Լրահոս
2025-11-30
-
ՀասարակականԵրևանում 21-ամյա վարորդը «Porsche Cayenne»-ով բախվել է «Nissan Xterra »-ին և հայտնվել մայթինԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով երկաթե արկղին, հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի ինքնությունը:Ավելին23:2030.11.25 -
ՍպորտՍուրեն Հարությունյանը՝ կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԻնչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր՝ 2-0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:Ավելին22:5030.11.25 -
ՔաղաքականՊատարագը, որ բացահայտեց կեղծ հավատավորներին. «Փաստ»Այսպիսով՝ գործողությունը, որը պետք է ներկայացվեր որպես վարչապետի «հավատամքային ներկայություն», վերածվեց բացահայտ քաղաքական ակցիայի։ Նիկոլ Փաշինյանը, որի խմբագրությունն արդեն տասնամյակներով գտնվել է հենց Սուրբ Սարգիսի դիմաց, ոչ մի անգամ չի մասնակցել այստեղի պատարագներին։ Եվ այս հակադրությունը հատկապես ընդգծվեց այն պահին, երբ նույն եկեղեցում պատարագին ներկա էր Նարեկ Կարապետյանը՝ մարդ, որը ավելի քան տասնհինգ տարի ամեն կիրակի իր ընտանիքի հետ այցի է գալիս Սուրբ Սարգիս, և ում ճանաչում են ոչ միայն հոգևորականները, այլև մեծամասնությունը եկեղեցու մշտական այցելուների։Ավելին22:4030.11.25 -
ՔաղաքականԱդրբեջանն անմիջապես «որսացել» է փաստն ու դարձրել այն Փաշինյանի դիմացը դնելու փաստարկ․ քաղաքագետԸնդ որում, ոչ միայն նկատել են, այլ նաեւ դարձրել Նիկոլ Փաշինյանի «խաղաղասիրությանը» կասկածելու փաստարկ, առ այն, թե՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն ինչպե՞ս է «ճանաչում» Արցախի թեմի առաջնորդ հասկացությունը:Ավելին22:2930.11.25 -
Հասարակական2018-ին ծննդատունը բացվեց, և առաջինը ծնվեց այս ամաչկոտ աղջնակը․ Նարեկ Կարապետյան2015-ին Վանաձորի նախկին ծննդատունը շատ վատ վիճակում էր։ Միայն բժիշկների պրոֆեսիոնալիզմի արդյունքում էր հնարավոր լինում ապահովել նորմալ բուժօգնություն։Ավելին22:1030.11.25 -
ՀասարակականՈչ մի բանով աչքի չընկած մեկն է. ո՞վ է «սպիտակ ագռավ» քահանանԱյսօր Ռուսաստանի և Նոր նախիջևանի թեմը հայտարարություն էր տարածել, որ ողջ թեմը` բացառությամբ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քահանա Սարոյանի, հայտարարություն էր տարածել` աջակցոլով Վեհափառին:Ավելին21:4930.11.25 -
ՀասարակականԴդմաշենում անչափահաս վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանաված 2 մեքենաների. կան տուժածներԱյսօր՝ նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դդմաշեն գյուղի 1-ին փողոցում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Լադա» և «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենաներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2107»-ի վարորդը եղել է անչափահաս։Ավելին21:3030.11.25 -
ՀասարակականՄեր կոչն է տիրադավերին վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում. Միքայել և Բագրատ Սրբազաններ«Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.Ավելին21:2530.11.25 -
ՀասարակականՈւրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում բռնկված հրդեհը մարվել էՆոյեմբերի 29-ին, ժամը 18։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար և Կաթնաղբյուր բնակավայրերի միջակայքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և երկու օպրատիվ խումբ։ Նոյեմբերի 30-ին հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել մեծ թվով փրկարար ուժեր, էկոպարեկեր, «Լոռէ» փրկարարական ջոկատի կամավորներ և բնակիչներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 19։40-ին․ այրվել է խոտածածք տարածք։Ավելին21:1230.11.25 -
ՔաղաքականՑավով հաստատում եմ, որ այս փորձությունը բացեց շատերի իրական դեմքերը․ Միհրան ՄախսուդյանՀինգ ամիս ապօրինի ու քաղաքական պատվերով կազմակերպված կալանքի ավարտից հետո վերջապես վերականգնեցի իմ ֆեյսբուքյան էջը։ Իմ նկատմամբ իրականացված այս քայլը ոչ միայն ինձ էր ուղղված, այլ նաև այն արժեքներին ու սկզբունքներին, որոնց ես 30 տարի հավատարմորեն ծառայել եմ՝ պետությանը, բանակին և ժողովրդին։ Այս մասին գրել է գնդապետ Միհրան Մախսուդյանը։ «Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այդ ամիսներին չվախեցան, չընկճվեցին և կանգնեցին իմ ու իմ ընտանիքի կողքին։ Ձեր աջակցությունն ապացուցեց, որ երկրում դեռ կա արժանապատվություն, որը ոչ մի ճնշում չի կարող կոտրել։ Միևնույն ժամանակ, ցավով հաստատում եմ, որ այս փորձությունը բացեց շատերի իրական դեմքերը։ Կային մարդիկ, ովքեր վախից կամ հարմարավետությունից նույնիսկ չփորձեցին կապ հաստատել ինձ կամ իմ ընտանիքի հետ՝ ընդունելով այն սուտն ու քաղաքական շինծու մեղադրանքը, թե ես ահաբեկիչ եմ։ Թող որևէ մեկը չմոռանա՝ մարդ, որ 30 տարի իր կյանքը նվիրել է երկրի պաշտպանությանը, երբեք չի կարող լինել ահաբեկիչ։ Ահաբեկչությունը քաղաքական գործիք է, որը օգտագործում են նրանք, ովքեր վախենում են ճշմարտությունից և փորձում են լռեցնել իրենց անհարմար դարձողներին։ Ես շարունակելու եմ ծառայել այն գաղափարներին, որոնց հավատացել եմ միշտ»։Ավելին20:5930.11.25 -
ՍփյուռքՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտինՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևոր սպասավորները կոչ են անում հավատարիմ մնալ Մայր եկեղեցու միասնականությանը և հոգևոր ուխտին, այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։ «Խստագույնս դատապարտում ենք ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը և նույն շրջանակներում ու տրամաբանության մեջ որոշ եկեղեցականների որդեգրած կանոնազանց և պառակտիչ մոտեցումները։ Մեր որդիական խոնարհումն ենք բերում և հայտնում անսակարկ հավատարմությունն ու նվիրումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եկեղեցական կանոնակարգին և ազգընտիր գահակալ Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսին»,-ասված է հայտարարության մեջ։ Թեմից հավելում են, որ այս հայտարարությանը չի միացել Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայր Հակոբ քահանա Սարոյանը, ով երկար տարիներ ծառայել է Մոսկվայում։Ավելին20:5030.11.25 -
ՀասարակականՎանաձորում վիճաբանության ժամանակ տղամարդը ատրճանակն ուղղել է 2 կանանց ուղղությամբ և սպառնացելԳ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների և իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում Ամալյա Պ․-ն հայտնել է, որ շուրջ 20 օր առաջ իր ընկերուհի, Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Մարգարիտա Խ․-ի հետ միասին գնացել են Նարեկ Օ․-ի վերը նշված բնակարան, վերջինիս կողմից 1 մլն դրամ պարտքի կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, որի ժամանակ առաջացել է վիճաբանություն, ինչի ընթացքում Նարեկ Օ․-ն հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել Ամալյա Պ․-ի և Մարգարիտա Խ․-ի հասցեին, այնուհետև իր պայուսակի մեջից ատրճանակ հանելով պահել է իրենց ուղղությամբ և կրկին սպառնացել, որ իր տնից չհեռանալու դեպքում կվնասի նրանց։Ավելին20:3030.11.25 -
Հասարակական«ՎԱԶ 21124»-ը բախվել է Վայքի նախկին քաղաքապետին պատկանող «Chery»-ին. կա վիրավորԵրեկ՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 54-ամյա Ասատուր Խաչատրյանը իր վարած «ՎԱԶ 21124» մակնիշի ավտոմեքենայով Վայք քաղաքում Շահումյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց բախվել է Վայքի բնակիչ 62-ամյա Արագած Սաղաթելյանին պատկանող, ճամփեզրին կայանված «Chery» մակնիշի ավտոմեքենային:Ավելին19:5030.11.25 -
ՀասարակականՓաշինյանը իր փոխարեն ԱԱԾ տնօրենին է ուղարկել Առաքել Քյարամյանի պատարագինԱյսօր ևս մեկ պատարագ է տեղի ունեցել պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ, որին մասնակցել է ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի թեմի տարածած հայտարարությունից, որում մասնավորաբար ասվում է․Ավելին19:2030.11.25 -
ՀասարակականՄաշտոցի պողոտայում 31-ամյա տղամարդը վիճել է ավտոբուսի վարորդի հետ և թզբեհով հարվածել դիմապակունՈստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Մ․-ն, ով գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։Ավելին18:5030.11.25 -
ՀասարակականՀային գրկելը Ադրբեջանի ազգային անվտանգության հարց էԱյս շաբաթ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհի աստղ» մրցույթի եզրափակչում տեղի ունեցած մի դիպված: Ժյուրիի անդամներից ադրբեջանցի Սամիրա Էֆենդին 12 միավոր էր տվել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանին, գրկախառնվել նրա հետ: Դրան հաջորդել էր իսկական տեղեկատվական գրոհ՝ ընդդեմ Էֆենդիի, սոցիալական ցանցերում երգչուհին մինչև հիմա քննադատվում է, հնչում են անգամ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր: Էֆենդին ստիպված է հրապարակավ արդարանալ։Ավելին18:3030.11.25 -
ՀասարակականՍա հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է․ Հովհաննես ԻշխանյանԿոչս է բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին կոշտ արձագանքել այս գրաքննությանը:Ավելին18:3030.11.25 -
ՀասարակականՄիջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը․ «Իշխանություն»Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված գործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։Ավելին18:0030.11.25 -
ՀասարակականԴիլիջանի անտառում կրկին ծուխ է նկատվումՄանրամասները՝ տեսանյութում։Ավելին17:4930.11.25 -
ԻրավականԱրմավիր ՔԿՀ-ն ապօրինաբար տիրացել է հեռախոսիս․ Զարուհի ՓոստանջյանԱյս պահին ես գտնվում եմ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ինձանից գողացել են իմ հեռախոսը, որը գտնվել է պայուսակիս մեջ։ Այս մասին ահազանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով՝ պարզաբանել են, որ արգելված իր է բերել և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հեռախոսը պահել են իրենց մոտ։Ավելին17:4730.11.25