Լրահոս
Հասարակական
20:15
04.06.26
53

Պռոշյանում «Toyota Land Cruiser»-ը բախվել է անչափահաս հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Պռոշյան գյուղում Երևանի բնակիչ 59-ամյա Նարինե Հ․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեծանվորդի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հեծանվորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է անչափահաս՝ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հեծանվորդի ինքնությունը։