Լրահոս
2025-10-28
-
ՀասարակականՍպասվում է անձրևՔամին հարավարևմտյան՝ 25մ/վ, հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։Ավելին13:1528.10.25 -
ՀասարակականՓոքրիկ Տիգրանին շարունակում են փնտրել ԳեղարքունիքումՄոտ 20 ժամ է՝ Ծափաթաղում և մոտակա անտառներում փնտրում են 3-ամյա Տիգրանին: Երկուշաբթի երեկոյան է ոստիկանությունը ահազանգ ստացել, որ Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը 16:30-ի սահմանում կորել է։ Փրկարարները, պարեկները, համայնքային ու քրեական ոստիկանները, կարելի է ասել ամբողջ գյուղը շուտով մեկ օր կլինի՝ փորձում է գտնել 3-ամյա տղային։Ավելին13:0828.10.25 -
ՔաղաքականՔՊ-ն ԱԺ-ում Սուրեն Պապիկյանի հետ փակ հանդիպում է ունենում․ ArmlurՀիշեցնենք, որ այս նախագիծը մասամբ մերժվել էր։Ավելին13:0528.10.25 -
ՀասարակականԱրմավիրի մարզում 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրման պատճառով 3 եղբայրներին պատկանող ոչխարներից 36-ը հոսանքահարվել ու uատկել ենԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Վարդանաշեն-Արազափ գյուղամիջյան ճանապարհին՝ Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարաբուծությամբ զբաղվող 3 եղբայրները նշված վայրում հայտնաբերել են իրենց պատկանող, հոսանքահարված 12 ոչխարի: Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, ոչխարները սատկել են 10 հազար վոլտ էլեկտրալարի կտրվելու պատճառով, իսկ նշված վայրից դեպի Արազափ գյուղ տանող ճանապարհին հարակից դաշտամիջյան հատվածում ոչխաների տերերը հայտնաբերել են հոսանքահարման հետևանքով սատկած ևս 24 ոչխար: Տեղում հավաքված մի քանի գյուղացիներ ասում էին, որ բարեբախտաբար այդ պահին ավտոմեքենաներ, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում նրանք նույնպես կհոսանքահարվեին: Հովիվներից մեկն էլ ասում էր, որ ինքը լավ է՝ զգացել է, որ հոսանքի լարը պոկվել ու ընկել է, և տեսել է, թե ինչպես է մի քանի ոչխարների բերաններից փրփուր դուրս գալիս ու քանի որ զգացել է, որ կա վտանգ ու էլեկտրամատակարարումը դադարեցված չի, հեռու է գնացել պոկված լարերից: Ընդհանուր եղել է 3 եղբայրներին պատկանող 1,067 ոչխար, որոնց մեծ մասը մայրացու է:Ավելին13:0028.10.25 -
Իրավական3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ներգրավված են 200 կամավորԱշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։Ավելին12:5228.10.25 -
ՄիջազգայինՀորդանան գետի Արևմտյան ափի հարցում Իսրայելի պլանները հակասում են միջազգային իրավունքին. ԵՄ«Եվրամիությունը հին ավանդույթ ունի՝ չճանաչել Իսրայելի ինքնիշխանությունն օկուպացված պաղեստինյան տարածքների վրա՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, հիմնվելով 1967 թվականի սահմանների վրա», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։Ավելին12:4528.10.25 -
ՔաղաքականԳեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում․ Գեղամ ՄանուկյանԱյս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։Ավելին12:3428.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնումՀայլուր 12։30 Ուժեղ երկրաշարժ՝ Թուրքիայում. վիրավորների և փլուզումների մասին են հայտնումԱվելին12:3028.10.25 -
ԻրավականԵրեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. բաց նամակ՝ գլխավոր դատախազինԱլեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին. «Հարգելի տիկին Վարդապետյան նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռեւս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից եւ վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետեւանքի մասին, որն առաջացել է Կոչուբաեւի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- նշել է նա:Ավելին12:2828.10.25 -
ՀասարակականԳորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկիցԳորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից։ Փրկության պայքարը տևել է 8 տարի, այժմ նա գտնվում է FPWC-ի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC)։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: Արջն անցնում է կարանտինացման շրջան, որից հետո կտեղափոխվի մեծ ազատավանդակ։ Նա ստանում է լիարժեք մասնագիտական խնամք և անհրաժեշտ կենդանաբուժական օգնություն։ Կենտրոնում նա անցնում է վերականգնողական թերապիա, որի նպատակն է մեղմել անբարենպաստ բանտարկության թողած հոգեբանական և ֆիզիկական հետևանքները։ Հանրությունն այս արջի պահման անբարենպաստ պայմանների մասին ահազանգում էր դեռևս 2017 թվականից։ Փրկարար գործողությունը հաջողությամբ իրականացվել է 2025 թվականին FPWC-ի մասնագիտական թիմի, միջազգային գործընկեր IAR-ի և պետական մարմինների ( ՇՄՆ և ԲԸՏՄ ) համագործակցությամբ։Ավելին12:2528.10.25 -
