Լրահոս

2025-10-20
2025-10-19
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի նախագահը շնորհավորել է Թայվանի «Գոմինդան» կուսակցության նորընտիր ղեկավարին
    Չինաստանի նախագահը նշել է, որ տարիների ընթացքում երկու կուսակցություններն էլ՝ հիմնվելով 1992 թվականի կոնսենսուսին հավատարիմ մնալու և Թայվանի անկախությանը դեմ լինելու ընդհանուր քաղաքական հիմքի վրա, խթանել են փոխանակումներն ու համագործակցությունը Թայվանի նեղուցում՝ ձգտելով պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ 
    23:59
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում. հայրն ու անչափահաս որդին տեղափոխվել են հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոց 101/3 հասցեի մոտ բախվել են 41-ամյա Սերգեյ Մ.-ի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Վիլյամ Ե.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
    23:45
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 20-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի, Հակոբյան, Կամոյի, Այվազովսկու, Արաբկիր, Զ․Անդրանիկի, Լագեր, Ռ․Մելիքյան, Մուրացանի և Նաիրի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
    23:20
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի և Լևոնյան վարժարանի սաների հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։ Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։ Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։
    23:00
    19.10.25
    Ավելին