Լրահոս

2025-10-11
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր
    Պատվիրակությունների կազմում կլինեն երկու երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, Ազգային հետախուզական կազմակերպությունների ղեկավարները։
    20:15
    11.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Գազազել են, ջահելներն ամբողջ օրն իրար ուտում են. Աբովյանում կրակոցների հետքերով
    Գազազել են, ջահելներն ամբողջ օրն իրար ուտում են. Աբովյանում կրակոցների հետքերով
    20:00
    11.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Դժոխքից փրկվածները. անորոշության մշուշ արյունալի պատերազմից հետո՝ Գազայում
    «Գազան կվերականգնվի՝ պատանդների ազատ արձակման հաջորդ օրը»,- Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ հոկտեմբերի 10-ի հրադադարի պայմանագրի՝ ՀԱՄԱՍ-ը պատանդներին պետք է ազատի 72 ժամ անց՝ ստացվում է երկուշաբթի: Մոտ 250 հազար պաղեստինցիներ արդեն վերադարձել են Գազայի հյուսիսային հատված ու իրենց նախկին կյանքի փշուրներն են միայն գտել: Գրեթե հիմնահատակ ավերված է Գազան:
    19:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Գազպրոմ Արմենիա-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Սոլակ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
    19:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մերցը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը
    Bild-ի տեղեկություններով՝ հանդիպումը տեղի կունենա Շարմ էլ Շեյխում, այլ ոչ թե Կահիրեում, քանի որ եգիպտացիներն ու ամերիկացիները կարող են այնտեղ ավելի լավ անվտանգություն ապահովել։ 
    19:15
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Վարազդատ Լալայանը նվաճել է փոքր ոսկե մեդալ. ծանրամարտի ԱԱ
    Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճել է փոքր ոսկե մեդալ, հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել էր 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է»,-ասված է հաղորդագրության մեջ:
    19:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
    Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը): Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։
    18:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սարսափազդու սպանություն՝ եկեղեցու ներսում. Չարենցավանում մեկ մարդ է դանակահարվել
    Հայլուր 18։30 Սարսափազդու սպանություն՝ եկեղեցու ներսում. Չարենցավանում մեկ մարդ է դանակահարվել
    18:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դեռևս կան ակտիվ օջախներ. Ավինյանը` Նուբարաշենի աղբավայրի հրդեհի մասին
    Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները՝ կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը»։
    18:15
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին
    Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:
    18:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի որակը գտնվում է չափավոր միջակայքում․ Տիգրան Ավինյան
    «Ժամը 17։00-ի դրությամբ՝ Երևանի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջանացված ցուցանիշը մանրահատիկ փոշու համար կազմել է 56.6։
    17:40
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքի վրա հարձակման հետևանքով առնվազն 60 մարդ է զոհվել
    Սուդանի Էլ Ֆաշիր քաղաքում «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման կողմից  ապաստարանի վրա անօդաչու թռչող սարքերի և հրետանու հարվածների հետևանքով, ըստ տեղի ակտիվիստների, հոկտեմբերի 10-ի գիշերը և հոկտեմբերի 11-ի առավոտյան զոհվել է առնվազն 60 մարդ։
    17:20
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Միքայել Թումասյանը կգործուղվեն ՌԴ
    «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ կարգադրում եմ.
