Լրահոս
2025-10-17
-
ՔաղաքականՎաղը սպասում եմ Ձեզ Ազատության հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի համար, այլ ձեզ համար․ Սամվել Կարապետյանի դստեր կոչըՄենք բոլորս կանգնած ենք և շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին: Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլևս առանձին վերցրած մարդու խնդիրը չէ, խնդիրն այլ է՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը: Ազատ, թե՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կոմբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերվում է մեզ՝ բոլորիս, մեր պատվին: Այս մասին ասել է ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթև Կարապետյանը, ինստագրամյան իր էջում հրապարակած տեսանյութում:Ավելին17:5017.10.25 -
ՄիջազգայինԼիբանանի դատարանը որոշել է ազատ արձակել Քադաֆիի որդուն 11 միլիոն դոլար գրավի դիմացՔադաֆիին հարցաքննելուց հետո դատավորը հրամայել է նրան ազատ արձակել «11 միլիոն դոլար գրավի դիմաց և արգելել ճանապարհորդել», - AFP գործակալությանն ասել է պաշտոնյան, որի անունը չի նշվում։Ավելին17:4517.10.25 -
ՔաղաքականԱնօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ Նիկոլ, ոչ Նիկոլի ծառա․ պատգամավորԱյսօր իշխանական ողջ մեդիառեսուրսը նախապես մշակված սցենարով սկսեց լայնածավալ հարձակումը Վեհափառի դեմ, իբր փաստ ներկայացնելով Նուրհան սրբազանի եւ մի կարգալույծի հեռախոսազրույց (որի իսկությունը չեմ հաստատում)։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։Ավելին17:3517.10.25 -
ՀասարակականԿենտրոն վարչական շրջանում ջուր չի լինիԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին17:3017.10.25 -
ԻրավականՎաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ վեց հեկտար հողամասի վրա, ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում, տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ: Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում և իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության սեփականատեր: Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:1517.10.25 -
ԻրավականՓաստաբան Ռոման Երիցյանը ևս անժամկետ գործադուլ է հայտարարելՍակայն Կոչուբաևի հետ տեղի ունեցածն արշավ է ոչ միայն փաստաբանական համայնքի, այլև ձեր բոլորի նկատմամբ։ Կրկնում եմ՝ իշխանությունը փաստացի արժեզրկել է փաստաբանի դերը։ Ուստի ավելի լավ է պայքարել և դիմանալ այս փորձությանը, քան թույլ տալ անդառնալի հետևանքներ։ Հետգրառում։ Այսօր 4 դատական նիստերին մասնակցելուց արդեն հրաժարվել եմ։ Շնորհակալ եմ բոլոր այն դատավորներին, ովքեր ըմբռնումով մոտեցան այս հարցին»:Ավելին17:0617.10.25 -
ՄիջազգայինԹրամփը կրկին զրպարտության մասին դատական հայց է ներկայացրել The New York Times-ի դեմ՝ պահանջելով 15 միլիարդ դոլարՍեպտեմբերին, ինչպես հիշեցնում է հրատարակությունը, դաշնային դատավորը «մերժել էր սկզբնական հայցը և կտրուկ քննադատել դատական դիմումի քաղաքական տոնը»։ Շտկված բողոքի մեջ, որը ներկայացվել է Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքի շրջանային դատարան, շեշտը դրվել է NYT-ի, դրա երեք թղթակիցների և Penguin Random House հրատարակչական տան հայտարարությունների վրա։ Թրամփի փաստաբանները դրանք որակել են «չարամիտ, զրպարտչական և նվաստացուցիչ»։Ավելին17:0017.10.25 -
ՀասարակականՀանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Վան-Վասպուրական» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արմավիր, Հանրապետության փողոց 31/2)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ աշխատում են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, • պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում, որը հնարավոր չի եղել հեշտորեն մաքրել և ախտահանել, • սննդամթերք պարունակող տարածքների մակերևույթները՝ սառնարանի դարակաշարերը չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և չեն ախտահանվել, • մնացորդները տեղադրված չեն եղել համապատասխան փակ բեռնարկղերում։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։Ավելին16:4517.10.25 -
ՀասարակականՀիմա հարց. Հայոց Հայրապետը մեզ հարկադրե՞լ է մասնակցել 2018 թ. հեղափոխությանը. Տ. Պարթև եպս. ԲարսեղյանԱյդ օրը ներկայիս իշխանության ներկայացուցիչները փողոցում էին և ընդդիմադիր ցույց էին անցկացնում։ Քանի որ օրը կիրակի էր, ես հոգևոր եղբայրներիս հետ քայլում էի դեպի Մայր Տաճար՝ Սուրբ Պատարագին մասնակցելու համար։Ավելին16:3817.10.25 -
