Լրահոս
2025-10-05
-
ԻրավականՀՀ 4-րդ նախագահի օտարերկրյա քաղաքացիության մասին գործի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ. «Sputnik Արմենիա»2022–ի հունվարի 23-ին նա հրաժարական տվեց` պատճառաբանելով, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի և ազգի համար բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքական գործընթացների վրա։Ավելին10:3405.10.25 -
ՔաղաքականՈւսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան․ նախագահի ուղերձըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուսուցիչ լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև կոչում ու մեծ պատասխանատվություն։ Ամենօրյա աշխատանքով դուք կերտում եք մեր զավակների մտածողության ու գիտելիքի հիմքերը, սերմանում եք առողջ բանականություն և ձևավորում ազատ ու քննադատական միտք։ Դպրոցում ձեր պարտքն ու պատասխանատվությունը ոչ թե գիտելիքի մեխանիկական փոխանցումն է, այլ դրա միջոցով մարդու և քաղաքացու ազատության, արժանապատվության ու բարոյականության արժեհամակարգի ստեղծումը։ Մեր երեխաների, ասել է թե՝ հանրության կորիզի քաղաքացիական գիտակցությունը, պետականության հանդեպ հարգանքը և հասարակության հանդեպ պատասխանատվության զգացումը մեծապես կախված են հենց ձեզնից։ Կարելի է ասել՝ ուսուցիչն է կերտում ապագա քաղաքացու դիմագիծը և այդպիսով նաև պետության ապագան։ Լիովին գիտակցում եմ նաև ձեր առաքելության դժվարությունները։ Հաճախ ձեզ վիճակվում է ոչ միայն կրթել, այլև դիմակայել դժվարությունների, երբ տարբեր ազդեցություններ կամ նույնիսկ համակարգային որոշ գործելակերպեր փորձում են շեղել ուսուցչին իր հիմնական առաքելությունից։ Ձեր ուժն ու համբերությունը հենց այստեղ է արժևորվում․ կարողանալ հավատարիմ մնալ կրթությանը, պահպանել արժանապատվությունը և շարունակել սերունդներին փոխանցել այն, ինչի վրա կառուցվում է մեր երկրի ապագան։ Սիրելի՛ ուսուցիչներ, Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ՝ նվիրումի ու տոկունության համար։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և ընտանեկան երջանկություն։ Թող ձեր աշխատանքը պսակվի հաջողությամբ, իսկ ձեր սաները դառնան գիտակից, ազատամիտ ու արժանապատիվ քաղաքացիներ՝ ամրապնդելով մեր պետականության հիմքերը»։Ավելին10:2005.10.25 -
Առողջապահական«Իզմիրլյան» ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքը 20 տարեկան է«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում նշել են ուրոլոգիական բաժանմունքի 20-ամյակը:Ավելին10:0005.10.25
2025-10-04
-
ԻրավականԻնձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել․ Ռուբեն ՎարդանյանԱրցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով։Ավելին23:4804.10.25 -
ԻրավականԵրևանի անցումներից մեկում տարեց կնոջը կողոպտել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ«Հոկտեմբերի 2-ին, ժամը 12։55-ին հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 69-ամյա կնոջ:Ավելին23:4004.10.25 -
ԻրավականԴատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի․ Արա ԶոհրաբյանՓաստաբան Արամ Վարդևանյանը հրապարակավ հարցեր է բարձրաձայնել, նշելով՝ «Միքայել Սրբազանին երկու տարով ազատազրկելու վճիռը կայացրած անձը ըստ փաստաբանական ակադեմիայի կանոնադրության 1) դրսևորե՞լ է բարեկիրթ վարքագիծ, թե՞ ոչ, 2) բա՞րձր է պահել Փաստաբանական ակադեմիայի բարի համբավը, թե՞ ոչ: Եթե այս հարցերի պատասխանները բացասական են, իսկ կարծում եմ՝ ակնհայտ է, որ բացասական են, դիմում եմ Փաստաբանական ակադեմիայի ունկնդիր Արմինե Մելիքսեթյանի կարգապահական պատասխանատվության և հեռացման հարցի քննարկման նպատակով» (մեջբերման ավարտ):Ավելին23:2004.10.25 -
ՏարածաշրջանԹբիլիսիում անկարգությունների հետևանքով 14 ոստիկան է տուժել. մեկի վիճակը ծանր էՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «պետությունը շատ խիստ կլինի ցանկացած մեկի հանդեպ, որը ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա»։Ավելին23:0004.10.25 -
ՀասարակականՍպանություն՝ Լոռու մարզում․ Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետությունից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ․-ն է։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տիգրան Դ․-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի Հանրապետության քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ․-ն, ով սովորում է Տաշիրի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում։Ավելին22:4504.10.25 -
ՀասարակականՇղթայակապ ավտովթար է տեղի ունեցել, տուժած կաՀոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում՝ թիվ 6 հասցեի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սիրանուշ Ք․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաների, վերջինն էլ առաջ է ընթացել ու բախվել «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով 1 հոգի հետազոտման նպատակով դիմել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների վարորդների և հետազոտման նպատակով հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը։Ավելին22:3004.10.25 -
