Լրահոս
Իրավական
23:15
19.05.26
158

Մահվան սպառնալիքներ, բռնություն, ներազգային թշնամանք. Փաշինյանի վարքը քրեորեն պատժելի չէ՞

Իրավագետները արձանագրում են, որ ՔՊ ղեկավարը ընտրարշավի ընթացքում մահվան սպառնալիքներ է հնչեցնում, բռնության կոչեր անում, ատելության խոսք է տարածում, սերմանում՝ անհանդուրժողականություն ու ներազգային թշնամանք: Դրանք պատիժ են սահմանում քրեական օրենսգրքի երկու հոդվածով: Սակայն, իրավապաշտպանները կասկածում են, թե, իրենց բառերով, քաղաքական իշխանության խամաճիկի վերածված իրավապահ համակարգը պատասխանատվության կկանչի Փաշինյանին:

Դատախազությունն այսօր գրավոր հարցում է պահանջել «Հայլուր»-ի թղթակցից, որպեսզի պատասխանի հարցին, թե արդյո՞ք ուսումնասիրվում է քրեական օրենսգրքի երկու հոդվածի հիմքով փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած հաղորդումը: