Լրահոս

2025-10-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
    Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։
    19:08
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա վարորդը բախվել է քարե պարսպին․ վիրավորներ կան
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
    19:00
    05.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը համառում է. պարտություն՝ նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լեզվակռվո՞ւմ
    Մինչ Փաշինյանը փորձում է արդարացնել Ալիևին «Զանգեզուրի միջանցք» ասելու համար, Ադրբեջանի նախագահը, ասես, ծաղրում է նրան: Բաքվում ամենևին էլ միայն Հորադիզ-Զանգելան ճանապարհը նկատի չունեն «Զանգեզուրի միջանցք» ասելով, այլ ամբողջ Թրամփի ուղին: «Ազարբայջան» պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածում են, ըստ էության, տվել Փաշինյանի հարցի պատասխանը, թե ի՞նչ է հասկանում Ալիևը՝ «Զանգեզուրի» միջանցք ասելով:
    18:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի հարավում  թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել
    Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։
    18:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է. 24news
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։
    17:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բախվել են քարե պարսպին․ կա 6 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
    16:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է ապագա զինծառայողի արժեհամակարգի կերտման գործում. Պապիկյանը՝ ուսուցիչներին
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»,-նշված է ուղերձում։
    16:00
    05.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կոնֆլիկտները թեժանում են ՔՊ-ում. սրիկայություն, սկանդալներ, կասկածներ
    ՔՊ-ականների ներթիմային կսմիթներն արդեն դուրս են եկել սենյակներից ու տեղափոխվել տեսախցիկների առաջ: Ալեն Սիմոնյանը, Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Հակոբ Արշակյանն են գլխավոր դերերում:
    15:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի ուղերձը
    Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:
    15:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կախա Կալաձեն ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն է
    Նրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։
    14:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։ Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «SKODA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    14:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
    Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։ 
    13:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ վիրավոր կա
    Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32,5 կմ հատվածում ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Թոմաս Ֆ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով վերջինը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը ու բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Հ․-ին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:00
    05.10.25
    Ավելին
  • Արցախ
    Արցախից բռնի տեղահանվածներն առաջին անհրաժեշտության օգնություն են ստանում «Եվրասիա» ՀԿ-ից
    Ամենակենցաղային խնդիրները լուծելու համար արցախցիներն աջակցության կարիք ունեն: Էջմիածնում ապրող արցախցիների մատից փուշ հանել է փորձել «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը:
    12:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների․ ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ ուսուցիչներին
    ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ. «Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ 21-րդ դարում դուք բախվում եք նոր մարտահրավերների, որովհետև տեղեկատվության բազմաթիվ աղբյուրների այլընտրանք ունեցող, պրպտուն և պահանջատեր մեր երեխաների հետ աշխատանքը պահանջում է իրապես ամուր նյարդեր, պատրաստվածության բարձր մակարդակ և անմասն նվիրում աշխատանքին։ Հոկտեմբերի 5-ը պարզապես օրացույցում առանձնացված օր է, որը մեզ հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատելու 365 օրերին ձեր կատարած հսկայական աշխատանքը։ Այդ արժևորումը, սակայն, չի կարող սահմանափակվել ընդամենը ուսուցչի նյութական վիճակի որոշակի բարելավմամբ։ Չի կարող մեր երկրում ուսուցիչը լինել գնահատված, քանի դեռ կրթության նկատմամբ ակնածանքը փոխարինվում է իմիտացիոն թրենդով, քանի դեռ բարձրագույն կրթության կարևորությունը պրակտիկայում նսեմացվում է կառավարման ամենաբարձր մակարդակով։ Սիրելի՛ մանկավարժներ, կիրթ հասարակությունը երկրի առաջընթացի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է, և դրա հիմքերի ստեղծման առաքելությունը վստահված է նաև ձեզ։ Շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար»։
