Լրահոս
2026-05-19
-
ՔաղաքականԲերանը փակել են սրտի խնդիր ունեցող ծերունու. Փաշինյանը կոչ է անում «ուշադրություն չդարձնել»Կրկին աղմուկով է սկսվել Քաղաքացիական պայմանագրի քարոզարշավը: Նախընտրական ծրագիրը ներկայացնելու համար Սպիտակ գնացած Փաշինյանի ելույթն ընդհատել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված Արամ Մանուկյանի պապը, մեղադրել Փաշինյանին ողբերգության համար: ՔՊ ղեկավարը հրահանգել է հեռացնել զոհված զինվորի պապին՝ նրան մեղադրելով «կալուգացի օլիգարխից 200 հազար դրամ վերցնելու» համար:Ավելին22:0019.05.26 -
Հասարակական2 զnհ, 2 վիրավոր․ ողբերգական հրդեհ՝ Մասիս քաղաքի տներից մեկումՄայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին21:4519.05.26 -
ԱշխարհԱրյունահեղություն՝ Թուրքիայում. 6 մարդու սպանած 37-ամյա հրաձիգը կյանքին վերջ է տվելՍպանությունների մարտաֆիլմ հիշեցնող շղթա է եղել Թուրքիայի Մերսին քաղաքում: 37-ամյա հրաձիգը նախկին կնոջը սպանելուց հետո որսորդական հրացանով ռեստորան է գնացել, կրակ բացել:Ավելին21:3719.05.26 -
ԱռողջապահականԲժիշկներին հաջողվել է փրկել Արտաշատում վրաերթի ենթարկված 6-ամյա աղջնակի կյանքըԵրևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։ Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։ Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։Ավելին21:2619.05.26 -
ՔաղաքականՈվ ընտրում է Նիկոլին, ընտրում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան«Այն, ինչ անում էր այս մարդը, անում էր Ադրբեջանի օգտին՝ ենթադրաբար իրենց նաև ցուցմունքով։ Մի տեղ ասել եմ՝ սրա պուլտը գտնվում է Ադրբեջանում։ Այդ պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքում։Ավելին21:1319.05.26 -
ՔաղաքականԳյուղը պետք է դպրոց ունենա. Աշոցքում ջերմ են ընդունել «Հայաստան» դաշինքին«Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը Շիրակում: Դաշինքը հանրահավաք է անցկացրել Գյումրիում: Մինչ մարզկենտրոնում բնակիչների հետ հանդիպումը՝ Ամասիայում և Աշոցքում են եղել «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:Ավելին21:0019.05.26 -
ՄիջազգայինՊուտինը երկօրյա այցով ժամանել Է ՊեկինՆեղ շրջանակում թեյախմությանը նախորդելու են ռուս-չինական բանակցությունները՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հանդիպումը ՉԺՀ Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, կրթության փոխանակման տարիների բացումը, երկու երկրների հարաբերությունների պատմության մասին ՏԱՍՍ-ի և «Սինհուայի» համատեղ ցուցահանդեսի դիտումը, ինչպես նաև հանդիպումը երիտասարդ չինացի ինժեներ Պեյ Պայի հետ և արարողակարգային այլ միջոցառումներ։ «Շոուդու» օդանավակայանում Պուտինին դիմավորել են որպես թանկագին հյուրի։ Ի պատիվ նրա՝ բարձրացվել են Ռուսաստանի և Չինաստանի պետական դրոշները, կանգնեցվել է պատվո պահակախումբ, ինչպես նաև չինացի դպրոցականների և ուսանողների ողջույնի խումբ։ Ինքնաթիռի սանդուղքի մոտ Ռուսաստանի առաջնորդին դիմավորել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար, ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին, որի հետ ՌԴ նախագահը կարճ զրուցել է կարմիր գորգի վրա, Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուեյը, Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը և ռուսական արտասահմանյան հաստատությունների ավագ դիվանագիտական աշխատակիցները։ Պուտինը ձեռքսեղմումներով ողջունել է դիմավորողներին։ Երբ Ռուսաստանի նախագահը սանդուղքից քայլել է կարմիր գորգով, երեխաներն ու ուսանողները թափահարել են ռուսական և չինական դրոշակները՝ չինարեն վանկարկելով. «Բարի գալուստ»։ Ողջույնի կարճ արարողության ավարտից հետո Պուտինը նստել է նախագահական Aurus-ը և մեկնել իրեն տրամադրված պետական նստավայր։ Ռուսական համարանիշներով իր մեքենայով պետության ղեկավարը սովորաբար տեղաշարժվում է բոլոր ուղևորությունների ժամանակ, այդ թվում՝ արտասահմանյան։ Այս անգամ նույնպես այդպես է եղել. նախագահական լիմուզինը հատուկ բերվել է Ռուսաստանից, սակայն համարանիշները փոխարինվել են չինականով։ Սև գույնը նշանակում է դիվանագիտական համարանիշներ։Ավելին20:5119.05.26 -
