Լրահոս

2025-11-15
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք գործ ունենք գողերի իշխանության հետ. Հովհաննես Իշխանյան
    Իշխանությունների թիրախում այս անգամ լրագրողական համայնքն է, օրերս իշխանության տարբեր ներկայացուցիչներ թիրախավորում են տարբեր լրագրողների, այսօր տարածում էին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի լուսանկարները, իսկ քիչ առաջ պարզ դարձավ, որ ցանկանում են խլել ՀԺՄ գույքը: Իշխանությունից այս գործին լծվել է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի խոսքով՝ իշխանությունների թիրախում են բոլոր հակադրվող մարդիկ: «Իշխանության թիրախում բոլոր նրանք են, ովքեր հակադրվում են այս այսպես կոչված իշխանություններին կամ, ավելի ճիշտ, Արցախը հանձնածներին՝ լինի լրագրող, հոգևորական, իրավապաշտպան, քաղաքացիական հասարակության անդամ, թե պարզապես քաղաքացի: Ով հակադրվում է սրանց, ճնշումների է ենթարկվում: Բացարձակ էական չէ, թե ինչ թեմաների մեջ են մտնում, թե շինությունը ինչպես է ձեռք բերվել, քանի որ այստեղ որևէ իրավական պրոցես չկա, այստեղ միակ խնդիրն է ճնշել նրանց, ովքեր հակադրվում են: Զավեշտն այն է, որ լրագրողների դեմ ճնշումները իրականացվում է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրողի կողմից, որը անմիջապես 2018 թվականից հետո ներմուծվեց իշխանության մեջ, ինչը նաև ենթադրում էր, որ «Ազատություն» ռադիոկայանը այդ ժամանակ որոշակի աջակցություն է ցույց տվել Նիկոլ Փաշինյանին, որովհետև մենք գիտենք, որ «Ազատություն» ռադիոկայանից 3 հոգի է ներմուծվել այս իշխանության մեջ՝ Սիսակ Գաբրիելյանը, Հովհաննես Մովսիսյանը և Արմեն Քոլոյանը: Մենք վերջերս տեսանք, որ «Առավոտի» գրասենյակը, որ մամուլի շենքում էր, այնտեղից հեռացրին: Ոչ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի ժամանակ, երբ «Առավոտը» ընդդիմադիր կեցվածք ուներ, այսպիսի ոտնձգություն չէր իրականացվել, մենք տեսնում ենք, որ «Շողակաթ» հեռուստաընկերության դեմ են ոտնձգություններ իրականացնում: Այսինքն՝ որևէ պարագայում պետք չէ մտնել ու քննարկել, թե Սիսակ գաբրիելյանի այդ ստատուսում շինությունը ում էր պատկանում, ինչ էր անում և այլն, որովհետև այն, ինչ նրանք անում են, քաղաքական է և խոսքի ազատության դեմ է ուղղված, որովհետև մենք գիտենք, որ Սաթիկ Սեյրանյանը, ով Ժուռնալիստների միության նախագահն է, արդարացիորեն հակադրված է Արցախը հանձնած իշխանություններին»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Իշխանյանը: Իշխանյանը ընդգծում է, որ իշխանությունները գողացել են Եկեղեցուն պատկանող Հովհաննավանքը, ՀԷՑ-ը փորձում են գողանալալ Սամվել Կարապետյանից. «Մենք գործ ունենք գողերի իշխանության հետ»,- ասաց Իշխանյանը:
    17:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եկեղեցականներն ու հավատացյալները գիտակցում են՝ սա ժամանակավոր փորձություն է․ հայտարարություն
    «Արդեն մեկ ամիս է, ինչ Արագածոտնի թեմի սիրելի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հանիրավի գտնվում է անազատության մեջ։
    17:37
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «ՀայաՔվե»-ն Վաղարշապատի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը
    «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը վաղը` նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքի բոլոր ընտրատեղամասերում դիտարկելու է քվեարկության ընթացքը: Եթե առերևույթ ընտրախախտում կնկատեք, մոտեցե´ք տեղամասում «ՀայաՔվեի» տարբերանշանով հերթապահող մեր դիտորդներին և ահազանգեք այդ մասին, կամ զանգահարեք մեր թեժ գծին` 033 978281 հեռախոսահամարով: «ՀայաՔվեն» կապահովի´ մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և կվերահսկի´ ընտրությունների թափանցիկությունը:
    17:30
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Մեր նկատմամբ վարույթ է հարուցվել». Գոհար Մելոյան
    «Մի քանի դիտորդական առաքելությունների հետ կապված քննարկում պիտի լինի հավատարմագրման հետ կապված հարցերով: Հնարավոր է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատի ընտրություններում մեր մասնակցության հարց բարձրացվի», - հայտնել է Մելոյանը:
    17:20
    15.11.25
    Ավելին
  • Հայաստան
    Մեծ բացահայտում. հայկական Մաչու-Պիկչուն են հայտնաբերել միջազգային լրագրողները՝ Սյունիքում
    Մեծ բացահայտում. հայկական Մաչու-Պիկչուն են հայտնաբերել միջազգային լրագրողները՝ Սյունիքում
    17:15
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 35 տարեկան է
    Այս պահին Հայաստանի կինոգործիչների միության «Կինոյի տանը» տեղի է ունենում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 35-րդ ամյակին նվիրված միջոցառումը։
    17:04
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը Օրմուզի նեղուցում նավթատար տանկեր է կալանել
    «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի արագ արձագանքման ստորաբաժանումները հետևել են Մարշալյան կղզիների դրոշով «Տալարա» անվամբ տանկերի շարժին։ Դատական մարմինների թույլտվությունը ստանալուց հետո նավթատար տանկերը կալանվել է»,- ասված է հաղորդագրությունում։
    17:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փորձում են խլել Հայաստանի ժուռնալիստների միության գույքը
    «Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:
    16:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար․ քաղաքագետ
    Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:
    16:34
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեր նպատակը որևէ աշխատողի պատժելը չէ, այլ վարքագծի փոփոխությունն է․ ՆԳ նախարար