ՀասարակականԱյս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը. Մայր ԱթոռԻշխանություններին սպասարկող լրատվական կայքերում տարածվել են Գերաշնորհ Տ․ Նաթան արք․ Հովհաննիսյանին վերագրվող հեռախոսազրույցների ձայնագրություններ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Իշխանությունների կողմից՝ եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների, այդ թվում վերջին օրերին տասնյակ հոգևորականների բերման ենթարկելու և երկու եկեղեցականների կալանքի տանելու ենթատեքստում, արդեն իսկ ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական այս արարքի հետևում։ Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել և թշնամանք հարուցել Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է և առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան»,- նշված է հայտարարության մեջ:Ավելին16:3117.10.25 -
ՔաղաքականՀայրենիքում տեղի ունեցածը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ եկեղեցու, այլև հայ ժողովրդի դեմ․ ՀՅԴԱկանատես լինելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած հարձակումներին ու հալածանքներին և հակազգային գործունեությանը՝ Հ․Յ․Դ․ Բյուրոն բացարձակապես անընդունելի է համարում այդ բոլորի հեղինակ անձին արժանացնել Կիլիկիո կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը, ինչն արդարորեն առաջացրել է Սփյուռքի և Հայրենիքի հայության բուռն ընդվզումը։ Այս մասին հյատարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն:Ավելին16:2517.10.25 -
ՔաղաքականՓաշինյանի սրտիկները չեն գայթակղում, Ռուսաստանը բարեկամ է, ընտրություններն էլ՝ անհետաքրքիր.հարցումներՄեր երկրում մարդիկ ի՞նչ են մտածում վաշինգտոնյան փաստաթղթերի, Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական զարգացումների մասին:Ավելին16:1517.10.25 -
ՀասարակականՀրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և աղոթելու մեր սիրելի Սրբազան Հոր ու Տեր Հոր համար. Արագածոտնի թեմՀիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին ԱԱԾ-ն մտել էր Արագածոտնի թեմի առաջնորդարան, խուզարկություններ էին իրականացվել։Ավելին16:0517.10.25 -
ԻրավականՁերբակալել են Մանկավարժականի ռեկտորին և տասնյակ աշխատակիցների․ տանում են կոմիտե․ ArmLurՔիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ վաղ առավոտիվ խառնաշփոթ իրավիճակ է եղել։Ավելին15:5617.10.25 -
ՄիջազգայինԵգիպտոսը Կարմիր ծովի նավագնացության դժվարությունների պատճառով տարեկան 9 միլիարդ դոլար է կորցնում․ ԱԳ նախարարԵգիպտոսը Սուեզի ջրանցքից տարեկան ավելի քան 9 միլիարդ դոլարի եկամուտ է կորցնում՝ Կարմիր ծովում նավագնացության իրավիճակի պատճառով։Ավելին15:4917.10.25 -
ԻրավականՍկանդալային գաղտնալսումը կդառնա վարույթի առարկաԱյս մասին «News.5TV.am»-ին հայտնում են գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ այն կուսումնասիրվի Մկրտիչ սրբազանին առնչվող վարույթի շրջանակներում:Ավելին15:4217.10.25 -
ԻրավականՓաստաբանների պալատն ուսումնասիրում է Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի իրավաչափությունը. հայտարարություն«Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը,Ավելին15:3517.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գաղտնալսվել է հոգևորականների զրույց. սպասվում է Մայր Աթոռի արձագանքըՀայլուր 15։30 Գաղտնալսվել է հոգևորականների զրույց. սպասվում է Մայր Աթոռի արձագանքըԱվելին15:3017.10.25 -
ԻրավականԱլեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ. Էրիկ ԱլեքսանյանՓաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարում եմ անժամկետ գործադուլ: Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ: «Կոչուբաեւի մեղադրանքը կապված է իր ֆեյսբուքյան գրառման հետ։ Կոչուբաեւը իր մեղադրանքը չի ընդունում, հրաժարվել է ցուցմունք տալ։ Մեղադրանքի հոդվածն ու գրառումն իրար հետ աղերս չունեն»,– ասել է իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը։Ավելին15:2517.10.25 -
ՀասարակականԼոռիում 71-ամյա տղամարդը բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան առաջ է ընթացել և վրшերթի ենթարկել նրանԱյսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան: Դեպքի վայր ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը: Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպնավող հատուկ տարածք:Ավելին15:1517.10.25