Լրահոս
Հասարակական
21:56
04.06.26
58

Սարգիս Ստեփանյանն արժանացել է Կալիֆորնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի պատվոգրերի

Img default alt hy

Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այսօր արժանացել եմ պատվոգրերի՝ Կալիֆորնիայի Սենատի և Գլենդելի քաղաքապետի կողմից։ Այս մասին գրել է Սարգիս Ստեփանյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս բարձր գնահատականը՝ որպես աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի բազմակի չեմպիոն, հաշմանդամային սպորտի զարգացմանը, մարզական բարձր արդյունքներին և միջազգային ասպարեզում ունեցած ձեռքբերումներին նվիրված գործունեության համար։

Հանդիպման ընթացքում նաև մեծ սիրով Գլենդելի քաղաքապետին նվիրեցի իմ հեղինակային «Բազկամարդ» գիրքը՝ հեղինակային մակագրությամբ՝ որպես հայ մարզական մտքի և փորձի համեստ ներդրում։

Խորին շնորհակալություն եմ հայտնում Կալիֆորնիայի Սենատին և Գլենդելի քաղաքապետարանին՝ ցուցաբերած գնահատանքի, ուշադրության և ջերմ ընդունելության համար։

Այս գնահատանքը պարտավորեցնող է և միաժամանակ ոգեշնչող՝ շարունակելու իմ գործունեությունը նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ սպորտի զարգացման, մեր պետության հեղինակության բարձրացման և հայկական դրոշը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու գործին»,-գրել է նա։