Լրահոս

2025-10-30
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի ողջ թեմի կյանքը փորձում են խաթարել անօրեն ուղի բռնած Ստեփան Ասատրյանի միջոցով․ Տեր Վրթանես
    «Այսօր խախտված է թեմի հոգևոր դասի իրավունքները։ Նաև ապօրինի կերպով ձերբակալված է թեմի բարեխնամ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը»։
    11:35
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ
    ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ 80, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող։
    11:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ բեռնատար գնացքի և «Volkswagen Tuareg»-ի բախման դեպքից
    Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Լեռնապատ գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «Volkswagen Tuareg»-ը:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարզային փրկարարական վարչության ծառայողներն ու Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:    Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:  Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գնացքավարի, ավտոմեքենայի վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունները:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչները:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը մի քանի տոննա բենզին է տեղափոխելիս եղել: 
    11:27
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աստվածաշնչում որևէ պատվիրան չկա, որ ասի՝ լսեք քննչական կոմիտեին․ Տեր Տաճատը՝ կարգալույծ Ստեփան Ասատրյանի մասին
    «Ստեփան Ասատրյանը նեղվում է, որ եպիսկոպոսի հրահանգներն է կատարում, բայց երբ քննչական կոմիտեի հրահանգներն է կատարում և մարդկանց սուտը ներկայացնում, չի նեղվում»,- նշում է նա։
    11:21
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրային լրատվամիջոցները չեն կարող լինել մասնավոր շահերն ու տեսակետները սպասարկող քարոզչական հարթակ. հայտարարություն
    Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերի հաշվին գործող այդ Հանրային մեդիա համակարգը խաթարում է հանրային խոսքի հավասարակշռությունը, խեղաթյուրում է հասարակական իրողությունները և, հակասելով ՀՀ օրենքներին ու հանրային բարոյականության նորմերին, դարձել է իշխող քաղաքական ուժի ազդեցության հիմնական գործիքը։
    11:15
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավատացյալները այս խժդժության պատճառով զրկվում են իր բաժին պատարագից․ Տեր Վիգեն քահանան՝ Հովանավանքում տեղի ունեցողի մասին
    Եվ նարանք գիտակցաբար չեն գնա այդ պատարագին, բայց նրանք ուրիշ տեղ չունեն գնալու։ Այստեղ ոտնահարվում է հավատացյալ մարդու հոգևոր իրավունքը։
    11:09
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
    11:00
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ լեգիտիմալույծներն ուզում են որոշել մեր Ազգային եկեղեցու ճակատագիրը. «Փաստ»
    «Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում իր նախաձեռնած և քաղաքացիական անձի կողմից իրականացված հանդերձավորված բեմականացումից՝ կեղծ «պատարագից» հետո, ասում են, խորը ընկճախտի մեջ է: Ու նա, անկասկած, լուրջ պատճառներ ունի նման անկումային տրամադրության համար: Նախ՝ համայն հանրությանը ակնհայտ դարձավ, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, նաև նրա կոչին արձագանքած սակավաթիվ յուրայինները զրոյական հարգանք ունեն հայոց ազգային-ավանդական արժեքների նկատմամբ: Երկրորդ. ոչ միայն ինքը՝ Փաշինյանը, այլև բոլորը տեսան, որ ՔՊ-ի ղեկավարն ու նրա իշխանությունը ունեն նմանապես զրոյական աջակցություն հասարակության կողմից: Պարզ ասած՝ ոչ մի աջակցություն էլ չունեն:
    10:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել առևտրատնտեսական հիմնական վեճերը լուծելու հարցում. Ծինփին
    «Մեր երկու առևտրատնտեսական խմբերը հիմնարար համաձայնության են եկել մեր հիմնական մտահոգություններն առաջացնող խնդիրները լուծելու հարցում և հուսադրող առաջընթաց են գրանցել», - ինչպես հաղորդում է չինական Xinhua գործակալությունը, ասել է նա։
    10:38
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» առանց... խաղաղության. «Փաստ»
    Միևնույն ժամանակ, Ալիևը, ելույթ ունենալով Գաբալայում` թուրքական երկրների գագաթաժողովում, կրկին պարծենում է Արցախի հայերի արտաքսմամբ՝ որպես «հաղթանակ». «Մենք վրեժ ենք լուծել մեր նահատակների արյան համար։ Մենք վտարել ենք օկուպանտներին մեր հողերից»։
    10:30
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    315 հազար դրամանոց շամպայն, 225 հազար դրամանոց կոնյակ` պետության հաշվին. «Ժողովուրդ»
    Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, Երեմյաններին պատկանող, օրինակ, «Լիվինգսթոն», «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլ վայրերում, ուր, ի դեպ, շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել, ճոխ հյուրասիրություն է կազմակերպվել:
    10:25
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանում արդարություն ու արդարադատություն լինելու է․ կալանավորված փաստաբանը՝ ՔԿՀ-ից
    Քաղաքական բանտարկյալ, «Մեր Ձևով» շարժման անդամ, սակայն բացառապես իր մասնագիտական-իրավապաշտպան գործունեությունն իրականացնելիս ապօրինի ձերբակալված և այնուհետև առանց որևէ հիմքի կալանավորված Ռուբեն Մխիթարյանը նամակ է հրապարակել «Արթիկ» ՔԿՀ-ից: Այն ֆեյսբուքյան իր էջում տարածել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
    10:19
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում` Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:15
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ. «Ժողովուրդ»
    – 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։
    10:10
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին. Գառնիկ Դանիելյան
    Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:
    10:06
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահի անունից տրված ընթրիքին
    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոբի անունից տրված ընթրիքին՝ ի պատիվ Փարիզի խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների։  ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։  «Նախագահ Մակրոնի անունից Ելիսեյան պալատում ընթրիք՝ ի պատիվ Խաղաղության ֆորումին մասնակից պետությունների ղեկավարների»,- տեսանյութին կից գրել է Փաշինյանը։ 
    10:00
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն. «Հրապարակ»
    Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը` Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերեւս դրա մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին։
    09:55
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ». «Փաստ»
    Երեկ հայտարարվեց, որ այսօր էլ «Տաշիր կապիտալ» ընկերությունը պնդում է՝ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին այս պահին կատարել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: Բնականաբար, ՀԾԿՀ-ն, որը գոնե օրենսդրությամբ պետք է որ անկախ մարմին լինի, էլի համաձայն չէ, իսկ այդ կառույցի նախագահի երեկվա հայտարարություն-պարզաբանումն ուղղակի նպատակ ուներ «բարդ» նախադասություններով «լղոզել» իրավիճակը: Դժվար է հիշել որևէ այլ դեպք, երբ առաջարկ է ներկայացվում սակագին իջեցնելու, իսկ ՀԾԿՀ-ն դեմ է լինում:
    09:48
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիս-Այնթապ ճանապարհին բեռնատար է այրվել
    Հոկտեմբերի 30-ին, ժամը 03։43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի առաջին կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։56-ին, մարվել՝ 04։10-ին: Այրվել է բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածը։
    09:45
    30.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին: 
    09:42
    30.10.25
    Ավելին