Լրահոս

2025-10-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում բшխվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզից դեպի Երևան տանող ճանապարհահատվածում՝ Արտաշատի խճուղում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Յաշա Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 21-ամյա Էդգար Ն.-ի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը:
    22:57
    19.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Բողոքի ակցիա՝ ճաղերից այն կողմ. ՀՀ իշխանության ամոթանք տվող եվրոպացիներն ավելի զուսպ են դարձել
    Կալանքը որպես պատիժ Հայաստանում սովորական դառնալու մասին է այսօր եղել նաև մի խումբ մարդկանց ակցիան Ազգային ժողովի դիմաց: Նրանք Եվրանեսթին մասնակցելու համար Հայաստան ժամանած եվրոպացիներին ահազանգել են, որ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, ու մեր երկիրն ամենևին էլ ժողովրդավարության բաստիոն չէ. այդ մասին երեկ որոշ եվրոպացի հյուրեր էին նաև բարձրաձայնել մեր երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից:
    22:45
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրությունը, իսկ Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինություններն արդարացնողի և պարտակողի դերը․ ՀԱԿ
    ՀՀ իշխանությունները խախտել են Սահմանադրույթունը, իսկ Դանիել Իոաննիսյանը ստանձնել է նրանց ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Ազգային Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովը։ «Հոկտեմբերի 16-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանդես էր եկել հայտարարությամբ, որում դատապարտել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ նոր բռնաճնշումների ալիքը։ Անդրադառնալով Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին ներկայացված մեղադրանքին՝ Հայ Ազգային Կոնգրեսը, մասնավորապես, նշել էր, որ այն ներկայացվել է Քրեական Օրենսգրքի մի հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին, այսինքն՝ 2021թ.-ին, դեռ չէր գործում, քանի որ վերոհիշյալ հոդվածը պարունակող Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությունը ուժի մեջ է մտել՝ 2022թ. հուլիսի 1-ին։ Հետևաբար, 2021 թվականին վերագրվող արարքի գնահատումը Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի կոպտագույն խախտում է։ Եվ իսկապես, հին օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեականացված էր (2֊րդ մաս) միայն «Օրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը»։ Ենթադրյալ արարքի վերաբերյալ Դանիել Իոաննիսյանի հանցագործության մասին հաղորդման մեջ որեւէ տեղեկություն բռնության կամ բռնության սպառնալիքի մասին ներկայացված չէ։ Հետեւաբար, այն չէր կարող հիմք ծառայել մեղադրանքի ներկայացման համար։ Մինչդեռ ենթադրյալ այն արարքը, որը ծառայել է որպես մեղադրանքի հիմք, այն է՝ (նոր Քրեական Օրենսգրքի 236-րդ հոդվածի 3 մաս)՝ հավաքին մասնակցելու հարկադրելը, «որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով», քրեականացվել է Քրեական Օրենսգրքի նոր խմբագրությամբ միայն, հետեւաբար, 2021 թվականին հանցանք չէր դիտվում եւ չէր կարող ծառայել որպես քրեական գործի հարուցման հիմք։ Այսպիսով պարզվում է, որ մեղադրանք ներկայացնելով Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ նրա հետ կապված անձանց նկատմամբ՝ իշխանությունները կոպտորեն խախտել են ՀՀ Սահմանադրության 72֊րդ հոդվածը, իսկ Դանիել Իոաննիսյանը (ով մեղադրել էր Կոնգրեսին Arlis համակարգից իբր օգտվել չկարողանալու մեջ) ստանձնել է ոչ միայն «իշխանությունների գլխավոր մատնիչ-մահակի», այլ նաև մեր հանրությանը ապատեղեկացնելու և իշխանությունների ապօրինությունները արդարացնողի և պարտակողի դերը»։
    22:42
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, ՔՊ–ն թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնի, «Մեր ձևովը» կանգ չի առնելու․ խոսնակ․ 24news
    «Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։
    22:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով․ Ոսկանյան
    «Ընդամենը մի քանի օր է անցել Գազայի վերաբերյալ Եգիպտոսում ստորագրված համաձայնագրից, բայց «խաղաղությունը» Մերձավոր Արևելքում շարունակվում է Գազային իսրայելական հարվածներով։
    22:10
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իշխանությունը «Մեր ձևով»-ի դեմ գրոհի է պատրաստվում. կեղծ նյութեր դաշտ կնետեն․ «Հրապարակ»
    «Մեր Ձևով» շարժման երեկվա ազդեցիկ հանրահավաք-երթից հետո իշխանությունը կրկին հիստերիայի մեջ է ընկել, երկրորդ օրն է իշխանական եւ մերձիշխանական շրջանակները լծվել են հավաքը սեւացնելու, ծաղրելու գործին, հնարավոր եւ անհնար միջոցներ են ձեռնարկում՝ ինչպես վարկաբեկել  թափ հավաքող շարժումը։
    22:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիան հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին
    Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խորհրդակցությունների համար հետ է կանչել Վրաստանում իր դեսպանին՝ պայմանավորված ԵՄ-ի և անձամբ իր դեսպանի նկատմամբ ատելություն սերմանելու հանգամանքով։ 
