է, կա ու կլինի․ Նաթան Սրբազանը փոխանցել է Վեհափառի Հայրապետական օրհնությունը«Մենք գոհունակությամբ հիշում ենք և ուզում ենք հիշատակել այս 135 տարիների ճանապարհի մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցության կարևոր դերը։Ավելին17:4506.12.25 -
ՀասարակականԱնգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՍյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:Ավելին17:3806.12.25 -
ՀասարակականՊարույր Սևակը վերադարձել է հարազատ դպրոց. Լևոն Թոքմաջյանի նվերը՝ ԶանգակատանըՊարույր Սևակը վերադարձել է հարազատ դպրոց. Լևոն Թոքմաջյանի նվերը՝ ԶանգակատանըԱվելին17:3006.12.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ․ Իշխան ՍաղաթելյանՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքը ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանը․ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՏԵ՛Ր ԵՆՔ Գերաշնորհ Սրբազան հայր, hարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ընկերներ, այսօր նշում ենք հայ իրականության մեջ ամենաերկարակյաց քաղաքական ուժի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ 135 տարի առաջ ստեղծված ուժ, որը դարձավ հայության կազմակերպված պայքարի, կամքի, ազգային դիմադրողականության և պետական մտածողության մարմնավորումը։ Նվիրումի ու պայքարի մեկ դար ու 35 տարի, բայց նույն տեսլականով ու երդումով՝ հանուն հայի, հանուն պետության։ Այս ուղին հեշտ չի եղել։ Օսմանյան սուլթաններից մինչև բոլշևիկ իշխանություններ, մինչև Հայաստանի այսօրվա վարչախումբ՝ շատերը փորձել են թուլացնել, արգելել, վերացնել Դաշնակցությունը։ Բայց կա մի իրականություն, որը երբեք չեն կարողացել փոխել. Դաշնակցության արժեքներն անժամանցելի են, որովհետև Դաշնակցության ուժը գալիս է իր ժողովրդից։ Դաշնակցությունը դուրս է օրվա քաղաքական թրենդներից, այն մնայուն արժեհամակարգ է։ Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է: Մեր գաղափարներն այսօր առավել քան պահանջված են, քանի որ Հայաստանը ճակատագրական ջրբաժանի առջև է, իսկ հայկական ինքնությունը դարձել է համակարգային հարվածի թիրախ՝ թե՛ դրսից, թե՛ ներսից։ Եւ մենք շատ հստակ թե՛ դրսի, թե՛ ներսի հակահայ ուժերին ասում ենք՝ դուք կարող եք հալածել Դաշնակցությանը, դուք կարող եք բանտարկել դաշնակցականներին, սահմանափակել ՀՅԴ գործունեությունը, բայց դուք չեք կարող սպանել դաշնակցականությունը՝ մեր էությունը, տեսակը։ Ավելին, իրականում դուք չե՛ք կարող նույնիսկ խաթարել մեր կազմակերպության գուրծունեությունը։ Դաշնակցության արևը մայրամուտ չունի: Սիրելի՛ հայրենակիցներ, գիտեմ՝ այստեղ չենք հավաքվել միայն անցյալը արժևորելու։ Այստեղ ենք՝ առավել շատ ներկայի ու ապագայի մասին խոսելու և լուծումներ առաջարկելու։ Նախ ներկայի մասին։ Բոլորիս համար պարզ է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենածանր և վճռորոշ ժամանակահատվածներց մեկը: Ալիևը և Փաշինյանը փորձում են մեզ կանգնեցել ընտրության առաջ՝ ինքնասպանությո՞ւն, թե՞ կապիտուլյացիա։ Այդ զույգը մեզ փորձում է համոզել, որ անկախ Հայաստան ունենալու համար պետք է առաջնորդվել Ադրբեջանի գծած սահմաններով, թելադրանքով ու