Լրահոս
2025-10-11
-
Արտաքին քաղաքականությունԶատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը. Sputnik ԱրմենիաՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Չորրորդ հանրապետության մասին խոսակցություններով Հայաստանի վարչապետը «գեղեցիկ փաթեթավորում է փնտրում» իր ներքին և արտաքին քաղաքական «ձախողված» գործողությունների համար: Իրականում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ նրա, «ոչ այլ ինչ է, եթե ոչ սահմանադրության փոփոխությունն անցկացնելու փորձ, որին, ըստ հարցումների, դեմ է Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը»: Այսպիսի գնահատական է տվել Զատուլինը RTVI պարբերականին տված հարցազրույցում, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին հայտարարեց երկրում Չորրորդ հանրապետության ստեղծման ծրագրերի մասին՝ 2026 թվականին ևս հինգ տարով իր լիազորությունները երկարաձգելու դեպքում: Ավելի ուշ նա բացատրեց, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնված կլինի «խաղաղության տրամաբանության» վրա, այլ ոչ թե «հակամարտության տրամաբանության», ինչպես Երրորդը: Ընդ որում, օգոստոսի վերջին Gallup International ասոցիացիայի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցվածների 58 տոկոսը չի պաշտպանում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջով, որը փոփոխությունները Բաքուն հանրապետությունների միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայման է անվանում։ Զատուլինը նաև Չորրորդ հանրապետության մասին Փաշինյանի հայտարարությունները կապել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի տարածքով անցնող և ԱՄՆ-ի կառավարմանը հանձնված միջանցք ստեղծելու ծրագրերի հետ։ «Ամերիկացիների մուտքը այդ զգայուն տարածք՝ այդ ապագա միջանցքի շահագործման համար, նշանակում է նրանց մոտենալը Իրանին, որի դեմ շարունակում են խաղալ, ընդ որում՝ ոչ միայն ամերիկացիները, այլ իսրայելցիները»,- նշել է Պետդումայի պատգամավորը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։Ավելին11:1011.10.25 -
ՀասարակականՄասիսից վերև ամպերն են, իսկ ներքևի «մառախուղը»՝ Նուբարաշենի վառվող աղբավայրի ծուխը․ ՀայրումյանԵրեկվա հրդեհի կադրերը տեսնելով, պարզ էր, որ դա մի օրում հանգցնելն անհնար է ու իմ պատկերացրած նորմալ երկրում պետք է քաղաքապետը երեկվա ելույթում ներողություն խնդրեր ժողովրդից ու ասեր, որ կանենք ամեն ինչ, հնարավորինս շուտ հրդեհը մարելու համար, իսկ ելույթը կշարունակեր առողջապահության նախարարը՝ հորդորելով Երևանի և հարակից շրջանների բնակիչներին լուսամուտները փակ պահել, որևէ դեպքում դրսում սպորտով չզբաղվել, և այլն, և այլն։Ավելին11:0011.10.25 -
Մամուլի տեսությունԻրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով. «Փաստ»Միաժամանակ գործում է ոչ պաշտոնական մակարդակը՝ հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և դրամաշնորհային հիմնադրամների միջոցով, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունն ու հաշտեցումը։ Այդպիսի կառույցներից է Հաագայում գործող LINKS Europe Foundation-ը, որը տարեսկզբին ձևավորեց հայ և ադրբեջանցի փորձագետների խումբ՝ մինչև նոյեմբեր մշակելու առաջարկներ երկու ժողովուրդների մերձեցման վերաբերյալ։Ավելին10:5411.10.25 -
Մամուլի տեսությունԻսկ ո՞րն էր Փաշինյանի «զրոյական կետը» Արցախի խնդրով բանակցություններում․ «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը, որ անցել է ֆեյսբուքյան կարճ տեսամիացումների, շարունակում է սևեռված մնալ «նախկինի» վրա: Հատկապես նախկին նախագահների հետ բանավիճելու նրա անդադար մղումը արդեն իսկապես «սևեռուն մտքի» տպավորություն է թողնում: Վերջին կարճ ելույթներից մեկում նա սրտնեղեց, որ նախկին նախագահները նշում են անցած տասնամյակներում՝ յուրաքանչյուրն իր պաշտոնավարման շրջանում Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ եղած առաջարկները (Բուդապեշտ, Քի Ուեսթ, Կազան): Ու, իր կարծիքով, Փաշինյանը ոչ այն է՝ հեգնեց, ոչ այն է՝ մուննաթ եկավ. «Է՜, բա լուծեիք...»:Ավելին10:4011.10.25 -