    17:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից․ Գառնիկ Դանիելյան
    Երեկվանից քաղաքացիներն ահազանգում են, որ մայրաքաղաքի մի շարք համայնքներում անհնար է դարձել բնականոն կյանքը։ Նուբարաշենի աղբավայրը արդեն երկու օր է, ինչ այրվում է՝ քաղաքը պատելով թունավոր ծխով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մեր հայրենակիցները ստիպված են ողջ օրը փակ պահել պատուհանները, տանից դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում, կամ պարզապես փախչել մայրաքաղաքից հեռու՝ խուսափելով խիստ վտանգավոր օդը շնչելուց։ Ինչպես հայտնի է՝ աղբը այրելու պրակտիկան վաղուց մերժված է քաղաքակիրթ համարվող երկրներում։ Այս մեթոդը ոչ միայն ահռելի վնաս է հասցնում շրջակա միջավայրին, այլև մեծացնում է մի շարք հիվանդությունների ռիսկը՝ սիրտ֊անոթայինից մինչև քաղցկեղ։ Քաղաքային իշխանությունները փորձում են խուսափել պատասխանատվությունից՝ հիմա էլ ներկայացնելով, թե օրեր շարունակ ծխացող աղբավայրի այրումը դիտավորության հետևանք է։ Անգամ այդ պարագայում, խնդրի պատասխանատուն շարունակում են մնալ իրենք։ Այս տարիների ընթացքում աղբավայրը այրվել է բազմիցս։ Հուլիսի 27-ին ևս աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Իմ ելույթներում` ԱԺ ամբիոնից, հանձնաժողովների նիստերի ընթացքում, բազմիցս անդրադառնալով Նուբարաշենի և բնակավայրերին մոտ գտնվող այլ աղբավայրերի խնդրին՝ նշել եմ, որ միակ լուծումը դրանց փակումն ու ժամանակակից աղբավայրերի կառուցումն է։ Մեծամտությունն ու պատասխանատվության բացակայությունն այնքան բնորոշ են այս իշխանություններին, որ իրենց համար պատեհ չէ լսել ընդդիմադիր գործիչներին, նրանց ահազանգերն ու առաջարկները։ Յոթ տարի է՝ ինչ իշխանություն են, սակայն, չեն կարողանում մեկ աղբավայրի հարց լուծել՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը։ Տարիներ շարունակ տրվող խոստումները, որոնցում, ի դեպ, ընդգծվում էր, որ թափոնների վերամշակման գործարանի և նոր աղբավայրի կառուցումը առաջնահերթություն է, այդպես էլ իրականություն չդարձան (‎ինչպես Աջափնյակի մետրոյի պարագայում)‌‎: Փոխարենը՝ «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ»,- գրել է նա։
    16:45
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ֆիլիպիններում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. զոհվել է առնվազն 7 մարդ
    Առաջին երկրաշարժը եղել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ խլելով առնվազն 7 մարդու կյանք, առաջացրել է սողանքներ: Երկրորդ եղել է 6.8 մագնիտուդ ուժգնությամբ: 
    16:30
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երկրաշարժ՝ Կամչատկայի ափերի մոտ
    Հուլիսի 30-ին Կամչատկայում տեղի էր ունեցել 1952 թվականից ի վեր ամենաուժեղ՝ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ ժամանակվանից ի վեր գիտնականներն ամեն օր գրանցում են հետցնցումներ: Դրանց մեծ մասը չի զգացվում բնակեցված տարածքներում։ Ըստ սեյսմոլոգների՝ հետցնցումների ինտենսիվությունն ու ուժգնությունը աստիճանաբար նվազում են:
    16:17
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Չարենցավանի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած սպանության դեպքից
    Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզի եկեղեցիներից մեկում:
    16:08
    11.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ խրամատ են փորում Ծիծեռնակաբերդում. անտանելի է դառնում շինարարությունը
    Ի՞նչ խրամատ են փորում Ծիծեռնակաբերդում. անտանելի է դառնում շինարարությունը
    16:00
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր վարչապետի թեկնածուն կլինի ընդունելի. Նարեկ Կարապետյան
    Նա նշել է, որ բոլորը կհավանեն նրա թեկնածությունը:
    15:50
    11.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    26-ամյա երիտասարդը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին
    Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 14:02-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Չարենցավան քաղաքի եկեղեցու մոտից շտապօգնության խումբը դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխել Չարենցավանի բնակիչ 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որտեղ նա մահացել է։ Տեղեկությունը փոխանցվել է Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն, Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին և Պարեկային ծառայություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա մի երիտասարդ է, որը եկեղեցում դանակահարել է մահացածին վերջին հրաժեշտ տվող հարազատներից մեկին՝ 57-ամյա տղամարդուն։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
    15:45
    11.10.25
    Ավելին