պայմաններով։ Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են: Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։ Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ: Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։ Ահա սա է Ալիևի և Փաշինյանի առաջարկած «Իրական Հայաստանը», որը փաթեթավորել են «Չորրորդ Հանրապետություն» անունով։ Նրանց պատկերացրած նոր հանրապետության մոդելը հետևյալն է ՝ - պետություն, որը պետք է ունենա Ադրբեջանի պահանջած սահմանադրությունը, - պետություն, որը հրաժարվում է իր անցյալից, իր ժառանգությունից, իր ժողովրդի հավաքական իրավունքներից, - պետություն, որը պետք է ունենա սահմանափակ զինված ուժեր և իր տնտեսությամբ ու անվտանգությամբ ամբողջությամբ կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի կամքից: Եվ իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել որպես գործիք իր այս հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար։ Արտաքին այս պահանջներն իշխող վարչախումբը փորձում է դարձնել ներքին առաջարկ։ Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։ Սա մարտահրավեր է մեր ժողովրդին, ողջ քաղաքական դաշտին և բոլոր դերակատարներին: Փաշինյան–Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։ Ասել եմ և շարունակում եմ պնդել՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է: Սիրելի՛ հայրենակիցներ, այս իրավիճակից դուրս գալու այլընտրանքը կա, բայց նախ պետք է կանխե՛լ այս ռեժիմի վերարտադրությունը, ապա սկսել Հայաստանը վերակառուցելու ծրագիր։ Ո՞րն է այս ռեժիմի հակահայ ծրագրի այլընտրանքը։ Դաշնակցությունն առաջարկը հետևյալն է՝ կառուցել նոր որակի, ազգային պետություն, որը կլինի ՈւԺԵՂ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿ։ Մենք ունենք առաքելություն՝ ուժերը միավորելու, հավատը վերականգնելու և ուժեղ Հայաստան կառուցելու: Հայաստան, որն ապրում է խաղաղության մեջ, բայց և պատրաստ է պաշտպանել իրեն։ Հայաստան, որն առաջնորդվում է ազգային շահերով և տեր է իր ազգի հավաքական իրավունքներին։ Հայաստան, որը վստահ է իր ուժերին, հպարտ իր պատմությամբ և վճռական իր ապագայի հարցում։ Հայաստան, որի հիմքը արդարությունն է, արժանապատիվ կյանքը, ազգային ինքնությունը: Մեր առաջարկած այլընտրանքը սկսվում է Հայաստանի ուժեղացումից: Ուժեղ Հայաստան՝ նշանակում է անվտանգ Հայաստան։ Ոչ թե գերեզմանային խաղաղություն, այլ՝ զսպման վրա հիմնված անվտանգություն։ Բանակ, որը կկարողանա ապահովել անվտանգություն: Պետություն, որը պարզապես հարկ վճարելու մեխանիզմ չէ, այլ իր ժողովրդի հավաքական իղձերն ու նպատակները սպասարկող համակարգ։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է իր անժամանցելի իրավունքներից չհրաժարվող, Արցախ հավաքական վերադարձի իրավունքը առաջ տանող Հայաստան։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է հայկական շահերից բխող արտաքին քաղաքականություն, որտեղ Հայաստանը սուբյեկտ է, որտեղ Հայաստանը որոշող է, ոչ թե հանձնող կամ կցորդ։ Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն։ Մենք ունենք ռեսուրս դառնալու կայունության և ուժի կենտրոն։ Ուժեղ և մրցունակ Հայաստան՝ նշանակում