Լրահոս
2025-12-03
-
ԱշխարհՀռոմի պապ Լևոն 14-րդը հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետՀռոմի պապ Լևոն 14-րդը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Լիբանանի նախագահական նստավայրում։Ավելին22:4603.12.25 -
Իրավական«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ 10 օր անց նախաձեռնվել է քրեական վարույթ«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում օրեր շարունակ մոլեգնած հրդեհների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներում 2025թ․ նոյեմբերի 21-ից բռնկված հրդեհների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում 2025թ․ դեկտեմբերի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով (Պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, որն իրականացվել է՝ բնության հատուկ պահպանվող տարածքում, հրկիզման կամ հանրավտանգ այլ եղանակով, ինչը պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս)։Ավելին22:3003.12.25 -
Հասարակական«Չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ». Զեղծարարները զանգում ու ներկայանում են Կենտրոնական բանկի անունիցՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։Ավելին22:1303.12.25 -
ՔաղաքականԳյումրիում կառավարման ճգնաժամ ստեղծելու պլանը տապալվեց. ավագանին նիստ է արել՝ թարմացված կազմովԳյումրիում, ըստ էության, տապալվել է կառավարման ճգնաժամ ստեղծելու՝ ՔՊ-ականների ծրագիրը: Այսօր մեկուկես ամսվա դադարից հետո կարողացել է նիստ անել հանրապետության երկրորդ քաղաքի ավագանին, քանի որ քվորումն ապահովվել է: Վարդան Ղուկասյանի ու Մարտուն Գիգորյանի թիմերը փոփոխված կազմով են ներկայացել: Մեծ դժվարություններից հետո անցկացված նիստի ամենաթեժ թեման ամանորյա զարդարանքի ֆինանսավորելու հարցերն են եղել:Ավելին21:5403.12.25 -
Քաղաքական«Քեզ մի խորհուրդ տամ՝ մեծերի հետ զրուցիր». «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին (Տեսանյութ)«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը արձագանքել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։Ավելին21:3503.12.25 -
ՔաղաքականԼիքը թղթերից բան չի հասկացել և Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում. պայթեց Քի Վեսթի փաշինյանական միֆըԱրցախյան կարգավորման բանակցային փաստաթղթերի գաղտնազերծումը, որ իշխանության համոզմամբ, «կարմիր քարտ» է ընդդիմությանը, Փաշինյանի ընդդիմախոսների կարծիքով՝ հենց նրա դեմ է աշխատում: Ըստ ընդդիմության՝ այդ փաստաթղթերը ապացուցում են, որ Փաշինյանի ստացած բանակցային ժառանգության հիման վրա հնարավոր էր հասնել Արցախի ինքնավարությանը ու ոչ Ադրբեջանի կազմում: Բանակցային գաղտնազերծումների օղակից Փաշինյանի թիմը դուրս է թողել քիվեսթյան փաստաթուղթը, որի շուրջ ամենաշատն են միֆեր հյուսել իշխանականները՝ փորձելով համոզել, թե դա Մեղրին հանձնելու մասին է: Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը վստահեցնում է՝ եթե Փաշինյանին իսկապես ձեռնտու լիներ հրապարակել այդ փաստաթուղթը, նա ամեն գնով կգտներ այն ու կհրապարակեր, ոչ թե կհայտարարեր, թե կառավարության արխիվներում չկա Քի Վեսթի փաստաթուղթը:Ավելին21:2903.12.25 -
ՔաղաքականՀրապարակում ես սեփական թերթիցդ հոդված ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում․ Լևոն ՔոչարյանՀրապարակված Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու հետ կապված պարբերությունը, որը մեջբերված է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ»ում հրապարակված հոդվածից՝ հրապարակված 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ, այսինքն՝ ամբողջությամբ ՀԱԿ քարոզչական նպատակներով, այնքան անլուրջ է։ Լավ, ո՞նց կարա մարդ, լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, անհասկանալի, ու սա որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։Ավելին21:1703.12.25 -
ՔաղաքականՓաշինյանի անունից «Աղոթքի նախաճաշ»-ին մատուցված ընթրիքի ծախսերը պետական գաղտնիք են․ Factor.amՈրքա՞ն գումար է ծախսվել պետական բյուջեից նոյեմբերի 14-15-ին Երևանում «Աղոթքի նախաճաշ» կազմակերպելու համար։ Պարզվում է՝ այս հարցի պատասխանը պետական գաղտնիք է։Ավելին21:0203.12.25 -
