Լրահոս
2025-10-11
-
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու մասով կա կասկածյալ․ ArmlurԵրեկ առավոտից ահազանգեր ստացվեցին, որ Նուբարաշենի աղբավայրը այրվում է, այս պահին ողջ մայրաքաղաքը ծխի մեջ է։Ավելին13:5111.10.25 -
ՔաղաքականԱրդարությունը հաղթելու է. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանի վճռականությունը և այն, որ հաղթանակն անխուսաելի է, տեղում են։ Այս մասին «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։ «Ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ նույնիսկ քաղաքական հետապնդումից չենք զարմանում»,- ասել է Վարդևանյանը։ Նրա խոսքով՝ արդարությունը միշտ գերակայում է և միշտ հաղթելու է։ «Հաղթելու ենք միասին»,- նշել է Վարդևանյանը։Ավելին13:4011.10.25 -
ՄիջազգայինՀյուսիսային Կորեան զորահանդես է անցկացրել՝ ցուցադրելով իր նոր միջմայրցամաքային հրթիռըՏոնակատարությանը մասնակցելու նպատակով Փհենյան են ժամանել Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ պատվիրակություն Ռուսաստանից, ինչպես նաև Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը:Ավելին13:3111.10.25 -
ՀասարակականԹունավոր ծուխը՝ Երևանին նվե՞ր. Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ այրելու գործով կասկածյալ կաՄայրաքաղաքի 2807-ամյակի տոնակատարությունների նախապատրաստության ամենաթեժ պահին Երևանը ծածկվել է վառված աղբի ծխով: Գիշերվանից մարդիկ շնչում են թունավոր օդը, որ քամին բերել է Նուբարաշենի աղբավայրից:Ավելին13:2011.10.25 -
ՔաղաքականՀայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը․ Սամվել Կարապետյանը՝ ԱԱԾ մեկուսարանից««Մեր ձեւով» շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Սա ձեր ձեռքբերումն է եւ բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը, գիտեմ, որ իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունի։ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու եւ Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը։ Անելու ենք մեր ձեւով»,– ասվում է Կարապետյանի ուղերձում։Ավելին13:1611.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր, պատճառը Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան«Ամեն օր մարդիկ զանգահարում են, կապ են հաստատում՝ առաջարկելով իրենց մասնակցությունը որպես կամավորներ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այն փոփոխությունները, որոնք նրանք տեսնում են, և որոնք տեսնում ենք բոլորս», — նշել է Կարապետյանը։Ավելին13:0711.10.25 -
ԱշխարհՄեքսիկայում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդՀեղեղները սողանքներ են առաջացրել՝ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումների և գետերի՝ ափերից դուրս գալու պատճառ դառնալով:Ավելին13:0011.10.25 -
ՔաղաքականՈւղիղ I «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովըՈւղիղ I «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովըԱվելին12:5611.10.25 -
ՔաղաքականԱպրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը․ Ալեքսան Ալեքսանյան«Մեր շարժումն ուղղակի շարժում չէ, այն ազգապահպան նախաձեռնություն է», — հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ շարժման առաջին հաշվետու ժողովի ընթացքում։ «Ապրում ենք այնպիսի օրերում, երբ գործող իշխանությունները հատել են բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը։ Սամվել Կարապետյանն արդեն 114 օր է գտնվում է անազատության մեջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն աջակցելու համար», — նշել է Ալեքսանյանը։ Նրա խոսքով՝ ժողովրդի համար անելիքները շատ են․ «Մենք մշակել ենք հայեցակարգ՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավաքաղաքական հիմքերի բարելավմանը։ Շարժման մեկամսյա գործունեությունը ցույց տվեց, որ ունենք կարևոր անելիքներ»։Ավելին12:5011.10.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:4911.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին12:4511.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սարսափելի ծուխ՝ ամբողջ Երևանում. քաղաքի տոնին շնչահեղձ է լինում մայրաքաղաքըՀայլուր 12։30 Սարսափելի ծուխ՝ ամբողջ Երևանում. քաղաքի տոնին շնչահեղձ է լինում մայրաքաղաքըԱվելին12:3011.10.25 -
ՀասարակականԵրևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ․ խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով․ ԱվինյանՄայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։Ավելին12:1511.10.25 -
ՍպորտԱյսօր պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ ԼալայանըԾանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:Ավելին12:0611.10.25 -
ՀասարակականՆուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, առկա է մեծ ծավալի ծխածածկույթ. Տիգրան ԱվինյանՆուբարաշենի աղբավայրում լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարել են կրակի լեզվակները, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ առկա է մեծ ծավալի ծխածածկույթ: «Այս պահին աշխատում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ու կապալառու ընկերությունների ամբարձիչներ ու բեռնատարներ՝ հողի ծածկույթով տարածքը լցնելու ուղղությամբ՝ ծուխը վերացնելու նպատակով։ Երկու օրերի ընթացքում 248 մեքենա հող է տեղափոխվել աղբավայր։ Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով մեկնարկել են արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ։ Մուտքի վրա խստագույն ռեժիմ է սահմանված»,- նշել է նա։Ավելին12:0011.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.10.2025Մամուլի տեսություն 11.10.2025Ավելին11:5311.10.25 -
ԻրավականԱբովյանում հնչած կրակոցների գործով 1 անձ ձերբակալվել էԱբովյանում հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն կատարելու համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաձգաբանական, դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։ Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հաղորդել էր, որ այս գիշեր վիճաբանություն եւ ծեծկռտուք է եղել Աբովյան քաղաքում, կա 3 վիրավոր։Ավելին11:4211.10.25 -
ՔաղաքականՔաղաքը թունավոր ծխով պատված է, իսկ ՔՊ-ն պատրաստվում է թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են. Գեղամ ՄանուկյանԵրևանը թունավոր ծխի մեջ է. Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը ողջ քաղաքով մեկ է տարածվել։ Այս ֆոնին իշխանությունը համերգներ է կազմակերպում։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է թեմային անդրադարձել ու տեսանյութ հրապարակել ծխի մեջ կորած Երևանից։ «Քաղաքը փոշուց հետո հիմա էլ թունավոր ծխով պատված է, իսկ սրանք պատրաստվում են թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են կազմակերպում։ Աջափնյակի մետրոյի կայարանի, Մարաշ-Նոր Նորք ճոպանուղու, կինո «Հայրենիքի» էստակադայի կառուցման առիթով... պետաքանդության խայտառակ օրինակը՝ Երեւանում»,- նշել է Մանուկյանը։Ավելին11:3511.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժումը շուտով կառաջարկի լուծումներ, որոնց նպատակն է Երևանը դարձնել տարածաշրջանի կրթական և առողջապահական կենտրոնԳործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որում մանրամասն ներկայացվում են սոցիալական նախաձեռնություններն ու նախատեսվող ծրագրերը։Ավելին11:3011.10.25 -
ՔաղաքականԵրևանի առնվազն մի հատվածը էկոլոգիական աղետի մեջ է. Մեսրոպ Առաքելյան«Նուբարաշենի աղբավայրի ծուխը ծայրահեղ վտանգավոր է դրսում գտնվելու համար, առավել ևս երեխաների համար։Ավելին11:2011.10.25