ՀասարակականԿրակոցներ՝ Աբովյանում. կան վիրավորներ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր էԱյսօր՝ հոկտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկտուք է տեղի ունեցել, և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի ժողովրդին հայտնի Կինոյի շենքի խաչերուկում կրակոցներ են հնչել, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ժամը 01:30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել որ «կրծքավանդակի և աջ բազկի շրջանում հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց մեկնած Կոտայքի բաժնի և Կոտայքի մարզի քրեական ոստիկանության օպերների կողմից պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Խանամիր Հ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ժամեր անց «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է տսացվում ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: «Աբովյան» բժշկական կենտրոն մեկնած իրավապահները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Վ.-ն է: Մինչ իրավապահները հիվանդանոցում էին, նույն հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ «գոտկային ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ևս 1 հոգի տեղափոխվել է իրենց մոտ: Քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Վահե Վ-ն է: Բժիշկները իրավապահներին հայտնում են, որ նշված անձինք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և վիրահատարանում են, ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Պարզել են, որ նույն օրը՝ ժամը 00:30-ից 01:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության 20 շենքին հարակից տարածքում ինքնությունը դեռևս չպարզված մի խումբ անձիք հասարակության նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և խախտեով բնակիչների անդորրը, վիճաբանել են միմյանց հետ, որի ժամանակ հնչել են հայհոյանքներ և կրակոցներ, ինչից հետո նշված անձինք մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ. Չալաբյանի որոշմանբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են արնանման հետքեր, կրակված պարկուճներ, դանակ, թզբեհ, բջջային հեռախոս: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հանցգործությունը կարելի է ասել բացահայտել են և հայտնաբերել նաև հանցագործության գործիք ատրճանակը: Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում:Ավելին10:3011.10.25 -
Մամուլի տեսությունԱրձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել․ «Հրապարակ»Նրա թիվ մեկ խնդիրը պետք է լիներ դատավորների անկախությունն ապահովելը, որոնք անպաշտպան են մնացել Նիկոլ Փաշինյանի իշխանության կամայականությունների առաջ եւ գլուխները կախ՝ կալանք են տալիս ընդդիմադիրներին` դրա համար չունենալով ոչ մի հիմք։ Իսկ Աթաբեկյանը 2,5 ամիսը մեկ արձակուրդ է գնում՝ կարծես իր ղեկավարած ոլորտում ամեն ինչ «օկ» է։Ավելին10:2311.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՔՊ վարչության նիստից հետո Արգիշտի Մեխակյանը լրագրողների հետ վահագնալեքսանյանական ոճով զրույցում քաղաքական կոշտ որակումներ էր հնչեցրել նախկին նախագահների եւ նրանց թիմերի հասցեին, Սերժ Սարգսյանի մասին անունով էր խոսել։Ավելին10:2011.10.25 -
ՔաղաքականԵրևանի քաղաքապետարանի պատվիրակությունը կգործուղվի ՖրանսիաԵրևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հոկտեմբերի 14-ից 18-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք։ Այս մասին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պատվիրակության կազմում կլինեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը, քաղաքապետի օգնական Լենա Մելքոնյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նորա Հարությունյանը և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանը։ Մեկնումը պայմանավորված է Մարսելի քաղաքապետի առաջին տեղակալ Միշել Ռուբիռոլայի հրավերով։ Կքննարկվեն առողջապահության ոլորոտում համագործակցության հարցերը։ Սարգիս Մադաթյանի բացակայության ընթացքում քաղաքապետի տեղակալի պարտականությունների կատարումը կվերապահպվի Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանին: Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի բացակայության ընթացքում տնօրենի պարտականությունների կատարումը կվերապահպվի բուժական գծով տնօրենի տեղակալ Սեյրան Հովհաննիսյանին:Ավելին10:1511.10.25 -
Մամուլի տեսությունԻսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ»Հասկանո՞ւմ եք, չի կարելի պարզապես պատահական մեկին վերցնել ու, առաջնորդվելով զուտ իշխանության հանդեպ բարեհաճությամբ, կուսակցականությամբ, «նիկոլականությամբ» կամ իշխանության համակրանքն ու վստահությունը վայելելու, «յուրայինության» մոտեցումներով, նշանակել նման պատասխանատու պաշտոն(ներ)ի: Կամ նշանակել զուտ այն պատճառով, որ «ինչ-որ մեկի համար» իշխանության «վերևներում» այլ «ինչ-որ մեկը» լոբբինգ է արել: Կամ էլ այն պատճառով, որ ինչ-որ տեղ մի երկու տարի մի «հինգ հոգու ղեկավար» է եղել: Բայց այս իշխանության օրոք հենց նշյալ գործոններով էլ պայմանավորվում են նշանակումները: Թե չէ, ինչ մասնագետ, ինչ պրոֆեսիոնալություն, ամոթ չէ՞...Ավելին10:0811.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0011.10.25 -
