Լրահոս
2025-11-06
-
ՀասարակականՊարզեցվել են կենսաթոշակների նշանակման ընթացակարգերըԸնդլայնվելու է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ աշխատելու դեպքում 1992-2014 թթ. աշխատանքային ստաժը կհաստատվի միայն աշխատանքային գրքույկով՝ առանց սոցիալական վճար կատարած լինելը կամ աշխատավարձ ստանալը հավաստող տեղեկանքի։ Ցանկն ընդլայնվելու է ի հաշիվ 1992-2004թթ․ գործունեություն իրականացրած բյուջետային հիմնարկների, բանկերի, առողջապահական հիմնարկների, կուլտուր-մշակութային, ուսումնական հաստատությունների, որոնց աշխատանքներն այդ տարիներին հիմնականում չեն դադարեցվել։Ավելին19:3506.11.25 -
ՄիջազգայինԷրդողանի սարսափը. Ստամբուլի ու Անկարայի փողոցները բղավում են նրա՝ ազատազրկված մրցակցի անունըԹուրքիայում հնարավոր է արտահերթ ընտրություններ լինեն: Փորձագետները չեն բացառում, որ ընդդիմության՝ ամեն օր ավելի մարդաշատ ակցիաների ֆոնին Էրդողանը որոշի մեկ տարով առաջ բերել նախագահի ընտրությունները: Ընդդիմության ծրագրերը ձախողելու համար իշխանությունը նոր մեղադրանքներ է առաջադրում Ստամբուլի սիրված քաղաքապետին ու փողոցում պայքարող ամենաակտիվ քաղաքական գործիչներին:Ավելին19:3006.11.25 -
ՀասարակականՖազի եղբայրը Լիոնում հաշվեհարդար է տեսել եղբորը սպանողի հետԴեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։ «Ֆազի» սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։Ավելին19:2006.11.25 -
ՀասարակականԵրևանում 26-ամյա վարորդը «Chevrolet»-ով բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին. նա տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին:Ավելին19:1506.11.25 -
ՄիջազգայինՌուսները շրջափակել են ռազմավարական Պոկրովսկն ու Կուպյանսկը. գերեվարված ուկրաինացիներ կանՎերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ԶՈւ-ն Պոկրովսկի մոտակայքում հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի 13 հարձակում՝ կանխելով շրջապատումից դուրս գալու ուկրաինական կողմի երեք փորձ: Այդ մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն է հայտնում: Պոկրովսկի շրջափակումը ճեղքել փորձած մի խումբ ուկրաինացի զինվորների ռուսները գերի են վերցրել: Եվ ռուսները, և՛ ուկրաինացիները շարունակում են հարձակումները միմյանց էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ:Ավելին19:0506.11.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն այս պահին չի ծրագրում հարվածել Վենեսուելային. CNNԱվելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի վրա հարձակման տարբերակները։Ավելին19:0006.11.25 -
ՀասարակականԲшխվել են «SHACMAN» բեռնատարը և «Opel Astra»-ն․ հայրը և 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարը և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին18:4506.11.25 -
ՔաղաքականԱրցախցիների բնակապահովման ծրագիրը տապալված է. Արեգա ՀովսեփյանՓաստացի, այդ բնակարանների տերերը, վաճառելով իրենց բնակարանները, հակված են լինում տեղափոխվել Երևան՝ նպաստելով ուրբանիզացիայի մակարդակի բարձրացմանը: Իհարկե, կա ավելի վատ սցենարը ևս, երբ մարդիկ պարզապես որոշակի գումար ունենալով գրպանում, արտագաղթում են:Ավելին18:3506.11.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր հարձակում՝ եկեղեցու վրա, կարգալույծ հռչակված ևս մեկ քահանաՀայլուր 18։30 Նոր հարձակում՝ եկեղեցու վրա, կարգալույծ հռչակված ևս մեկ քահանաԱվելին18:3006.11.25 -
ԻրավականUպանության դեպք է կանխվել․ 5 անձ ձերբակալվել էՔրեական վարույթի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ 17 և 20 տարեկան վանաձորցի երիտասարդներ նախապատրաստվում են ապօրինի ձեռք բերած հրազենով հաշվեհարդար տեսնել երկու հոգու նկատմամբ: ՀՀ Քննչական կոմիտեում սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ: Հետագա միջոցառումներով ձեռք բերվեցին փաստական տվյալներ, որ 17 և 20 տարեկան երիտասարդները Վանաձորի Տերյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու հետ միասին ձեռք են բերել ինքնաձիգ, որը պահվում է վերջինիս տանը: Դատարանի որոշմամբ խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում: 33-ամյա տղամարդու տան խուզարկության ընթացքում բակում հսկող ոստիկանը նկատեց, որ նա ինքնաձիգի նմանվող իր է նետել պատշգամբից: 45 փամփուշտով լիցքավորված «Կալաշնիկովի» ինքնաձիգը քննիչի կողմից առգրավվեց: Հինգ անձ ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են:Ավելին18:1506.11.25 -