ՏարածաշրջանԹուրք լրագրողը դատվում է Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համարԼրագրող Թուղչե Յըլմազի նկատմամբ «Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են․ 109 տարի շարունակվող սուգ» վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով գործ է հարցուցվել: Դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին, որը սակայն հետաձգվել է մինչև 2026-ի ապրիլի 21-ը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։Ավելին20:4603.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Նոր հարված՝ թոշակառուներին. կասկածելի գաղափար է առաջ քաշում ՓաշինյանըՀայլուր 20։30 Նոր հարված՝ թոշակառուներին. կասկածելի գաղափար է առաջ քաշում ՓաշինյանըԱվելին20:3003.12.25 -
ԻրավականԲաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը Լիբանանի ԱԳՆ ուշադրության կենտրոնում էԼիբանանի արտաքին գործերի նախարար Յուսեֆ Ռաջջիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Միջին Արևելքի պատասխանատու, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի շուտափույթ ազատ արձակման հարցը։Ավելին20:1603.12.25 -
ՀասարակականԴեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում պատարագ կմատուցվի. Շիրակի թեմՇիրակի թեմը հայտնում է, որ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ, դեկտեմբերի 7- ին, ժամը 10:30-ին, Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում (Յոթ Վերք) իր անդրանիկ Սուրբ Պատարագը կմատուցի՝ նորաօծ Տեր Գառնիկ քահանա Ավոյանը:Ավելին20:0003.12.25 -
ՀասարակականԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այցելել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Փաշինյանի մասնակցությամբ պատարագ անցկացվիՏեղեկություն ստացանք, որ այսօր, ժամը 6-ի սահմաններում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ այցելել են Սուրբ Հակոբ եկեղեցի, որտեղ կիրակի պետք է Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագ անցկացվի:Ավելին19:4803.12.25 -
ԻրավականՇահրամանյանի հարցաքննությունը ցուցադրական հետևանք էր երեկվա դատական նիստից հետո տված ճեպազրույցի․ փաստաբան«Սամվել Շահրամանյանի այսօրվա հարցաքննությունը, ըստ իս, կրել է ձևական բնույթ և ընդամենը ցուցադրական հետևանք էր երեկվա դատական նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցի։Ավելին19:4103.12.25 -
ՔաղաքականԼեզուն է կծում Փաշինյանը. Հայաստանում կյանքն ուրախ է դարձել, թոշակառուներն էլ բիզնեսմեն կդառնանԹոշակառուներին բիզնեսմեն է ուզում դարձնել Հայաստանի ղեկավարը՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարելով, թե կյանքը 63 տարեկանում նոր է սկսվում ու թոշակառուների զբաղվածությունը ապահովելու ծրագրեր են մշակում: Փաշինյանի համոզմամբ՝ տարեց մարդկանց թոշակը 10 000 դրամով ավելացնելը ոչինչ չի տալու, փոխարենը կարելի է նրանց ուղարկել աշխատանքի: Աղքատության դեմ էլ պետք է պայքարել այն հաղթահարելու հմտություններ զարգացնելով մարդկանց մեջ: Գուցե սա է նաև Հայաստանի 6 տրիլիոն դրամ պետական պարտքը փակելու կառավարության գտած ճանապարհը:Ավելին19:3403.12.25 -
ԻրավականՍեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացրինՀակակոռուպցիոն դատարանը` դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:Ավելին19:2503.12.25 -
ՔաղաքականԷդքան ազգադավ փաստաթուղթ է, բա գտեք, հրապարակեք. Ագնեսա Խամոյանը՝ Նիկոլ ՓաշինյանինԵրեկ կիսատ-պռատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ, պարոն Փաշինյան, ձեր ընտանեկան թերթում նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը, հոդվածը ներկայացրել էիք որպես բանակցային փաստաթուղթ։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։Ավելին19:1103.12.25 -
ՄիջազգայինԱմերիկյան սթեյք՝ ռուսական սոուսով. իրավիճակը թեժ է մնում ուկրաինական ռազմաճակատումՏարածքների համար պայքարը շարունակվում է ռազմաճակատում: Պոկրովսկը գրավելուց հետո ռուսները հայտնել են Վոլչանսկը գրավելու մասին, հետևաբար՝ վերահսկողության տակ վերցրել Խարկով տանող բոլոր ճանապարհները: Ուկրաինական կողմը չի հաստատել այս լուրերը, Կիևը պնդում է, որ մարտերը շարունակվում են:Ավելին18:5903.12.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կազմել է 381.2 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։Ավելին18:4503.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Մեծ տապալման մեղքից ազատվելու նոր փորձեր. ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում ամենակարևորըՀայլուր 18։30 Մեծ տապալման մեղքից ազատվելու նոր փորձեր. ինչո՞ւ է Փաշինյանը թաքցնում ամենակարևորըԱվելին18:3003.12.25