Լրահոս
Միջազգային
23:27
04.06.26
180

Պուտինը ներկայացրել է իրանական ուրանի հարցի լուծման տարբերակը

Img default alt hy

Իրանական նոսրացված ուրանը կարելի է օգտագործել խաղաղ ատոմային ծրագրերի համար՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՏԱՍՍ-ի կազմակերպած՝ աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Այս ուրանը ապագայում կարելի կլինի նոսրացնել և օգտագործել Իրանում խաղաղ ատոմային ծրագրերի համար՝ միջազգային հանրության և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո», - ասել է նա։

«Ինձ թվում է՝ և՛ Իրանը կարող էր գոհ լինել նման լուծումից, և՛ գործընթացի մյուս բոլոր մասնակիցները, որոնք ինչ-ինչ կասկածներ ունեն, նույնպես պետք է գոհ լինեն։ Ուրանը կներկայացվեր, դուրս կբերվեր և կդրվեր վերահսկողության ներքո», - եզրափակել է Ռուսաստանի պետության ղեկավարը։