Լրահոս
Միջազգային
21:01
04.06.26
164

Ուկրաինայի հակամարտությունը դարձել Է Թրամփի պատերազմը. Լավրով

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Կոնգրեսում Ուկրաինային աջակցելու վերաբերյալ խոսքերը վկայում են այն մասին, որ «Բայդենի պատերազմը» դարձել է «Թրամփի պատերազմ», հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

Ռուբիոն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ին չի կարելի համարել անաչառ միջնորդ Ուկրաինայում կարգավորման գործընթացում, քանի որ նրանք աջակցում են Ուկրաինային։

«Այն, ինչ ասաց Մարկո Ռուբիոն Կոնգրեսում ԱՄՆ-ի դերի մասին՝ ոչ թե որպես միջնորդ, այլ որպես Ուկրաինային աջակցող երկիր, հակառակի մասին է վկայում, որ սա արդեն Բայդենի պատերազմն է, որը դարձել է Թրամփի պատերազմ»,- ասել է Լավրովը RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՍՊՄՏՀ) շրջանակում։