ՔաղաքականԱդրբեջանի տարածքով Հայաստան մտած ռուսական ցորենը՝ վաշինգտոնյան ձեռքբերո՞ւմ. ռուսներն ակտիվանում ենԱդրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ռուսական հացահատիկը, ինչպես ներկրվող ցանկացած ցորեն, կստուգի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այս մասին «Հայլուր»-ին ասել է ՍԱՏՄ խոսնակը: 15 վագոն ռուսական ցորենով բեռնված շարժակազմը գիշերն է հասել Երևան: Հացահատիկը ոչ թե Վերին Լարսով, այլ Ադրբեջանով է մտել Վրաստան, այնտեղից էլ Հայաստան՝ Հարավկովկասյան երկաթուղով:Ավելին18:0706.11.25 -
ՄիջազգայինՉեխիայի վարչապետ Ֆիալայի կաբինետը հրաժարական է տվելՀոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողության են հասել ANO-ն («Դժգոհ քաղաքացիների ակցիա»), «Ազատություն և անմիջական ժողովրդավարություն» (SPD) և «Ավտոմոբիլիստներ» ընդդիմադիր քաղաքական շարժումները: Նոյեմբերի 3-ին նրանք կնքել են համաձայնություն կառավարող կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Վարչապետի թեկնածուն է ANO-ի առաջնորդ Անդրեյ Բաբիշը: Նոյեմբերի 5-ին խորհրդարանի նոր գումարման ստորին պալատի խոսնակ է ընտրվել SPD-ի նախագահ Տոմիո Օկամուրան: Բաբիշն ակնկալում է, որ ձևավորվող նախարարերի կաբինետը, որը կունենա ստորին պալատի 200 պատգամավորներից 108-ի աջակցությունը, կսկսի իր աշխատանքը դեկտեմբերի կեսերից ոչ ուշ:Ավելին18:0006.11.25 -
ԻրավականՈ՞ր հոդվածով է քրեական հետապնդում հարուցվել Սերժ Սարգսյանի նկատմամբՀոդվածը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, որը պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:Ավելին17:5006.11.25 -
ՀասարակականԿարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր տեր Տարոն քահանա ՀունանյանըՆոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։Ավելին17:4206.11.25 -
Իրավական«Այլևս սա հանդուրժել չի կարելի». Բագրատ Սրբազանը հրապարակավ հերքեց քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունըԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է 18 արդարների գործով դատական նիստը։Ավելին17:3606.11.25 -
Հասարակական2026 թվականի հունվարի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկն ընդլայնվում է. ՊԵԿՀիշեցնենք, որ արտադրող կամ ներմուծող ընկերությունն ապրանքների դրոշմավորման համար պայմանագիր է կնքում e-Mark» ազգային օպերատորի հետ, որից հետո ապրանքը գրանցում է Ապրանքների դրոշմավորման ավտոմատացված տեղեկատվական համակարգում։ Գրանցումից հետո ընկերությունն էլեկտրոնային եղանակով ծածկագիր է պատվիրում 24/7 ռեժիմով և տպագրված ծածկագրերով դրոշմավորում իր ապրանքները։ Հաջորդ քայլով վերջինս նույն համակարգում (ԱԴԱՏՀ) փոխում է ծածկագրի կարգավիճակը՝ դարձնելով «Շրջանառության մեջ դրված», որպեսզի ապրանքն օտարելու վաճառելու հնարավորություն ունենա։Ավելին17:3006.11.25 -
ՀասարակականՀարևանուհին տեսել է դանակահարված, գետնին ընկած 64-ամյա կնոջը. Շենգավիթում սպանության հետքերով74-ամյա տղամարդը դանակի 5 հարվածով սպանել է նախկին կնոջը: Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչները ցնցված են: Կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է ոստիկանություն։ Ըստ լուրերի՝ ձերբակալված տղամարդը ոստիկանության գնդապետի հայր է։ Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:Ավելին17:1806.11.25 -
ՀասարակականՊարտադիր կենսաթոշակային ֆոնդերում 1.3 տրլն դրամ կա. որտեղ են ներդրվում գումարները. «Հետք»Ֆոնդերի կառավարիչները կուտակված գումարները ներդնում են տարբեր գործիքներում՝ փորձելով լրացուցիչ եկամուտ բերել։ Երբեմն, սակայն, լրացուցիչ եկամտի փոխարեն կուտակումները նվազում են, դա կախված է ֆոնդերի փայերի արժեքից, եկամտաբերությունից և այլն։Ավելին17:1506.11.25 -
ԻրավականԱյս աստիճան մարդասիրության սկզբունքը անտեսելը չեմ կարծում, որ երբևէ եղել է. Արամ ՎարդևանյանԱյսօրվա դատական նիստը սկզբում ընթացավ դռնփակ ռեժիմով, քանզի քննարկվում էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը, որի ընթացքում քննվել են նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։ Վարդևանյանը միջնորդել էր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխել, ի լրումն նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդության, Արամ Վարդևանյանը միջնորդեց նաև գրավի նոր չափ՝ ավելացնելով 25 մլն դրամով։Ավելին17:0406.11.25