Լրահոս

2025-10-28
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի 31-ամյա բնակիչը կանգնել է ականի վրա ու անզգուշաբար վնասել իրեն․ News.am
    Այս առնչությամբ, ՆԳՆ–ից հայտնել էին. «Ահազանգ կա ՆԳՆ ոստիկանություն, որ ըստ նախնական տվյալների՝ Սյունիքի մարզում որսորդներից մեկը վնասվածք է ստացել: Հանգամանքները պարզվում են»։
    11:10
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար Մելոյան
    «Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը» վերտառությամբ հոդվածով, ապա նույն տրամաբանությամբ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ ցանկացած կոչ կամ այդ ուղղությամբ ընդունվող նորմատիվ իրավական ակտ, այդ թվում՝ «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պետք է արժանանա նույն իրավական գնահատականին՝ քրեաիրավական մեղադրանքին։
    11:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լոռու մարզում մեղադրալին դանակահարողը կին է եղել․ ի՞նչ է հայտնի. ArmLur
    Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Մկրտումյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Հակոբի Նազարյանի հետ, Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:
    10:53
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    6.1 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում․ չորս շինություն է փլուզվել
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին Թուրքիայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով երկրաշարժ։ Մի քանի քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի և Բալըքեսիրի բնակիչները զգացել են ուժեղ ցնցումներ։ Որոշ քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի և ջրի անջատումներ։  
    10:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անձը 105 դրվագ գործողություններով կատարել է տարբեր չափի գումարների հափշտակություն
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ համատեղ մշակել է խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմներ: Մասնավորապես՝ հանցավոր խմբի անդամները տաքսի ծառայություն մատուցող և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին գրավիչ գներով պատվերներ են կատարել և խնդրել տարբեր չափերի գումարներ փոխանցել իբր իրենց պատկանող, սակայն իրականում տաքսի ծառայություն մատուցող այլ վարորդների բանկային հաշիվներին, ովքեր իրենց հերթին գումարները կանխիկացրել և տրամադրել են Ն.Պ.-ին՝ այդպիսով հափշտակելով քաղաքացիների կողմից փոխանցված գումարները: Բացի այդ, հանցավոր խմբի անդամները զանգահարել են տարբեր քաղաքացիների և ներկայացել իբր մսի մատակարարներ, այնուհետև կեղծ տեղեկություններ հայտնելով հափշտակել են նաև վերջիններիս պատկանող մորթված անասունները: Հանցավոր խմբի անդամների կողմից տուժողներից հափշտակված գումարների չափն ընդհանուր կազմել է շուրջ 10 մլն ՀՀ դրամ: Նախաքննության ընթացքում Ն․Պ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (խարդախությունը) (105 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
    10:35
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհու մոտից հայտնաբերվել է ափիոնի նմանվող զանգված
    Հոկտեմբերի 27-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուհի Ա․Դ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել առանձնապես խոշոր չափի՝ 21,3 գրամ քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող, սև զանգված։ Ա․Դ․-ն ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, Քրեակատարողական ծառայությունը կրկին հորդորում է զերծ մնալ քրեորեն պատժելի ցանկացած արարք կատարելուց։
    10:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում, եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս «նշանակումները»։
    10:23
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից. Ծափաթաղի վարչական ղեկավար. «Sputnik Արմենիա»
    Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կորած 3-ամյա Տիգրանը տան մոտակայքից է կորել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:
    10:15
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»․ «Ժողովուրդ»
    Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ եւ այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ»։
    10:11
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հասարակության պառակտման ու թշնամանքի մետաստազները. «Փաստ»
    «Ներկայում Հայաստանում հասարակության պառակտման, փոխադարձ ատելության և թշնամանքի գերակայության երևույթները հասել են այնպիսի խորության, որ արդեն սպառնալիք են ոչ միայն հասարակական համերաշխությանը, այլև ազգային ինքնությանը, հոգևոր կայունությանը և հանրային կյանքի շարունակականությանը: Այս երևույթները, որոնք իրենց ակունքներն ունեն ինչպես վերջին տարիների քաղաքական ցնցումների, այնպես էլ ավելի խորքային հասարակական և հոգեբանական շերտերում, շղթայական ռեակցիայով տարածվել են սոցիումի բոլոր մակարդակներում՝ քաղաքական դաշտից մինչև ընտանիք, կրթական համակարգից մինչև եկեղեցի, քաղաքային հրապարակից մինչև ամենասովորական մարդկային շփումներ։
    10:08
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած․ «Իրավունք»
    ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ` կիրակնօրյա կեղծ պատարագից Փաշինյանը վերադարձել է ծայրահեղ նյարդայնացած: Ըստ աղբյուրի` հասկացել է, որ ոչ թե ընդամենը շոուն չստացվեց, այլ իրականացավ վատթարագույնը, որի մասին կարելի էր միայն մտածել՝ ինքն իրեն դրեց ծիծաղելի վիճակում:
    10:05
    28.10.25
    Ավելին
  • Մշակույթ
    Հայաստանի ամենահին թատրոնի նոր թատերաշրջանը. Գյումրիի դրամատիկականը 160 տարեկան է
    Հայաստանի ամենահին թատրոնը 160 տարեկան է: Վարդան Աճեմյանի անվան Գյումրիի դրամատիկական թատրոնը հոբելյանական թատերաշրջան է սկսում՝ հանդիսատեսին առաջարկելով ժամանակի փորձությունն անցած արժեքներ՝ ստեղծագործական նոր մեկնաբանությամբ:
    10:00
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում գազ չի լինի. հասցեներ
    Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09։30-ից մինչև ժամը 20։00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ․Հովսեփյան փողոցի թիվ 24/30, 24/33, 56/6, 56/7, 24/3, 24/2 բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների, 7-րդ փողոցի թիվ 116/4 բազմաբնակարան շենքի և հարակից առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի (մասնակի) առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: 
    09:57
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կփորձի իր շուրջ հավաքել հոգևորականների, որոնց հետ կքայլի դեպի Մայր Աթոռ. «Ժողովուրդ»
    Իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, չեն պատրաստվում «նահանջել» եկեղեցու դեմ սկսված արշավից:
    09:52
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անհենարան իշխանություն, անաջակից հանրահավաք եկեղեցում. «Փաստ»
    «Հովհաննավանքի տարածքում Փաշինյանի շոուն շատերը գնահատեցին որպես յուրատեսակ աղանդավորական ծիսակատարություն, Հայ առաքելական եկեղեցին քանդելու ծրագրերի հերթական արար, սրբապղծություն և այլն, և այլն: Իսկ իրականում, այդ ամենից զատ, այն ավելի շատ հիշեցնում էր քաղաքական հանրահավաք: Ընդ որում, ակնհայտորեն ձախողված հանրահավաք:
    09:48
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:45
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում. «Հրապարակ»
    ՔՊ շարքերում անակնկալի են եկել` նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։
    09:38
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը Հովհաննավանք չեկած նախարարների հետ խիստ խոսակցություն է ունեցել․ «Իրավունք»
    Փաշինյանին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, կիրակի երեկոյան նա խիստ զրույցներ է ունեցել կառավարության կաբինետի այն նախարար պաշտոնյաների հետ, ովքեր անտեսել են իր կոչը եւ փոխանակ իր հետ գնային Հովհաննավանք, մնացել են տանը՝ կիրակին վայելել։
    09:34
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    28.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են. «Ժողովուրդ»
    Ինչպես հայտնի է, նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայր Մկրտիչ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք պահելու համար, եւ դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք. նա շարունակում է կրել կալանքը:
    09:25
    28.10.25
    Ավելին