Լրահոս
Միջազգային
19:19
04.06.26
65

Սթարմերը Մերցի և Մակրոնի հետ կքննարկի ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունները․ Bloomberg

Img default alt hy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը նախատեսում է առաջիկա օրերին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների պլանները։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ «եվրոեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) առաջնորդները դիտարկում են Մոսկվայի և Կիևի մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը և այդ հարցն արդեն քննարկել են ուկրաինական կողմի հետ։

Գործակալության կարծիքով՝ եվրոպացի դաշնակիցները հանդես են եկել խորհրդակցությունները վերսկսելու նախաձեռնությամբ այժմ, քանի որ մտավախություն ունեն Ռուսաստանի նոր հարվածների և գալիք ձմռանը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ճնշման ուժեղացման վերաբերյալ։

Ավելի վաղ Le Monde թերթը հայտնել էր, որ եվրոպական երկրները, Ֆրանսիայի դրդմամբ, փնտրում են Ռուսաստանի հետ երկխոսությունը վերսկսելու հնարավորություններ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն հոգնել է ուկրաինական հակամարտությունից։ Հրատարակությունը նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, որը բազմիցս հայտարարել է Մոսկվայի հետ կապերը վերականգնելու իր մտադրության մասին, այլևս միայնակ չէ այդ դիրքորոշումը պաշտպանելու հարցում՝ չնայած մի շարք եվրոպացի գործընկերների քննադատությանը։