Լրահոս
Միջազգային
23:56
02.06.26
991

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անընդհատ․ Թրամփ

Img default alt hy

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են անընդհատ, սակայն դրանց արդյունքը պարզ չէ։ Համապատասխան գրառումը նա տեղադրել է Truth Social-ում։

«Ստահոդ լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը և ԱՄՆ-ն մի քանի օր առաջ դադարեցրել են խոսելը, բացարձակապես կեղծ են և մոլորեցնող։

Մեր միջև զրույցներն ընթանում են անընդհատ, այդ թվում՝ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր։ Թե ինչով դրանք կավարտվեն՝ անհայտ է, բայց ինչպես ասել եմ Իրանին. «Ձեզ համար, այս կամ այն կերպ, ժամանակն է գործարքի գնալու»»,- գրել է Թրամփը։