ԻրավականԽոստանում եմ այժմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար. Միքայել Սրբազանը նամակ է ուղարկել բանտիցԱյսօր Գյումրիի տոնն է, բայց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Յոթ Վերք եկեղեցում չէ, այլ ԱԱԾ մեկուսարանում: Բանտարկության 100-րդ, ազատազրկման՝ 2-րդ օրը Սրբազանը խոստանում է ավելի մեծ վտանգ դառնալ իշխանության համար, քան էր մինչև հիմա:Ավելին22:1504.10.25 -
ՀասարակականԵկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը․ ՎեհափառՀոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) տնօրենների խորհրդի անդամներին ու բարերարներին՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ, ՀՕՖ-ի նախագահ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի և ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի ատենապետ Ռանդի Սապահ-Գուլյանի։ Հանդիպմանը Մեսրոպ եպիսկոպոսը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներակայցրեց հյուրերին և հիմնադրամի ծավալած գործունեությունը: Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունը բերեց ներկաներին՝ բարձրորեն գնահատելով այն ազգաշահ առաքելությունը, որ ՀՕՖ-ը իրականացնում է հայրենիքում և սփյուռքում: Հայոց Հովվապետը, անդրադարձ կատարելով հիմնադրամի ազգանվեր և եկեղեցանվեր գործունեությանը, նշեց որ հայրենիքի համար ծանր ու փոթորկալի ժամանակներում ՀՕՖ-ը իր կարելիություններն ի սպաս է դրել ազգի զավակների հոգածության համար և իր ավանդն է բերել երկրի կրթական, մշակութային, սոցիալական, առողջապահական ոլորտներում, ինչպես և Հայաստան-սփյուռք կապերի սերտացմանը։ Ամենայն Հայոց Հայրապետն իր մասնավոր գնահատանքը փոխանցեց նաև ՀՕՖ-ի առաքելությանը սատարող բարեկամներին ու բարերար հայորդիներին՝ ընդգծելով, որ նրանց ներդրումի և ազնիվ ծառայության շնորհիվ բարեզարդվում ու պայծառանում է եկեղեցական և ազգային կյանքը։ Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձավ հայ ժողովրդի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կարևորելով սփյուռքի ազգային կառույցների, ինչպես նաև ՀՕՖ-ի ջանքերն ի նպաստ առկա խնդիրների հաղթահարման, հայրենիքի զորացման ու առաջընթացի։ Իր խոսքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով ընդգծեց, որ հոգևոր դասի ու եկեղեցանվեր հայորդիների նախանձախնդրության ու նվիրումի շնորհիվ Եկեղեցին անշեղորեն իրականացնում է իր առաքելությունը։ Հանդիպմանը Նորին Սրբությունը պատասխանեց նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Մայր Աթոռի գործունեությանը տարբեր ոլորտներում և ծրագրերին: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն օրհնի և զորավիգ լինի թեմակալ առաջնորդին, ՀՕՖ-ի անդամներին, բարեկամներին ու բարերարներին իրենց բոլոր ազգօգուտ նախաձեռնություններում:Ավելին22:0004.10.25 -
Սպորտ«Կրասնոդար»-ը հաղթեց «Ախմատ»-ին. Սպերցյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակՌուսաստանի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունեց Գրոզնիի «Ախմատ»-ին:Ավելին21:4504.10.25 -
ՏարածաշրջանՆերխուժում՝ նախագահական պալատ. Վրաստանում նորից քաոս էԼարված իրավիճակ է Վրաստանում: ՏԻՄ ընտրությունների արդյունքներին չսպասելով՝ ընդդիմությունը աջակիցներին փողոց է հանել: Նրանք արդեն փորձել են ներխուժել նախագահական նստավայր։ Ոստիկանությունը գործի է դրել ջրցանները:Ավելին21:3804.10.25 -
ՔաղաքականՍպանությունից հետո՝ ընտրական կրքեր. ո՞վ կդառնա Փարաքարի համայնքապետՀամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից 13 օր հետո՝ երեքշաբթի Փարաքարը նոր համայնքապետ կունենա: Մարդիկ ակնկալում են, որ ֆորս մաժոր չի լինի, կընտրվի «Միասնություն» դաշինքի հաջորդ համարը:Ավելին21:3004.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են «Վառեմ-Մարեմ»-ի շենք, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքինԻր խոսքում «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը նախ շնորհավորեց ներկաներին և բոլոր գյումրեցիներին Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ինքնանպատակ չի եղել շարժման գրասենյակի բացումն իրականացնել հենց Գյումրի քաղաքի օրը՝ միաժամանակ ընդծելով, որ քաղաքի տոնին շարժման գրասենյակի բացումը նշանավորում է Գյումրի քաղաքի զարթոնքի սկիզբը։Ավելին21:2504.10.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի կալանավորումը աղմուկ է բարձրացնում Փարիզում. ֆրանսիացի հայտնի իրավաբանի ահազանգըԳործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջը հասել է Ֆրանսիայի կառավարություն: Հեղինակավոր փաստաբան Շառլ Կոնսինյին է դիմել իր երկրի գործադիրին, որպեսզի Փարիզը պահանջի Երևանից՝ ազատ արձակել Կարապետյանին:Ավելին21:1504.10.25 -
ՀասարակականՎթար՝ Արմավիրի մարզում․ 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ վիրավոր կաԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատ-Մարգարա Մ3 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «Nissan March» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։Ավելին21:0004.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով»-ը Գյումրիում գրասենյակ է բացել. շարժումը ե՞րբ կդառնա քաղաքական միավորԳյումրիում այսօր առաջին մարզային գրասենյակն է բացել «Մեր ձևով» շարժումը: Հենց այնտեղ են Սամվել Կարապետյանի թիմակիցներն անոնսել՝ հունվարին արդեն հնարավոր է քաղաքական միավորում ստեղծելու մասին հայտնեն:Ավելին20:4504.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումԱվելին20:3004.10.25