Լրահոս
Քաղաքական
20:49
03.06.26
105

Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցույց տալիս ԵԱՏՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում․ Շոյգու

Img default alt hy

Փաշինյանը ակնհայտ դժկամություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հարցում:  Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ТАСС-ը։

Նրան հարցրել են Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե չի կայանա մինչև Երևանը չներկայացնի ԵՄ անդամակցության հայտ։

«Այս հայտարարությունը արտացոլում է այս հանրաքվեն անցկացնելու ակնհայտ դժկամություն։ Կարող է պարզվել, որ բնակչությունը դեմ կքվեարկի դրան, և Երևանի ներկայիս կառավարությունը ստիպված կլինի տհաճ զրույց ունենալ իր եվրոպացի հովանավորների հետ», — ասել է Շոյգուն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության կողմից տարածված մեկնաբանության մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իմաստ չկա հանրաքվե անցկացնելու, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։