    21:38
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կադրեր՝ ինչպես է տղամարդը գողություն կատարում Լուվրի թանգարանից
    Դեղին բաճկոնով տղամարդը, ներկայանալով որպես թանգարանի աշխատակից, հանգիստ բացում է ցուցափեղկը այցելուների աչքի առաջ։
    21:19
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների»․ քահանան ահազանգում է
    Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում է՝ իրավապահները տանը իրականացրած խուզարկության ընթացքում  խոշտանգել եւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։ 
    21:09
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը
    «Մեր ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել․ «Ուխտավորների մոմերի լույսերի մեջ՝ Էջմիածնի Մայր Տաճարը»։
    20:48
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ
    Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ:
    20:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքական որոշումով, շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ․ Վեհափառի պատգամն ամբողջությամբ
    Սիրելիներ, Մեր գնահատանքն ենք բերում ամենքիդ՝ հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին դրսևորած ձեր հավատարմության և այս խռովահույզ օրերին հոգևորականներին ցուցաբերած զորակցության համար։ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը։ Մեր կոչն է հավատավոր Մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ, թե՝ «Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ` զորության, սիրո և զգաստության» (Բ Տիմ. 1.7)։
    20:20
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Սուրբ Աթոռում այցելել է ՀՀ դեսպանություն
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։ Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։ Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։
    20:14
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փրկարարներն ու պարեկները Հրազդան գետից դուրս են բերել 70-ամյա կնոջը. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Արաբկիրի զբոսայգու կողմից, քաղաքացին ընկել է Հրազդան գետը և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում փրկարարները գետից դուրս են բերել մոտ 70 տարեկան կնոջը, ապա ավագ պարեկ Տիգրան Հայրապետյանի, կրտսեր պարեկ Գևորգ Յութինյանի հետ շտապօգնության բժիշկների օգնությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո բժիշկները նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիիրի քննչակա բաժին: Արաբկիրի ոստիկաններն ու պարեկները պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
    20:07
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հարավային տարածքում․ ԶԼՄ
    Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս պաշտոնապես մեկնաբանություն չի տվել։
    19:46
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը․ Նարեկ Կարապետյան
    «Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը»,- ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող ղեկավար Նարեկ Կարապետյանն՝ անդրադառնալով առաջիկայում նախատեսված Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններին։ «Մեր Ձևով» շարժման համակարգող ղեկավարը նաև հավելեց՝ այսօր ընտրությունների և քաղաքական թեմաների մասին չեն խոսելու, քանի որ նպատակն ուխտագնացությունն է։
    19:24
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի․ Վեհափառ
    Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը․։ Մայր տաճարում «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացների առաջ ելույթ ունենալով ասաց Գարեգին Բ կաթողիկոսը։ «Մեր եկեղեցին անսասան է՝ հակառակ իշխող ուժի հակաեկեղեցական քայլերի։ Այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով։ «Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Թող տերը քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև»։
    18:58
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միասնական աղոթք՝ Էջմիածնի Մայր Տաճարում
    Հազարավոր ուխտավորների համար երեկոյան ժամերգությունն անցկացնում է Վեհափառ հայրապետը։
    18:52
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հոգևոր թափորը՝ Կաթողիկոսի առաջնորդությամբ եկավ Մայր տաճար՝ մասնակցելու ժամերգությանը
    Վեհափառը օրհնեց Մայր տաճարի մոտ հավաքված հազարավոր հավատավորներին, որոնք սկսեցին վանկարկել «Վեհափա՜ռ»։
    18:37
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եթե էսօր Նիկոլ Փաշօղլին սնվում ա թուրքի ձեռքից, ապա մենք սնվում ենք մեր հայ հող ու ջրից․ ակցիայի մասնակից
    Ես հպարտորեն ասում եմ՝ մեր ձևով եկեղեցու կողքին եմ և ոչ ոք չփորձի եկեղեցու անունը շահարկելով, քահանաներին ձերբակալելով ինչ-որ արդյունքի հասնի, չի հասնելու։
    18:26
    19.10.25
    Ավելին