Լրահոս
Քաղաքական
10:58
04.06.26
225

Նիկոլի կառավարման տարիները հիշվելու են որպես աղետի ու խարանի տարիներ․ քաղաքագետ

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլից հետո իր կառավարման տարիները հիշվելու են որպես աղետի, ամոթի ու խարանի տարիներ։

Այդ աղետալի ժառանգությունը, որը ներքին ատելության, պառակտման ու ինքնաոչնչացման շրջափուլ էր բացել, ստիպում է նոր հանրային դաշինք կնքել, պայմանավորվելով, որ այլևս ո’չ մի քաղաքական առաջնորդի համար իրար չենք ատելու, չենք պառակտվելու, չենք սպանելու իրար…

Ու ամենակարևորը` այլևս երբեք Հայաստանում ընտրություններ չպետք է կեղծվեն, այլևս երբեք Հայաստանում արտաքին ուժերը ներքին գործերին չպետք է միջամտեն։
Ու վերջում` այլևս երբեք հեղափոխությունների կարիք չպիտի լինի»։