Լրահոս

2026-05-20
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավը գնալով ավելի քիչ է հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների ու հաշվետվության ներկայացում և ավելի շատ վերածվում է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։ Հանրային հարթակներում ու քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսի երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։
    09:59
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հակառակ գործընթացն է հասունանում․ քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։
    09:52
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանականները խաղաղ քարոզարշավը վերածեցին «ռազբորկաների» եւ անգամ իրենց ընդդիմացող անչափահասների հետ են ընդհարվում։ Նախօրեին նման միջադեպ է գրանցվել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում։
    09:49
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում ընտրակաշառքի գործերով հարուցված քրեական վարույթների ֆոնին, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, որոշակի խառնաշփոթ է առաջացել։
    09:45
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»
    Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։
    09:40
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»
    «Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:
    09:36
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:30
    20.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Քոչարի կուսակցության երկրորդ համար, պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանի հետ:
    09:26
    20.05.26
    Ավելին
2026-05-19
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած արցախցուն տանում են կալանավորման
    «Քիչ առաջ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքրի 330-րդ, 297-րդ և 211-րդ հոդվածներով։ Միջնորդությունը քննվելու է Ավանի նստավայրում։ Դատավորը դեռ պարզ չէ»։
    23:57
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Հնդկաստան
    Ռուբիոն կայցելի Կալկաթա, Ագրա, Ջայպուր և Նյու Դելի։ «Պետքարտուղարը հնդիկ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի էներգետիկ անվտանգությունը, առևտուրը և պաշտպանական համագործակցությունը», - նշվում է փաստաթղթում։
    23:45
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ի՞նչ գին կվճարի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում
    Վերջին տասնամյակում հայկական տնտեսությունը զարգացել է հենց եվրասիական տնտեսական համակարգի շրջանակում։ ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ՝ մոտ 10 մլրդ ԱՄՆ դոլարից հասնելով 26 մլրդ-ի։ Հայաստանը ստացել է մուտք ընդհանուր շուկա, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համակարգ։ Դրան հավելվել են արտոնյալ էներգետիկ պայմանները, առանց որոնց հայկական տնտեսությունն իր ներկա կառուցվածքով պարզապես չի կարող գոյատևել առանց խորքային ցնցումների։
    23:32
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի ծրագիրը չի նախատեսում իրանական ուրանի փոխանցումը Ռուսաստանին․ Վենս
    «Ինչ վերաբերում է հարստացված ուրանի փոխանցմանը Ռուսաստանին, ապա այդ հարցերը քննարկվում են բանակցությունների ժամանակ։ Ներկայումս մեր պլանը դրանում չէ։ Մեր պլանը երբեք էլ դրանում չի եղել», - ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Ես տեսել եմ որոշակի հաղորդումներ այդ մասին։ Չգիտեմ, թե որտեղից են դրանք գալիս, բայց նախագահը [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը] կշարունակի բանակցություններ վարել՝ նպատակ ունենալով հասնել գործարքի», - հավելել է Վենսը։ «Այնպես որ, ներկա պահին ԱՄՆ կառավարության պլանը դրանում չէ, - ընդգծել է նա։ - Իրանցիները երբեք այդ հարցը չեն բարձրացրել։ Ինձ թվում է՝ քիչ հավանական է, որ իրանցիները շատ ոգևորված լինեին դրանով։ Եվ ես գիտեմ, որ նախագահը նույնպես առանձնապես ոգևորված չէ դրանով։ Բայց ո՞վ գիտի։ Ես նախնական կարգով որևէ խոստում չեմ տա բանակցությունների վերաբերյալ՝ կապված որևէ կոնկրետ հարցի հետ»։
    23:20
    19.05.26
    Ավելին
  • Իրավական
    Մահվան սպառնալիքներ, բռնություն, ներազգային թշնամանք. Փաշինյանի վարքը քրեորեն պատժելի չէ՞
    Իրավագետները արձանագրում են, որ ՔՊ ղեկավարը ընտրարշավի ընթացքում մահվան սպառնալիքներ է հնչեցնում, բռնության կոչեր անում, ատելության խոսք է տարածում, սերմանում՝ անհանդուրժողականություն ու ներազգային թշնամանք: Դրանք պատիժ են սահմանում քրեական օրենսգրքի երկու հոդվածով: Սակայն, իրավապաշտպանները կասկածում են, թե, իրենց բառերով, քաղաքական իշխանության խամաճիկի վերածված իրավապահ համակարգը պատասխանատվության կկանչի Փաշինյանին: Դատախազությունն այսօր գրավոր հարցում է պահանջել «Հայլուր»-ի թղթակցից, որպեսզի պատասխանի հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածի հիմքով փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած հաղորդումը:
    23:15
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են խաղաղության օրակարգը
    Ողջունելով ս.թ. մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմադրողականության ավելացման ծրագրերում։
    23:10
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն և Իրանը հարաբերությունները վերագործարկելու հնարավորություն ունեն․ Վենս
    «Կարծում եմ՝ մենք այստեղ հնարավորություն ունենք վերագործարկելու այն հարաբերությունները, որոնք 47 տարի շարունակ գոյություն են ունեցել Իրանի և Միացյալ Նահանգների միջև: Հենց դա է մեզնից խնդրել նախագահը, և հենց այդ ուղղությամբ մենք կշարունակենք աշխատել, բայց տանգոյի համար երկուսն են հարկավոր: Մենք չենք կնքի մի համաձայնագիր, որը թույլ կտա իրանցիներին տիրապետել միջուկային զենքի», - ասել է Վենսը:
    23:06
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղաuպանության հուշահամալիր
    Նախարար Բուդրիսը ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
    23:00
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կհանդիպենք վաղը` Նաիրի խոշորացված համայնքում. Իշխան Սաղաթելյան
    «Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ վերադառնում ենք Շիրակի մարզից։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շիրակցի հայրենակիցներին ջերմ ընդունելության համար։ Գյումրիում հատկապես բավականին լավ, հագեցած օր ունեցանք։
    22:45
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր մանրամասներ՝ Երևանում 15 հասցեներում կատարված խուզարկություններից. կան ձերբակալվածներ
    Ոստիկանության հատուկ գործողությունը Երևանում. կան ձերբակալվածներ
    22:34
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Ե՞րբ կհնչի «Վերջին զանգը»
    2024-2025 ուստարում՝ հանրակրթական ուսումնական հաստատություններն ավարտել էին 38836՝ 9-րդ դասարանցի, 20650՝ 12-րդ դասարանց։
    22:24
    19.05.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գյումրիում բախվել են «BMW»-ն, 3 «Mercedes»-ները և «GAZ 3110»-ը․ կա վիրավոր
    Երեկ՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Վազգեն Սարգսյան փողոցի 1/27 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ժան Է․-ի վարած «BMW» մակնիշի, 63-ամյա Սամվել Գ․-ի վարած «GAZ-3110» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Իլյա Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Կ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 51-ամյա Բենիամին Պ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ժան Է․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:15
    19.05.26
    Ավելին