ԻրավականԱվարտվել է ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՊՆ նախկին պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գողությունը): Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին12:1528.10.25 -
ԻրավականՈրպես անհետ կորած որոնվող 36-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել էՀունիսի 30-ին հաղորդվել էր 1989 թվականին ծնված Անի Գևորգյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին նա Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի տարածքում հայտնաբերվել և ներկայացվել է մարզային վարչություն, ապա ներկայացվել Մասիսի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին12:1128.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 28.10.2025Մամուլի տեսություն 28.10.2025Ավելին12:0328.10.25 -
Քաղաքական«Չեխ ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և առաջընթաց»․ ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեխիային Ազգային օրվա առթիվՀայաստանը արժևորում է իր բարեկամությունն ու ակտիվ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։Ավելին12:0028.10.25 -
ՀասարակականՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և աղոթքՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք, տեղեկացնում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմից․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբեր 30-ին, ժամը 18:00-ին Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք: Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու և հայցելու Սուրբ Մեսրոպ Մաշտոցի բարեխոսությունը մեր սիրելի Սրբազան հոր, Տեր հոր, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար»:Ավելին11:5128.10.25 -
Հասարակական«Պապ կներես մեզ»․ Բաքվում գտնվող Վագիֆ Խաչատրյանի դստեր խոսքը՝ հորը«Երբեմն թվում է, թե ամեն բառ ավելորդ է… երբեմն թվում է՝ անիմաստ է ինչ-որ բան գրել, էմոցիաներ կիսել համացանցում։ Բայց լինում են օրեր, երբ լռել չես կարող , երբ բառերն են դառնում միակ ձևը՝ խեղդված զգացմունքները դուրս բերելու։ Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. _Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։ Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…».- գրել է նա։Ավելին11:4528.10.25 -
ՀասարակականՀայտարարագրումը պարտադիր կլինի միայն կողմնակի եկամուտ ունեցողների համարԽորհրդարանը ընդունել է փոփոխություն, որով հանվել է պարտադիր հայտարարագրման պահանջը։ ՊԵԿ-ը ավտոմատ կլրացնի միայն աշխատավարձը: Ավանդների, վարկերի տոկոսների վերաբերյալ տվյալները քաղաքացիներն ինքնուրույն պետք է լրացնել: Իշխանության ներկայացուցիչները համաձայն չեն, որ եկամուտների հայտարարագրման գործընթացը ձախողվել է՝ չնայած վերջնաժամկետ նշանակված նոյեմբերի 1-ի դրությամբ հայտարարագրման ենթակա 700 հազար շահառուների միայն 20,7 տոկոսն է կատարել այդ պահանջը:Ավելին11:4028.10.25 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ռազմական տեխնիկայի խոշոր պատվեր է ստացել Ճապոնիայից«Գիտեմ, որ դուք զգալիորեն մեծացնում եք ձեր ռազմական ներուժը, և մենք ձեզնից ստացել ենք նոր ռազմական տեխնիկայի շատ մեծ քանակությամբ պատվերներ», - Թրամփն ասել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։Ավելին11:3528.10.25 -
ՀասարակականԵրևանում «Tesla»-ն բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել ընկերության մասնաճյուղի ապակին. վիրավոր կաԱյսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել նշված փողոցի 85/7 հասցեում գործող «Team Telecom» ընկերության մասնաճյուղերից մեկի պատին և կոտրել ապակին:Ավելին11:3028.10.25 -
Հասարակական«Զավիկի ղարս»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ. Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին11:1528.10.25