Լրահոս

2025-10-30
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները կանեփ աճեցնելու, թմրամիջոց և զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել
    Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցնում, պահում այդ բույսից պատրաստված թմրանյութ, իսկ տանը` ապօրինի զենք-զինամթերք։ Տեղեկությունը ստուգելու նպատակով հոկտեմբերի 24-ին Բաղրամյան մեկնած համայնքային ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում` պայթուցիչով նռնակ: Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար: Կատարվում է նախաքննություն:
    14:15
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոկտեմբերի 15-ից գործարկվելու է թվային աշխատանքային պայմանագրերի նոր համակարգ. ՊԵԿ
    Համակարգը եռալեզու է և թույլ է տալիս կազմել ու վավերացնել աշխատանքային պայմանագրերը, փոփոխել աշխատավարձը կամ հաստիքը, ստորագրել համաձայնագրերն էլեկտրոնային եղանակով, անձնական էջում տեսնել բոլոր փաստաթղթերը և այլն։ Մինչև տարեվերջ գործընթացը կամավոր է, իսկ 2026-ի հունվարից կդառնա պարտադիր, նախկինում կնքված թղթային պայմանագրերը ևս պետք է թվայնացվեն մեկ տարվա ընթացքում։
    14:00
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում խոհարարը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը տեղափոխվել է աջ ազդրի, շեքի շրջանի, կտրած ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով:   Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Կենտրոնականի ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից և ըստ օպերատիվ ալ տեղեկությունների՝ նա աշխատում է նշված հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար:    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին՝ հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար: 
    13:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակը քանդելու պատասխանատվությունը հիմա էլ մայրերի ուսերին դրեցին. Ալիսա Գևորգյան
    Մայրերի սրտով՝ բանակում ծառարույթյունը ընդհանրապես պիտի հանեք, որովհետև մայրերի ճնշող մեծամասնությունն այս հարցում առաջնորդվում է ոչ թե պետական շահով, այլ էմոցիոնալ, խիստ սուբյեկտիվ ընկալումներով։ Եթե մայրերի կարծիքն ու զգացմունքները հարգող լինեիք, ուղղակի կաշխատեիք օքսիդանալ ու չերևալ այն հազարավոր մայրերի աչքին, ում զավակներին տարաք ու ձեր բնորոշմամբ՝ ադրբեջանի տարածքում սպանեցիք դավադիր պատերազմում։
    13:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում
    ԱՍՀ նախարարությունը նաև հայտնել է, որ 2025 թ․ հոկտեմբերի 30-ի դրությամբ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հավաստագիր է ստացել 3240 ընտանիք, որից իրացվել է 1210-ը։
    13:25
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում
    Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:
    13:19
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը Գազայում պատերազմի ընթացքում մոտ 1000 արգելապատնեշ է տեղադրել Արևմտյան ափին
    Տեղի բնակիչների խոսքով՝ չնայած Իսրայելի զինվորականները վաղուց տեղաշարժի և մուտքի սահմանափակումներ են մտցրել, սակայն նոր արգելապատնեշների թիվն աննախադեպ է։
    13:15
    30.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Հարյուրավոր սպանվածների մարմիններ՝ հրապարակում. տագնապի մեջ է Ռիո Դե Ժանեյրոն՝ նարկոսկանդալից հետո
    Ռիոն ցնցած ոստիկանական արյունոտ գործողությունից հետո զոհերի թիվը շարունակում է աճել: Արդեն առնվազն 132 մարդու մահվան մասին է հայտնի: Նրանցից 4-ն է ոստիկան: Մյուսները ենթադրաբար «Կոմանդո Վերմելյո» նարկոբանդայի անդամներն են:
    13:05
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ավելի շատ միջուկային զենք ունի, քան ցանկացած այլ երկիր․ Թրամփ
    Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը՝ հեռավոր երրորդը, բայց հինգ տարի անց նրանք կհավասարվեն: Այլ երկրներում փորձարկման ծրագրերի պատճառով ես Պաշտպանության նախարարությանը հանձնարարեցի սկսել փորձարկել մեր միջուկային զենքը հավասար հիմունքներով: Այդ գործընթացը կսկսվի անմիջապես»,-գրել է ԱՄՆ նախագահը։
    13:00
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Լուվրի կողոպուտի գործով 5 նոր ձերբակալված կա
    Փարիզի դատախազը տեղեկացրել է, որ ձերբակալված 5 տղամարդկանցից մեկը «եղել է քննիչների թիրախում»։ «Կա ԴՆԹ ապացույց, որը կապում է նրան կողոպուտի հետ»,- հայտնել է Բեկոն։
    12:51
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:
    12:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը»․ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է
    Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
    12:37
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր կալանավորվածներ՝ Գյումրիում. դատարանի գիշերային որոշումը
    Հայլուր 12։30 Նոր կալանավորվածներ՝ Գյումրիում. դատարանի գիշերային որոշումը
    12:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարությունը հաստատեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու օրինագիծը
    «Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել ու ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,– ասված է օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ:
    12:24
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին
    «Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել…»,- գրել է նա։
    12:16
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում ոչնչացրել է ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող հերթական նավը
    Նա տեղեկացրել է, որ հարվածը, որն ամերիկյան «հետախուզության տվյալներով օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», հասցվել է Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում։ Ոչնչացվել է անձնակազմի չորս անդամ։
    12:06
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի հետ սահմանի բացումը ժամանակի հարց է․ Փաշինյան
    «Ես կարծում եմ, որ դա տեղի կունենա, բայց թե ինչքան արագ դա տեղի կունենա, արդեն այլ հարց ու այլ խնդիր է։ Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ»,- ասել է Փաշինյանը:
    12:00
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սկսվում է ՔՊ-ում թեկնածուների առաջադրումը․ պատգամավոր դառնալը փողով է
    Սկսվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուների առաջադրումը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ․ 1․ 2026թ․ հերթական խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուները կարող են ինքնառաջադրվել 2025թ․ նոյեմբերի 1–ից նոյեմբերի 30–ը ներառյալ։ 2․ Ինքնառաջադրումը տեղի է ունենում [email protected] էլ․ փոստի հասցեին գրված համապատասխան նամակով, որին պետք է կցված լինի ինքնակենսագրական (կենսագրականի հղում)։ ՔՊ անդամ չհանդիսացող անձինք նամակին պետք է կցեն նաեւ ՔՊ Վարչության առնվազն մեկ անդամի երաշխավորության մասին տեղեկատվություն։ 3․ Թեկնածուների գրանցումը իրականացնելու է ՔՊ Վարչությունը՝ 2025թ․ դեկտեմբերի 1–ից դեկտեմբերի 31–ն ընկած ժամանակահատվածում։ 4․ Գրանցված թեկնածուները մինչեւ 2026թ․ փետրվարի 5–ը ներառյալ պետք է վճարեն առաջադրման վճար, ՔՊ անդամները 500 հազար դրամ, ՔՊ անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ։
    11:55
    30.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 30.10.2025
    Մամուլի տեսություն 30.10.2025
    11:50
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.83 դրամ:
    11:45
    30.10.25
    Ավելին