    12:20
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:00
    05.10.25
    Ավելին
  • Մշակույթ
    Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի միանգամից 10 ֆիլմ կցուցադրվի ֆրանսիական «Պոմպիդու»-ում
    Համաշխարհային արվեստի կենտրոն «Պոմպիդու»-ում հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը կցուցադրվեն հայ ռեժիսոր Հարություն Խաչատրյանի տասը ֆիլմերը: Աննախադեպ թիվ է դա հայ կինեմատոգրաֆի պատմության մեջ:
    11:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սովորենք, որ սովորեցնենք»․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի միջազգային օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ, այսօր նշվում է Ուսուցչի միջազգային օրը, որը սկիզբ է դրվել 1994 թվականից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ։ Կարևոր է, սակայն, վերհիշել՝ ինչու է Ուսուցչի միջազգային օրը նշվում հենց հոկտեմբերի 5֊ին։ Դրա հիմքում այն հանգամանքն է, որ 1966 թվականին այդ օրը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվել է ուսուցչի կարգավիճակն ու աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը: Եվ այսօր՝ այդ իրադարձությունից գրեթե 60 տարի անց, մենք ուսուցչի կարգավիճակն ու դերը վերասահմանելու կարիք ունենք, որովհետև տեխնոլոգիական զարգացումը, կրթական համակարգի առաջ կանգնած խնդիրները պահանջում են մի կողմից վերաիմաստավորել ուսուցչի դերը, մյուս կողմից՝ նրան ընձեռել նոր կարգավիճակ, որն այդ նոր պայմաններում կշարունակի ուսուցչի մասնագիտությունը պահել գրավիչ և մրցունակ երիտասարդների համար, կխրախուսի այսօր համակարգում աշխատող ուսուցիչներին՝ մնալ և շարունակել իրենց գործունեությունը։ Սա մեկ օրվա կամ մեկ ծրագրի գործ չէ։ Այս հարցերը հասցեագրելու համար անհրաժեշտ է համալիր քաղաքականություն, ուստի մենք նախաձեռնում ենք ուսուցչի կարգավիճակի մասին նոր օրենքի քննարկումներ, որը պետք է լինի ուսուցչի դերը մեր հասարակության և պետության ներսում ընդգծող և ուսուցչի համալիր պաշտպանվածությունը, երաշխիքներն ու հարցերը հասցեագրող փաստաթուղթ։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ մեր կառավարությունն արդեն իսկ էական քայլեր է նախաձեռնել ուսուցչի մասնագիտական զարգացման, վարձատրության համակարգի և աշխատանքային պայմանների բարելավման նպատակով։ 2018 թվականին ուսուցչի վարձատրության ֆոնդին ուղղվում էր շուրջ 55 միլիարդ դրամ։ Այս տարիների ընթացքում վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով: Վերանայվել է ուսուցչի աշխատաժամանակը՝ շաբաթական 22 դասաժամից դառնալով 18`տարրական դասարանների համար և 20՝ հիմնական և ավագ դասարանների համար, ներդրվել են ուսուցչի հավելյալ վարձատրության մի շարք մեխանիզմներ՝ գյուղական փոքր դպրոցների, բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցիչների համար։ Բոլոր ուսուցիչների համար վարձատրության էական բարձրացման մեխանիզմ է դարձել կամավոր ատեստավորումը, որին այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 8400 հոգի։ Եթե հաշվի առնենք, որ մինչ այս էլ ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում գրանցել է արդեն իսկ 6300-ից ավելի ուսուցիչ, ապա կարող ենք հստակ արձանագրել, որ ուսուցչական համայնքի շուրջ կեսը կամ արդեն կամավոր ատեստավորման համակարգի շահառու է, կամ դիմել է, որ դառնա շահառու։ Սա մեծ ճանապարհ է, սիրելի՛ ուսուցիչներ, որը մենք անցել ենք միասին, անցել ենք թերահավատության, ապատեղեկատվության, կասկածների ուղեկցությամբ։ Անցել ենք, որովհետև միասին ենք։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեր անգնահատելի, հսկայական աշխատանքի համար: Սովորենք, որ սովորեցնենք։ Շնորհավո՛ր Ուսուցչի օրը»,- ասված է ուղերձում:
    11:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ավտովթար՝ Արարատի մարզում. կա 4 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Հայրապետ Ա.-ի վարած «Mercedes» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Մուշեղ Ա.-ի վարած «Skoda» մակնիշի և Երևանի բնակիչ 28-ամյա Նարեկ Խ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունները: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
    10:39
    05.10.25
    Ավելին