Լրահոս
2025-10-09
-
ՔաղաքականԹաթոյանն իր ղեկավարած ուժով կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին«Ահա եկավ ժամանակը, ու դա անխուսափելի դարձավ։ Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ։ Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու և բոլորիս ջանքերը միավորելու իմ ցանկությունից։ «Միասնության թևեր» նշանակում է, որ մենք պետք է իրար թև ու թիկունք լինենք»,- նշել է Թաթոյանը:Ավելին16:2309.10.25 -
ՔաղաքականՑնցող տեսարաններ՝ հոգևոր և քաղաքական իշխանությունների լարվածության պահին. ի՞նչ է եղել ԷջմիածնումՀոգևոր ու քաղաքական իշխանությունների լարվածության կրակին յուղ է լցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ինտրիգային այցը Մայր Աթոռ: Երեկ Էջմիածնի 2710-ամյակի առիթով հոգևոր մայրաքաղաք գնացած խորհրդարանի խոսնակը Մայր տաճարում մոմ էր վառել ու այդ պահը հավերժացնող տեսանյութ տարածել:Ավելին16:1509.10.25 -
ՔաղաքականԲրյուսելում Փաշինյանը կրկին խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-իցԺամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես «TRIPP» ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա։Ավելին16:0009.10.25 -
ԻրավականՄերձավանում խուզարկությունների արդյունքում կա մեկ ձերբակալված. հայտնաբերվել են զենքեր. ArmlurՀիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, որը Գրիգորյանի ընկերն է ու դեպքի պահին նրա հետ է եղել՝ ոչ ծառայության հետ կապված։Ավելին15:4509.10.25 -
ՄիջազգայինՁեռքսեղմում՝ բանակցություններից առաջ. մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումըՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինի և Ալիևի միջև այսօրվա բանակցությունների օրակարգում հիմնականում կլինեն երկկողմ հարաբերությունները։Ավելին15:3509.10.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Նոր խառնակչություն. Ալեն Սիմոնյանի սադրած լարվածությունը մեկնաբանել է արքեպիսկոպոսըՀայլուր 15։30 Նոր խառնակչություն. Ալեն Սիմոնյանի սադրած լարվածությունը մեկնաբանել է արքեպիսկոպոսըԱվելին15:3009.10.25 -
ՄիջազգայինԻսրայելի զինուժը սկսել է պատրաստվել Գազայի հատվածում համաձայնեցված սահմաններով նահանջելուն«Իսրայելի պաշտպանության բանակն սկսել է պատրաստվել համաձայնագրի կատարմանը քաղաքական ղեկավարության հրահանգներին և օպերատիվ իրավիճակին համապատասխան։ Այս գործընթացի շրջանակներում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ և մարտական արձանագրություններ համաձայնեցված սահմաններով արագ նահանջելու համար», - հայտարարել է բանակը։Ավելին15:2609.10.25 -
ՀասարակականԳեղարքունիքում հողազանգվածը լցվել է քաղաքացու վրա. փրկարարներն ու գյուղացիները 1 ժամից ավելի է՝ փորձում են նրան դուրս բերելԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Վաղաշեն բնկավայրում հողային աշխատանքներ կատարելիս փլուզում է տեղի ունեցել և 2 քաղաքացի մնացել են հողազանգվածի տակ, նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին15:2009.10.25 -
ԻրավականՁերբակալել են թմրանյութ իրացնողին (տեսանյութ)Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին: Ըստ տեղեկության` Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում: Ժամը 11.50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:Ավելին15:1509.10.25 -
Հասարակական«Զավիկի ղարսում» վաճառվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄՀիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,-նշված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։Ավելին15:0009.10.25 -
ԱրցախԲա որ փող չունեք, ու՞մ աչքերին եք թոզ փչում․ Արաքսյա ԳրիգորյանԴեռևս սեպտեմբերի սկզբին ինձ էր դիմել արցախցի մեր հայրենակիցը՝ խնդրանքով, որ ցանկանում է օգտվել արցախցիների համար նախատեսված ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ծրագրից, սակայն հանդիպում է խոչընդոտի։ Կապ հաստատեցի նախարարության հետ, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, և վստահեցրին, որ կկարգավորվի։Ավելին14:4509.10.25 -
ՀասարակականԻմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր. Սիոն ՍրբազանՑանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»,- ասված է հայտարարության մեջ։Ավելին14:3009.10.25 -
ՄիջազգայինՎոլգոգրադում գազի գործարանի են հարվածել ուկրաինացիները. թեժ գիշեր՝ ռազմաճակատումԹեժ մարտեր են ռուս-ուկրաինական ճակատում: Վոլգոգրադում գազի գործարանի են հարվածել ուկրաինացիները: Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկում իրենց բանակը ջախջախում է ռուսներին:Ավելին14:2309.10.25 -
Քաղաքական«Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան. ի՞նչ կապ կա ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի հետ. Panorama.amԱյս տարվա հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել էր տեղեկատվություն, ըստ որի «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան ու հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։Ավելին14:1509.10.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացինՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։Ավելին14:0809.10.25 -
ՔաղաքականՀակոբ Արշակյանը կմեկնի ՎաշինգտոնԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն: Այդ մասին ԱԺ նախագահի որոշումը հրապարակված է խորհրդարանի կայքէջում: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան խորհրդարանական հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 12-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- նշված է հոկտեմբերի 8-ի որոշման մեջ:Ավելին14:0009.10.25 -
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա.«Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:Ավելին13:4909.10.25 -
ՔաղաքականՆերհայկական հանրային դիսկուրսում քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են. Աշոտ ՂուլյանԱռաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձությունների նարատիվները և խորացնել հանրային քննարկումների մեջ այս թեմաների շուրջ շարունակվող պառակտումները: Թեմայի խիստ վտանգավորությունը, պատմությունը կեղծելու միտումները ստիպում են կրկին հենվելով փաստերի վրա ներկայացնել ճշմարտությունը։Ավելին13:4509.10.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Օհանավանում․ տեր Արամը ոստիկանություն է կանչել քահանաների դեմ«Հավանաբար, հենց այդ մտադրությամբ էլ կանչել էին ուժայիններին։ Ես ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, հեռու էին կանգնած բոլորը, միայն խոսել եմ ժողովրդի հետ, շատ խաղաղ, հանգիստ։ Ես իրենց ասացի՝ անկեղծորեն խղճում եմ ձեզ, որովԱվելին13:3209.10.25 -
Արտաքին քաղաքականությունԱլիևը ժամանել է ԴուշանբեՀիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:Ավելին13:2309.10.25