է արդար, բարեկեցիկ պետություն։ Պետական ինստիտուտներ, որոնք չեն սպասարկում մեկ անձի քմահաճույքները։ Դատարաններ, որոնք չեն վախենում արդարադատություն իրականացնելուց։ Ուժային կառույցներ, որոնք չեն վերածվում զինված բանդաների: Հայաստան, որտեղ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ունի բացառիկ դերակատարություն և չի հալածվում թրքահպատակ վարչախմբի կողմից: Պետություն, որտեղ սոցիալական արդարությունը առաջնային է: Եվ հասարակություն, որն իսկապես ազատ է։ Ուժեղ Հայաստան՝ նշանակում է ինքնության պաշտպանություն։ Դաշնակցությունն ասում է․ ինքնությունը ուժի աղբյուր է, ոչ թե բեռ։ Մեր առաջարկած այլընտրանքը հստակ է՝ ազգ, որը չի՛ ընդունում պարտությունը որպես դատավճիռ, պետություն, որը չի՛ զիջում իր կենսական շահերը։ Սիրելի՛ հայրենակիցներ, 35 տարի առաջ ՀՅԴ-ն վերընձյուղվեց Հայրենիքում ու կոչ ուղղեց իր աշխարհասփյուռ ընկերներին՝ դեպի Երկի՛ր։ Այդ կոչը դարձավ մի ամբողջ սերնդի նշանաբանն ու կարգախոսը։ Այսօր մեր հայրենիքը կրկին տագնապի մեջ է։ Ուրեմն ՀՅԴ կոչը նույնն է՝ չհիասթափվե՛լ հայրենիքից, չլքե՛լ այն, - ոչ թե հեռանալ, այլ վերադառնալ, - ոչ թե համակերպվել, այլ պայքարել, - ոչ թե հանձնվել, այլ փոխել ամոթի այս էջը և կերտել Կենսունակ և Ուժեղ Հայաստան։ Խոսքս ուղղում եմ դաշնակցական ընկերներիս․ նախ, շնորհակալություն յուրաքանչյուր դաշնակցականի իր արժանապատվության, իր պայքարի, իր նվիրվածության համար՝ պատանեկան միությունից մինչև երիտասարդական, ուսանողական միությունից մինչև խմբեր, կոմիտեներ։ Շնորհակալություն աշխարհասփյուռ կառույցին մեր և Հայրենիքի կողքին մշտապես լինելու համար։ Աիրելի՛ ընկերներ, վերջին տարիներին մենք դժվար օրեր ենք ապրել, մեծ կորուստներ կրել, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, կորցրել ենք մեր ընկերներին։ Այսօր մենք ընկերներ ունենք Ադրբեջանի բանտերում, ընկերներ ունենք Հայաստանի բանտերում։ Միշտ հիշեք՝ մեզ այսօր, իբրև ազգային ուժ, հալածում են ոչ միայն մեր անցյալի և ներկայի համար, այլ՝ ապագայում մեր դերակատարությունը չեզոքացնելու համար։ Մենք մնացել ենք Հայաստանի արտաքին և ներքին թշնամիների կոկորդին։ Մեր բեռը մեծ է, պատասխանատվությունը՝ անչափելի։ Մենք պատասխանատու ենք հայրենիքի և պետության համար, մեր 135-ամյա կենսրագրության առաջ, մեր նահատակ ընկերների առաջ Մենք սխալվելու, հոգնելու, ընկրկելու, դանդաղելու իրավունք չունենք, ուստի այս հանդիսավոր օրը Հայաստանի կազմակերպության անունից հայտարարում եմ, որ Դաշնակցությունը առաջիկա պայքարում ունենալու է առանցքային դերակատարություն, մենք ունենք մրցունակ թիմ, պահանջված ծրագիր, կամք և վճականություն գետնի վրա պայքարելու, հակազդեցություն ձևավորելու և այս չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար, մենք դա անելու ենք միասին մեր ժողովրդի մասնակցությամբ և կամքով: Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։ Մենք ապացուցելու՛ ենք, որ Հայաստանը չի՛ ծնկել, չի՛ հանձնվել և չի՛ հանձնվելու։ Սա՛ է Դաշնակցության խոսքը։ Սա՛ է Դաշնակցության այլընտրանքը։ Սա՛ է Հայաստանի ճանապարհը դեպի ապագա՝ Հանուն Հայի, Հանուն պետության։Ավելին17:2506.12.25