ՔաղաքականԸնտրախախտումների մեծ մասը իշխանության հետ է կապված. «Արդար քվեի» դիտարկումներըՆախընտրական քարոզարշավի առաջին 7 օրերին շուրջ 7 տասնյակ ընտրական խախտումներ են արձանագրել «Արդար քվե» դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Ըստ նրանց, մեծ մասամբ՝ իշխանական թևն է խախտում ընտրական օրենսգիրքը: «Արդար քվեն» նաև ներկայացրել է, նոր աութ-վոթ-լայվ օնլայն հարթակը, որով ընտրողները կարող են ահազանգել իրենց նկատած ընրական խախտումների մասին:Ավելին20:4819.05.26 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու 2 «Opel»-ներ․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ ենԱյսօր՝ մայիսի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Շիրակի փողոցի 2/29 հասցեի դիմաց բախվել են «Mercedes» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։Ավելին20:3919.05.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Շոկ, ամոթ և զզվանք է առաջացրել Փաշինյանն իր պահվածքով. ընդդիմության կոշտ արձագանքըՀայլուր 20։30 Շոկ, ամոթ և զզվանք է առաջացրել Փաշինյանն իր պահվածքով. ընդդիմության կոշտ արձագանքըԱվելին20:3019.05.26 -
ՀասարակականԱնթույլատրելի են Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը հանուն քաղաքական նկրտումների. Գերագույն հոգևոր խորհուրդԺողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարմանը, երկրի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, հակաեկեղեցական արշավին, ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և մյուս հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին, կիրակնօրյա դպրոցների դասագրքերի պատրաստման ուղենիշներին, ՀՀ Զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում իշխանության նախաձեռնությամբ հոգևոր ծառայության դադարեցմանն առնչվող հարցեր։Ավելին20:1519.05.26 -
Արտաքին քաղաքականությունԱրտաքսման վտանգը կախված է հայ խոպանչիների գլխին. Ռուսաստանն ավելի է խստացնում միգրացիոն օրենքներըՌուսաստանը շարունակում է խստացնել միգրացիոն օրենքները: Մինչ այս առանց այն էլ խիստ համակարգը հայ խոպանչիների համար արտաքսման մեծ ռիսկեր ունի: Փորձագետները շեշտում են՝ արտագնա աշխատանքով տուն պահող բազմաթիվ հայեր արդեն հայտնվել են «Ռուսաստանի վերահսկվող անձանց ռեեստրում»: Խոպանչիների բանկային հաշիվները կարող են սառեցվել, կասեցվել աշխատելու իրավունքները:Ավելին20:0019.05.26 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակումՄայիսի 19-ին, ժամը 17։07-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին19:5119.05.26 -
ՔաղաքականՈչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, որքան ես, և չի անելու, որքան ես եմ անելու. Ռոբերտ Քոչարյան«Հայաստան» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանրահավաք է անցկացնում Գյումրի քաղաքում։Ավելին19:4219.05.26 -
ՔաղաքականԱնզուսպ պոռթկումնե՞ր, թե՞ քարոզարշավն անլրջացնելու հատուկ տեխնոլոգիա. շոուներ՝ ՔՊ-ի շուրջը«Մարդկանց աջուձախ վիրավորելով, աղմկոտ տեսարաններ սարքելով՝ Փաշինյանը փորձում է քաղաքացիներին հիասթափեցնել ընտրություններից, որովհետև գիտի՝ քվեարկությանը ընտրողների ցածր մասնակցությունը նպաստելու է ՔՊ-ի վերարտադրությանը»,- կարծում են շատ քաղտեխնոլոգներ: Նրանց համոզմամբ՝ ՔՊ ղեկավարը փորձում է անլրջացնել քարոզարշավը, որովհետև այն իր սպասածի պես չի անցնում:Ավելին19:3619.05.26 -
ՔաղաքականՀՀ քաղաքացիներին տեսնում, հարձակվում է ու ասում՝ արա, էս ինչի՞ եք սաղ մնացել. Իշխան ՍաղաթելյանԱյս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։Ավելին19:2519.05.26 -
ՔաղաքականՄեզ պինդ նյարդերով ու հայկական շահը պատկերացնող առաջնորդ է պետք. Աննա ԳրիգորյանԳյումրիում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։Ավելին19:1519.05.26 -
ՔաղաքականՓաշինյանը թիրախավորում է հայ կնոջը, հայ մորը․ Գոհար ՂումաշյանՍկզբում նա թիրախավորեց արցախցի կնոջը մետրոյում, երեկ նա թիրախավորեց բուժաշխատող Արփինե Սողոյանին։ Վաղը Նիկոլ Փաշինյանի զոհը կարող է դառնալ մեզանից յուրաքանչյուրը։Ավելին19:0819.05.26 -
ՔաղաքականՄահապատիժ՝ պետական դավաճաններին. «Ալյանսի» նախընտրական ծրագիրըՊետական դավաճանության համար մահապատիժ սահմանելու նախընտրական խոստումով է ընտրություններին մասնակցում «Ալյանս» կուսակցությունը: Այս ուժի առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գրանցումը մերժել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ուրիխանյանը արտերկրից է համակարգում կուսակցության աշխատանքները:Ավելին19:0019.05.26 -
ՔաղաքականՄենք պետք է ունենանք ղեկավար, որի հետ հանդիպելիս պետք է շատ զգաստ ու սթափ լինել. Կարեն ՍիմոնյանԳյումրի քաղաքում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ Կարեն Սիմոնյանը։Ավելին18:5619.05.26