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին՝ կազմավորման օրվա կապակցությամբ, հանդիպում է ունեցել նախարարության Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին՝ նախարարը նշել է, որ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր Վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։ «Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության, տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնել է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում»,– ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը՝ ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։ Ձևավորումից մինչ օրս ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ․ նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը՝ հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքի համար։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղաբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ՝ շնորհակալություն է հայտնել նախարար Արփինե Սարգսյանին աջակցության համար և վստահեցրել, որ Վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Դավիթ Աղաբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։ Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։
    16:21
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ասում են՝ եկեղեցու հոգևորականների մեջ կան Կրեմլի գործակալներ, բայց որևէ ապացույց չեն ներկայացնում․ Ջոել Վելդքամփ
    Ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    16:10
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Թիմ Քուկը կլքի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
    «Apple-ն ակտիվացնում է ջանքերը ղեկավարության փոփոխության գործընթացն իրականացնելու ուղղությամբ՝ պատրաստվելով նրան, որ Թիմ Քուկը կլքի ընկերության ղեկավարի պաշտոնն արդեն հաջորդ տարի։ Այդ պաշտոնում Քուկին փոխարինելու համար դիտարկվում է ընկերության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսի թեկնածությունը, սակայն դեռ վերջնական որոշում չկա»,- ասված է հաղորդագրությունում։
    16:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արքեպիսկոպոս Աջապահյանը բավարարում է Եվրոպայի խորհրդի ձևակերպմանը, թե ինչ է քաղբանտարկյալը․ Ջոել Վելդքամփ
    Ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    15:45
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խնդրեցինք այցելել Սրբազաններին՝ թույլ չտվեցին․ Ջոել Վելդքամփ
    Ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելդքամփը։
    15:35
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստացվում է՝ Հայ առաքելական եկեղեցին ճնշման տակ է. Ջոն Այբներ
    Այս մասին հայտարարել է «Քրիստոնեական Համերաշխություն Միջազգային» (CSI) կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Այբները։
    15:25
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստեփան Ասատրյանը կարգալուծությանը հարմարվել է, «Աղոթքի նախաճաշ»-ին ներկայացել է աշխարհիկ հագուստով
    Ստեփան Ասատրյանը ( նախկինում Տեր Արամ) արդեն հարմարվել է իր կարգալուծությանը, «Աղոթքի նախաճաշ»-ին ներկայացել է աշխարհիկ հագուստով։
    15:20
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սևանա լճում հայտնաբերվել է կնոջ դի
    Այսօր՝ նոյեմբերի 15-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևանա լճում՝ Գրողների միության հանգստյան տան տարածքում, դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերվել է կնոջ դի, որը դուրս է բերվել անվտանգ վայր։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Լճի ափին հայտնաբերվել են իրեր, որոնք հավանաբար պատկանում են մահացածին։
    15:15
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում արձանագրվել է թռչնագրիպի H5N5 շտամով վարակման առաջին դեպքը
    Վաշինգտոնի բնակիչը վարակվել է թռչնագրիպի H5N5 շտամով, ինչը Միացյալ Նահանգներում մարդկանց մոտ այս տեսակի հիվանդության առաջին փաստագրված դեպքն է, հայտնում է առողջապահության նախարարությունը: «Թռչնագրիպի տեսակը հաստատվել է Գրեյսհարբի բնակչի մոտ, որը հոսպիտալացվել էր գրիպի ախտանիշներով նոյեմբերի սկզբին: Լրացուցիչ անալիզները ցույց են տվել, որ վիրուսը պատկանում է H5N5-ին՝ թռչնագրիպի տեսակին, որը նախկինում հայտնաբերվել էր կենդանիների, բայց ոչ երբեք մարդկանց մոտ»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը տեղադրված է նրա պաշտոնական կայքում: Նախարարությունից նշում են, որ վիրուսի այս շտամի փոխանցումը մարդուց մարդ շատ հազվադեպ է, և փոխանցման դեպքեր երբեք չեն գրանցվել Միացյալ Նահանգներում: Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, ներկայումս թռչնագրիպով վարակվելու ռիսկը գնահատվում է ցածր: Հաղորդագրության համաձայն՝ հոսպիտալացված տղամարդը պահել է ընտանի թռչուններին, որոնք շփվել են վայրի թռչունների հետ։ Նրանք, հավանաբար, վարակի աղբյուր են:
    15:00
    15.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթողիկոսը հանդիպել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների հետ
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Հնդկաստանում էր։ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։ «Շողակաթ» ՀԸ տեսանյութում նշվում է, որ Գարեգին Երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենք, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և շուրջ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը: «Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Մարդասիրական ճեմարան տեսչին և Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին՝ Տաճատ հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լծված է ձեզ՝ կրթելու դաստիարակելու , ձեզ օգտակար ծառայություն մատոցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնել մեր ժողովրդի, ազգի համար»,- ասել է Գարեգին Երկրորդը։
    14:45
    15.11.25
    Ավելին