Լրահոս
Իրավական
20:53
02.06.26
171

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կարող է տևել 30-90 օր․ Ռուբիո

Img default alt hy

Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված տեխնիկական հարցերը կպահանջեն ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլ, որը, Վաշինգտոնի կարծիքով, կարող է տևել մեկից երեք ամիս։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Երկրորդ փուլը կայանում է նրանում, որ նրանք պետք է պարտավորվեն չափազանց կոնկրետ բանակցություններ վարել բարձր հարստացված ուրանի վերամշակման [ուտիլիզացիայի] վերաբերյալ, որը դեռ թաղված է լեռան խորքում», – ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ ասել է նա՝ մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող երկխոսությունը։ «Նրանք (Իրանի իշխանությունները – խմբ.) պետք է համաձայնեն բանակցություններ վարել [ուրանի] հարստացման նկատմամբ կոշտ և երկարաժամկետ սահմանափակումների և/կամ երկրորդ փուլի շրջանակներում հարստացման գործունեության դադարեցման վերաբերյալ», – պնդել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Սրանք, անկասկած, շատ տեխնիկական հարցեր են, և ես չեմ կարծում, որ դրանք հնարավոր է լուծել հինգ օրում», – նշել է Ռուբիոն։ «Դա կպահանջի փորձագետների խմբի հանդիպումներ 30, 60, 90 օրվա ընթացքում՝ մանրամասները համաձայնեցնելու համար», – կանխատեսել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Բայց նրանք (իրանցիները – խմբ.) պետք է հայտարարեն դրան պատրաստ լինելու մասին։ Օրինակ՝ նրանք պետք է պարտավորվեն վերամշակել հարստացված ուրանը։ Եվ հարցն այդ դեպքում կայանալու է նրանում, թե ինչ մեխանիզմներ թույլ կտան դա ապահովել», – հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։