Լրահոս

2025-11-08
  • Img default alt hy
    Ժամանց
    Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Անիտա Աբգարյանը
    Հայուհի Անիտա Աբգարյանը Վրաստանը կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Վրաստանի ազգային նախընտրական փուլում՝ զբաղեցնելով առաջին տեղը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է վրացական 1TV.GE լրատվականը: 10-ամյա Անիտա Աբգարյանը հաղթել է Վրաստանի հանրահայտ մանկական երաժշտական նախագծի՝ «Ռանինա»-ի 8-րդ եթերաշրջանում։ Կանոնների համաձայն՝ Անիտան այս տարի կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում։ «Shine Like a Star» երգը գրել է կոմպոզիտոր Գիգա Կուխիանիձեն։ Երգի բառերի վրա նրա հետ աշխատել է նաև «Candy» խմբի անդամ Մարիամ Գվալաձեն, որը 2011 թվականին Վրաստանում հաղթեց մանկական Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցութային երգի տեսահոլովակի վրա աշխատել են Առաջին ալիքի աշխատակիցները։ Տեսահոլովակի ռեժիսորը Թեմուր Կվիրկվելիան է, իսկ զգեստները ստեղծել է Իզա Նադարեիշվիլին: Նկարահանումները տեղի են ունեցել Ուպլիսցիխում, իսկ տեսահոլովակում Անիտա Աբգարյանին ուղեկցում է Զաքարիա Պալիաշվիլիի անվան տաղանդների տասնամյա դպրոցի նվագախումբը:
    13:45
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel»-ն ու «Chevrolet»-ը. կան վիրավորներ
    Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Հալաբյան - Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
    13:30
    08.11.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հրապարակվել է Թաքեր Կարլսոնի հարցազրույցը Նարեկ Կարապետյանի հետ
    Հրապարակվել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցը ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Թաքեր Կարլսոնին: Փոդքասթի ժամանակ Կարապետյանը խոսել է հակաեկեղեցական արշավի, հոգևորականների հետապնդումների և գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկման թեմաներով:
    13:25
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Փաշինյանը վախենում էր իր կյանքի համար». Բայրամովը բացահայտում է արել
    Բայրամովի խոսքով՝ Լավրովը ներկայացրել է հակիրճ փաստաթուղթ, որով առաջարկվում էր հրադադար հաստատել առանց նախապայմանների և առանց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից դուրս լրացուցիչ տարածքներ փոխանցելու: Այդ առաջարկի համաձայն՝ շփման գծի արևելյան հատվածում պետք է մնային ռուս խաղաղապահներն ու ադրբեջանական ստորաբաժանումները, իսկ արևմտյան հատվածում՝ հայկական զինված ուժերը ռուս խաղաղապահների հետ համատեղ։
    13:18
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերաքննիչ դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը
    Բան այն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրող Նաիրի Հոխիկյանին դատի էր տվել իրեն «պոռնոդերասան» ասելու համար, դատարանը հայցը մերժել էր վաղեմություն կիրառելու հիմքով, սակայն Ալեն Սիմոնյանը չէր նահանջել ու դիմել էր Վերաքննիչ դատարան, սակայն բարձր ատյանում ևս նրա բողոքները մերժվել եր:
    13:15
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զարմանալի չէ այն ամենը, ինչ կապված է ՀՀ իշխանությունների «տարօրինակ» դիրքորոշման հետ․ Արման Աբովյան
    Այս մասին միշտ էլ խոսվել է՝ որպես «թավշյա» իշխանությունների քաղաքականություն՝ զրոյական կետից «Արցախի հարցի» շուրջ։
    13:05
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրազեկում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
    1) թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
    13:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա. Civilnet
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: Գրում է Civilnet-ը։ Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։ Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից #CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։ Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում։
    12:45
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Փաշինյանի մարտական առավոտը. ի՞նչ նոր խոստումներ են դրվել Ֆեյսբուքի պատին
    Հայլուր 12։30 Փաշինյանի մարտական առավոտը. ի՞նչ նոր խոստումներ են դրվել Ֆեյսբուքի պատին
    12:30
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստերի շարան է, ինքը իր բոլոր մեղքերը ուզում է գցել սպառազինության վրա՝ մետաղի ջարդոն ասելով. Սեյրան Օհանյան
    Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքացիներին առաջարկում է 50 հոգանոց խմբեր կազմել, բայց այս անգամ ոչ թե պատերազմ մեկնելու, այլ նրա կողմից ձեռք բերված ենթադրյալ սպառազինությունը տեսնելու համար: Այս մասին ՆԻկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանից «News.5tv.am»-ը հարցրեց, թե նորմա՞լ պրակտիկա է քաղաքացիներին սպառազինություն ցուցադրելը, արդյոք դա ռազմական գաղտնիք չէ.
    12:18
    08.11.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.11.2025
    Մամուլի տեսություն 08.11.2025
    12:15
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ահազանգ․ Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին
    Հիմնավոր հիմքեր կան կարծելու, որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որոնք արգելում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքը։
    12:07
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` տներից մեկի տանիքում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
    Նոյեմբերի 7-ին, ժամը 20։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի տներից մեկի տանիքում․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։26-ին, մարվել՝ 23։08-ին։ Այրվել է տան տանիքը մոտ 220 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածքումը դեպի տան մյուս հատվածներ։
    12:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վերջին ժամերին Նիկոլն անդադար գրառումներ է անում՝ փորձելով արդարացնել իր քաղաքական հանցանքները․ Հակոբյան
    Ու հենց այդ ճիգը արդարանալու, արդեն իսկ խոստովանություն է․ մարդը, որ արդարանում է, գիտի, որ մեղավոր է։
    11:47
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը. Փաշինյան
    Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի արդյունքում պետք է վերադարձվի Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
    11:35
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին
    Կարապետյանը նշել է, որ իշխանությունները հակաեկեղեցական արշավը սկսել են ամիսներ առաջ՝ հարձակումներ ամենայն հայոց կաթողիկոսի, բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Թաքեր Կարլսոնն իր զարմանքն է արտահյատել, որ Հայաստանում կալանավորված արքեպիսկոպոսներ կան։
    11:25
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահը մեկնել է Ադրբեջան
    Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախատեսված են Թուրքիայի նախագահի երկկողմ հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է տարածաշրջանային և գլոբալ հարցերի քննարկում:
    11:15
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    11:00
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել
    Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել: Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ, նախկին պաշտոնյան այս անգամ մեղադրվում է լիազորությունները չարաշահելու համար: Ըստ մեղադրանքի՝ պաշտոնավարման շրջանում նա բնակարան է հատկացրել Մանվել Գրիգորյանի եղբորորդուն՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալին, չնայած նրան, որ մինչև այդ նա արդեն 10 միլիոն դրամ էր ստացել բնակարանի համար։ Այս գործով մեղադրյալ է ներգրավվել նաեւ ԳՇ պետի նախկին տեղակալ Էնրիկո Ապրիամովը։
    10:52
    08.11.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
    10:45
    08.11.25
    Ավելին