Լրահոս
Հասարակական
20:57
04.06.26
53

Բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը  18։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ  ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Զովունու զորամասի դիմաց, բախվել են 40-ամյա Դավիթ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 51-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։