Մամուլի տեսությունՏեխզննման մութն ու ստվերը․ ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․«Հրապարակ»«Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, եւս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։ Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին եւ վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու եւ հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- նշել է նախարարը։Ավելին09:4811.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին09:4511.10.25 -
Մամուլի տեսությունՀակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ»Այսօր դիրք, պաշտոն, կարգավիճակ ունեցող իշխանականները, կասկածներ ունենալով, որ ընտրություններից հետո իրենց «ծառայություններից» այլեւս չեն օգտվելու, եւ իրենք կարող են համալրել երիտասարդ թոշակառուների շարքերը, աշխատանքի են տեղավորում նախ իրենց ծանոթ-բարեկամներին, ներկայիս օգնական-խորհրդականներին, իրենց աշխատակազմերին: Ապա նաեւ ոմանք հենց իրենց գլխի ճարն են հիմիկվանից տեսնում, որ հետո անգործ չմնան։Ավելին09:4011.10.25 -
Մամուլի տեսությունԻնչ է հայտարարագրել առաջին անգամ կին քաղբանտարկյալ ունեցող երկրի կին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ»Բացի կենսագրությունից՝ հարուստ է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հայտարարագիրը։Ավելին09:3511.10.25 -
Մամուլի տեսությունՀայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը կընդլայնվի․ «Փաստ»Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) ներկայացնում են բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով:Ավելին09:3011.10.25 -
Մամուլի տեսությունԿարեն Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել․ «Հրապարակ»Գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկը՝ քրոջ որդին, երկու օր առաջ ինքնավնասման փորձ է արել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ գտնվելիս է եղել տղան։ Գյումրեցիները պատմում են, որ 16-ամյա տղան թմրանյութերի նկատմամբ «հետաքրքրության» պատճառով է հայտնվել այդ կենտրոնում։ Ասում են նաեւ, որ դեպքից հետո պատգամավոր քեռին գնացել, բերել է տուն, սակայն Հոգեկան առողջության կենտրոնից դիմել են ոստիկանություն եւ տղային նորից կենտրոն են վերադարձրել, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում։Ավելին09:2511.10.25 -
Մամուլի տեսությունԱրսեն Ղուկասյանը հայտնվել է կալանքի տակ՝ «մեր ձևով» արտահայտության համար․ «Ժողովուրդ»Ղուկասյանի պատմությունն առանձնահատուկ է ոչ միայն իր մարդկային տառապանքի իրողությամբ, այլ նաեւ բացարձակ խորհրդավոր զուգադիպությամբ: Սեպտեմբերի 27-ին՝ արցախյան պատերազմի տարելիցի օրը, անհետ կորած զինվորների հարազատները հավաքվել էին ՀՀ ՊՆ շենքի դիմաց՝ հանդիպելու Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Սակայն նրանց մուտքը մերժվել էր։ Երբ հուսահատությունն անցել էր բոլոր սահմանները, ծնողների արդար զայրույթը վերածվել էր ռազմական ոստիկանության հետ քաշքշուկի։Ավելին09:2011.10.25 -
ՀասարակականTeam Telecom Armenia-ն անակնկալներ ունի. տեխնոլոգիական ամենամեծ միջոցառումը՝ երեք օր ու գիշերԵթե որոշեք մասնակցել հոբելյանական 20-րդ Դիջիթեքին, անպայման այցելեք նաև Թիմի տաղավար: Team Telecom Armenia-ն ձեզ համար բազմաթիվ անակնկալներ է պատրաստել:Ավելին09:1511.10.25
2025-10-10
-
ՀայաստանԱդրբեջանը հայ պատանդներին զրկում է անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, դատական գործընթացներն անկախ և անաչառ չեն. ՍահակյանՀամաժողովի ընթացքում քննարկվում են ԵԱՀԿ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրներին, արդար դատաքննությանը և Հելսինկյան սկզբունքներին վերաբերող հարցեր։Ավելին23:5610.10.25 -
ՄիջազգայինԼաց և ծիծաղ՝ ավերված Գազայում. հրադադար՝ արյունահեղությունից հետոՊատերազմը Գազայում, կարծես, վերջացել է: Մի քանի ժամ է՝ իսրայելական ուժերը չեն հարվածել Գազայի հատվածին: Եգիպտոսում եռօրյա բանակցություններից, ամերիկյան ծրագրով Իսրայել-ՀԱՄԱՍ համաձայնությունից հետո պաղեստինցիների համար հումանիտար օգնությամբ բեռնված 400-ից մեքենա կհասնի Գազա: Թրամփի 20 կետանոց ծրագրով իսրայելական զորքերը այսօրվանից սկսում են նահանջել:Ավելին23:4510.10.25