Լրահոս
2025-10-09
-
ՄիջազգայինՊուտինը պետական այցով Տաջիկստանում էՀոկտեմբերի 9-ին Պուտինը հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ակնկալվում է ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրում։Ավելին10:4509.10.25 -
ԻրավականԷջմիածնի նախկին փոխքաղաքապետը և ևս երկու անձ մեղադրվում են փողերի լվացման մեջԷջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Կ. Գ.-ն, ի պաշտոնե հանդիսանալով նշված անշարժ գույքերի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, դրանք իր հետ փոխկապակցված անձի՝ Ն. Ա.-ի սեփականությունը դարձնելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում, անտեսելով օրենքի պահանջները, անցկացրել է ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր հետ փոխկապակցված մեկ այլ անձ: Վերջինս, նախապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու մասին, իր ստորագրությամբ օժանդակել է Կ. Գ.-ի կողմից իրականում տեղի չունեցած աճուրդի արդյունքների մասին կեղծ արձանագրության կազմմանը: Հետագայում, նշված գույքերն առանձին չորս մասերի բաժանելուց հետո, կրկին կազմակերպվել են ձևական կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում դարձյալ հաղթող է ճանաչվել Կ. Գ.-ի հետ փոխկապակցված նույն անձը, իսկ Էջմիածնի քաղաքապետը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները և հանձնարարել անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր կնքել աճուրդում հաղթած անձի հետ: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը, սակայն դրանք փաստացի տնօրինվել են Ն. Ա.-ի կողմից: Նկարագրված ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ 17.215.142 ընդհանուր արժեքով: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ն. Ա.-ին՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կ. Գ.-ին օժանդակած անձին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին10:4009.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՓաշինյանը խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։Ավելին10:3809.10.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3509.10.25 -
ՔաղաքականՎահագն Արսենյանը կնշանակվի Վայոց ձորի մարզպետՄեկ այլ նախագծով Կոլյա Միքայելյանը կազատվի մարզպետի պաշտոնից:Ավելին10:3009.10.25 -
ՀասարակականԴանակահարություն՝ Աբովյանում. վիրшվորն ԱԱԾ նախկին աշխատակցի որդին էԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեկական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը: Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:Ավելին10:1509.10.25 -
Մամուլի տեսությունԾաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզպետարանի դիմաց. «Ժողովուրդ»Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:Ավելին10:0009.10.25 -
Մամուլի տեսությունԺամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ… անփորձների համար. «Փաստ»«Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գորԱվելին09:5009.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4509.10.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը խնդրում է, Ալիևը՝ կրկնում. «Զանգեզուրի միջանցքը»՝ որպես նոր տրիգեր. «Փաստ»Փաշինյանը համաձայն է «ժամանակակից վերահսկման մեթոդներին», փնտրում է ձևեր՝ կատարելու Բաքվի պահանջը, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները «Ադրբեջանից Ադրբեջան գնալիս չհանդիպեն որևէ հայաստանցու», և նույնիսկ պատրաստ է աստիճանաբար «վաճառել» հայ հասարակությանը այդ հատվածի արտատարածքային կարգավիճակը։ Միակ բանը, որ նա խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։Ավելին09:4209.10.25 -
Մամուլի տեսությունԲորիս Ավագյանի մահվան գործով դեռ քննարկվում է քննչական խումբ ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»Դատախազությունը չի պարզաբանել, թե ինչ քայլեր են իրականացվել Ավագյանի կողմից ներկայացված արտահանձնման պահանջի վերաբերյալ, կամ արդյոք Հայաստանի համապատասխան կառույցները կապ են հաստատել նրա հետ՝ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով։Ավելին09:3809.10.25 -
Մամուլի տեսությունԵկեղեցին իշխանությունն ընդառաջ քայլ է անում․ «Հրապարակ»ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի ԺՊ Արգիշտի Մեխակյանն էլ տոնի մեկնարկը տվել էր 44-օրյա պատերազմում զոհված հերոսների պուրակում ծաղիկ դնելով:Ավելին09:3409.10.25 -
Մամուլի տեսությունԸնդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից․ «Հրապարակ»2 օր առաջ պարեկները բերման էին ենթարկել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիր կա, եւ չի կարող շահագործվել։Ավելին09:2809.10.25 -
Մամուլի տեսությունՎերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ. «Փաստ»Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նորից նույն «երգն է երգել»՝ հերթական անգամ հայտարարելով, թե Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները:Ավելին09:2509.10.25 -
ՏնտեսականՓափուկ ուժը՝ ամուր զենք. Թաթուլ Մանասերյանը 835 էջանոց գիրք-առաջարկ է հանձնում պետությանըՏնտեսական հաջող դիվանագիտության մոդել՝ հազարամյակների պատմության օրինակներով: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 835 էջանոց գրքում պատասխանել է հարցին՝ փափուկ ուժը իսկապե՞ս կարող է ամուր զենք լինել փոքր ազգերի ձեռքին: Պատասխանը կարող եք կարդալ նաև դուք «Տնտեսական դիվանգիտություն. Պատմական Հայաստանից մինչև թվայնացման դարաշրջան» գրքում:Ավելին09:2009.10.25
2025-10-08
-
ՍպորտՀայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսրայելի թիմի հետՇախմատի Եվրոպայի թիմային առաջնության 4-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսրայելի հավաքականի հետ, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Ավելին23:4508.10.25 -
Իրավական4 օտարերկրացիներին դանակահարողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանումՀոկտեմբերի 3-ին` առավոտյան ժամը 5.30-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր հաղորդում, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտ դանակահարվելու հետևանքով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-30 տարեկան օտարերկրյա չորս քաղաքացի: Չորսի վիճակն էլ գնահատվել էր ծանր:Ավելին23:3008.10.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի գործը ոչ թե արդարադատության մասին է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի. Ռոբերտ ԱմստերդամԻմ վերջին հայտարարությունում ես արդեն շեշտել եմ մի շարք հանգամանքներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս գործի քաղաքական բնույթը։ Այնուամենայնիվ, հստակեցնենք կարևոր ցուցիչները․Ավելին23:1508.10.25 -
ՀասարակականԱռանց որևէ վերապահումի համաձայն եմ գործադուլավորների և դասադուլավորների պահանջներին․ Գորիսի պետական քոլեջի տնօրեն«Մեծագույն ցավ ու ափսոսանք եմ ապրում, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին, և այսօր՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան ժամերին, գործադուլի և դասադուլի պատճառով, Գորիսի պետական քոլեջում խաթարված է ուսումնական գործընթացը։Ավելին23:0008.10.25 -
ՏնտեսականՀետքա՞յլ է անում իշխանությունը. եկամուտների պարտադիր հայտարարագրման նոր կարգ կամ սովորական ծուղակՎերջին օրերին լուրեր են տարածվում, թե Հայաստանի իշխանությունը հետքայլ է արել հայտարարագրման պարտադրանքից: Խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան լայվն է խառնաշփոթ առաջացրել: «Պատժիչ տրամաբանությունից անցնում ենք մոտիվացիոն տրամաբանության»,- հայտարարել էր Թունյանը ու բացատրել, որ ՊԵԿ-ը ձեր փոխարեն կլրացնի ձեր հայտարարագիրը ու տուգանքներ չեն լինի, եթե աշխատավարձն է ձեր եկամուտի միակ աղբյուրը:Ավելին22:4608.10.25