Լրահոս
Միջազգային
15:00
04.06.26
158

Հունգարիայի վարչապետը նշել է Զելենսկու հետ հանդիպման պայմանը

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ միայն այն դեպքում, եթե Ուկրաինան դադարեցնի խախտել հունգարական փոքրամասնության իրավունքները։

Հունգարիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ «Ուկրաինայում բնակվում է մոտ 100 հազար հոգանոց հունգարական փոքրամասնություն, սակայն արդեն մոտ 10 տարի է՝ այն զրկված է հիմնարար իրավունքներից, օրինակ՝ դպրոցում հունգարերեն սովորելու հնարավորությունից»։

«Հենց որ ուկրաինական իշխանությունները պարտավորվեն վերջ դնել այս բացարձակապես անարդար խտրականությանը, ես պատրաստ կլինեմ հանդիպել Զելենսկու հետ», - ասել է Մադյարը Le Monde թերթին տված հարցազրույցում։

Որպես հանդիպման հնարավոր վայր՝ նա առաջարկել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Բերեգովո քաղաքը, որտեղ բնակվում է հունգարական զգալի համայնք։ Միևնույն ժամանակ, վարչապետը կարծիք է հայտնել, որ «հունգարների իրավունքների հետ կապված իրավիճակը կարող է զարգանալ ճիշտ ուղղությամբ»։

Ավելի վաղ Մադյարը նշել էր, որ Կիևի և Բուդապեշտի միջև բանակցություններ են ընթանում հունգարական փոքրամասնության լեզվական և մշակութակրթական իրավունքների շուրջ, և դրանցում «նկատվում է հուսադրող առաջընթաց»։