Լրահոս

2025-12-06
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ»
    «Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կանխատեսելիորեն կալանավորվեց: Կանխատեսելիորեն՝ ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանի իշխանությունը դատարանին ինչոր հիմնավոր փաստարկներ էր ներկայացրել, այլ այն պատճառով, որ այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, որին ոչ մի փաստարկ, օրենք պետք չէ՝ որևէ մեկի վրա գործ «կարելու» և նրան ազատությունից զրկելու համար: Ավելին, գաղտնիք չէ, որ ունեն իրենց «սրտի» «հերթապահ» 2-3 դատավորի՝ ի դեմս, օրինակ՝ Մասիս Մել քոնյանի: Այնպես որ, այդ առումով, կրկնենք, անակնկալներ չկան:
    09:38
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 1 վիրավոր. Պռոշյան փողոցում բախվել են 7 մեքենա
    Դեկտեմբերի 5-ին, ժամը 23։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    09:34
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը. «Ժողովուրդ»
    Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետեւումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա:
    09:30
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ»
    Ավելին, դրա մասին արդեն բացահայտ է հայտարարվում, օրինակ՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից: Մասնավորապես, Փաշինյանի կառավարությանը 15 միլիոն եվրո հատկացնելու մասին հայտնելով՝ նա օրերս շեշտել է, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած, «Ռուսաստանը արդեն իսկ սրում է ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»: Բառացի Կալասն ասաց. «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք տեղակայվել էին Մոլդովայում, և որոնք ակտիվ են եղել այնտեղ, ուստի «գործնական ծրագիրը» նույնական է: Մեր ֆինանսավորումը կներառի նաև արտաքին միջամտության հայտնաբերումը, վերլուծությունը և արձագանքը»:
    09:25
    06.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Առաջին անգամ Հայաստանում. 150 ընկերություն է մասնակցում «Որակի նշան-էքսպո 2025»-ին
    Հայաստանում առաջին անգամ «Որակի նշան-էքսպո 2025» ցուղադրություն-վաճառք է կազմակերպվել: Եռօրյա ցուցադրության նպատակն է փոքր և միջին ընկերությունների զարգացմանը նպաստելը:
    09:20
    06.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ»
    «Հանրային ընդհանրական ընկալման մեջ Ազգային անվտանգության ծառայությունը պետական իրավապահ-ուժային կառույցների բլոկում, որպես կանոն, համարվել է յուրովի «էլիտար», եթե կարելի է նման բնորոշում տալ ուժային որևէ կազմակերպության: Մի պետական ինստիտուտ, որտեղ տրամաբանորեն պետք է լինեն լավերից լավագույնները թե՛ հետախուզության, թե՛ հակահետախուզության, թե՛ այլ առումներով: Սխալ կլինի պնդել, թե անցած տասնամյակներում իրականությունը լիովին այդպիսին է եղել, այսինքն՝ իդեալական սահմանմանը համապատասխա: Բայց տարածված պատկերացումը գոնե մինչև վերջին տարիներն այդպիսին էր:
    09:15
    06.12.25
    Ավելին
2025-12-05