Լրահոս

2025-10-17
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի ձայնագրությամբ Վեհափառին փորձում են ձերբակալել
    Հակաեկեղեցական արշավի ֆոնին, ձայնագրություն է հրապարակվել իշխանամերձ կայքերում, որում լսվում է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենՏեր Նաթան արքեպիսկոպոսի զրույցը Վեհափառի նախկին գավազանակիր Աղան աբեղայի հետ: 
    15:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում ձերբակալվել է մասոնների առաջնորդը
    Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը։ Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում: Կալանավորվածների շարքում են «Binsat Holding»-ի վարչության նախագահները, ինչպես նաև «Can Holding»-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռեմզի Սանվերն է։ Սանվերը 2023 թվականից ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ մասոնական կառույցը՝ «Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակը», և համարվում է դրա առաջին դեմքը։ Հիշեցնենք, որ «Can Holding»-ի գործով ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել էր սեպտեմբերի 11-ին։ Բերման էր ենթարկվել կազմակերպության 26 անդամ, որոնց թվում կային բարձրաստիճան և հանրահայտ անձինք։
    14:45
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Ավինյանը այդպես էլ չհերքեց 560 հազար դոլար կաշառք ստանալու փաստը. ակտիվիստ
    Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքում գրել է. «Երկու օր է անցել իմ հրապարակած շինարարական թույլտվության կառուցված գյուղամթերքի շուկայի մասին, որը կառուցվել է համայնքից գողացած 360 հազար դոլար արժողությամբ 500 քմ հողատարածքի վրա։
    14:39
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով․ Աթանեսյան
    «Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը պատժիչ գործողություն է ոչ այդքան իր նկատմամբ, այլ հարված է ողջ փաստաբանությանը: Գտնում եմ, որ բոլոր փաստաբանները պետք է հայտարարեն անժամկետ գործադուլ` Կոչուբաևին ազատ արձակելու պահանջով:
    14:30
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետին
    Վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։
    14:26
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել
    Տավուշի համայնքային ոստիկանները Այգեստան գյուղի 36-ամյա բնակչի տանը մարտական նռնակ և պայթուցիչ են հայտնաբերվել Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Այգեստան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական նռնակ՝ պայթուցիչով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 15-ին 36-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հայտնել է, որ պայթուցիչով նռնակը պահում է իր առանձնատանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ այգեստանցու տանը հայտնաբերվել է «ՌԳԴ-5» մարտական նռնակ և նռնակի պայթուցիչ։ Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։
    14:15
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ:
    14:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում. Հովհաննես Խուդոյան
    Երկու օր առաջ ստացել եմ ծանուցում ՀՀ փաստաբանների պալատից, որ իմ վերաբերյալ ներկայացվել է կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում: Այս մասին գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով դեռևս պատասխան չեմ ներկայացրել հաղորդման առիթով: Մինչև դիրքորոշում հայտնելս հետևությունները թողնում եմ ձեզ»,-գրել է նա:
    13:45
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կոչուբաևի անհիմն կալանավորումը փաստացի միջամտում է նրա կրթության սահմանադրական իրավունքին. Արթուր Ղամբարյան
    «Խոսքի համար ապօրինի հետապնդման ենթարկված և աննկարագրելի ամոթ առաջացնող հիմնավորմամբ կալանավորված Կոչուբաևը 2025 թ․ նոյեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող 063 մասնագիտացված խորհրդում պետք է պաշտպանի իր թեկնածուական ատենախոսությունը (https://rau.am/event/avtorefer)։
    13:30
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողացած մասերի համար Տելեգրամով մեքենայատերերից գումար էին պահանջում. ՆԳՆ
    Հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4․40-ին, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները Հունան Ավետիսյանի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են երկու երիտասարդի, որից մեկը տեսնելով պարեկներին՝ փորձել է պայուսակում ինչ-որ իր թաքցնել։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նոր Նորքի համայնքային ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 16-ամյա և Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ՝ 23-ամյա երիտասարդները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված շուրջ 40 ավտոմեքենաներից կատարել են գողություն, այնուհետև մեքենաների վրա թողնելով տելեգրամյան ալիքների հասցեներ՝ գողացված մասերի տեղը հայտնելու համար մեքենայատերերից գումար են պահանջել: Անձնական խուզարկությամբ երիտասարդներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թուղթ՝ տելեգրամյան ալիքի հասցեով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:15
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Եթե համեմատենք Փաշինյանի փողոցային բառապաշարի հետ, ապա Կոչուբաևի գրառումը բավականաչափ զուսպ է. Ժաննա Ալեքսանյան
    «Նախ ընդգծեմ բերման ենթարկելու պրոցեսը, թե ինչ վայրենի, վայրագ ձևով էին փաստաբանին, որը մարդկանց իրավունքներ է պաշտպանում, տապալել գետնին, ինչ բարբարոսական ձևով էին նրան բերման ենթարկում, սա արդեն սարսափելի է: Կոչուբաևը միակ փաստաբանը չէ Սրբազանի գործով, որ իր տեսակետները ըմբոստ ձևով հայտնում և ընդվզում է այդ մեղադրանքի դեմ:
    13:09
    17.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Ոնց իրա խելքն ա աղքատ, ընենց էլ երկիրն ա. ժողովրդին հունից հանում է Փաշինյանի դատողությունը
    Աղքատությունը գլխում հաղթահարելու փաշինյանական թեզը շարունակում է կարևոր մնալ Հայաստանի վարչապետի համար, և սոցիալական տարբեր խնդիրների մասին հարցերին Փաշինյանը պատասխանում է կրկնելով՝ «կրթություն, կրթություն, կրթություն»: Արդյո՞ք կրթության պակասն է Հայաստանում աղքատության պատճառը:
    13:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ ներսում ուղևորներ են եղել
    Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնկացությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավոտեմքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան: 
    12:53
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
    Հոկտեմբերի 17-ին, ժամը 08։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Անտառային փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։23-ին, մարվել՝ 08։55-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը՝ մոտ 20 քմ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տանիքի մյուս հատված։
    12:49
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները
    Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում այն տրամաբանությունը, որ ցանկացած նման խոսք կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Միջազգային չափանիշների համաձայն` ոչ իրավաչափ խոսքի միայն ամե
    12:35
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվի
    Հայլուր 12։30 Նորից լարված սպասում. Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո ի՞նչ կփոխվի
    12:30
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու. մեր պայքարը կլինի ամենօրյա․ Ռոբերտ Ամստերդամ
    Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց. Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։
    12:15
    17.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.10.2025
    Մամուլի տեսություն 17.10.2025
    12:06
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով․ ՍԱՏՄ
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող («Զավիկի ղարս») հանրային սննդի կետերում։
    12:00
    17.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կյանքի կոչելու մեջ. Մարագոս
    «Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ՝ Սիսիանից Քաջարան մայրուղին՝ թունելի հետ միասին, այս  նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեից, վարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցնում, ինչպես նաև  այլ գործընկերների կողմից արվող ներդրումները «Դիմակայուն Սյունիք, Թիմ Եվրոպա» նախաձեռնության  շրջանակներում»,- ասել է Մարագոսը։ 
    11:50
    17.10.25
    Ավելին