Լրահոս
Հայաստան
15:24
04.06.26
390

Բացառվում է, որ իմ տղան ընտրակաշառքի հետ կապ ունենա. Արամ Դավթյանի մայրը մանրամասներ է պատմում

Img default alt hy

Գյումրեցի 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի մայրը բացառում է, որ իր որդին, որը վաղ առավոտյան ԱԱԾ աշխատողների կողմից ձերբակալվել է, կարող է ընտրակաշառքի հետ կապ ունենալ: 

Արամ Դավթյանը բնակվում է Գյումրիում, երիտասարդ լրագրող է, նա մի քանի անգամ անհարմար հարցեր է ուղղել ՔՊ-ականներին, օրինակ՝ Սարիկ Մինասյանին: 

Արամի մայրը՝ տիկին Մարինեն, «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ որդին պարզապես լրագրությամբ է զբաղվել, ինչպես մյուս բոլոր լրագրողները, Սարիկ Մինասյանի հետ հարցազրույցը ինքն էլ ա է տեսել, բայց չի կարող ասել, թե որդուն արդյոք ՔՊ-ականներին սուր հարցեր տալու համար են թիրախավորել: 

Տիկին Մարինեն պատմեց, որ որդուն ԱԱԾ երկու աշխատակիցներ ձերբակալել են առավոտյան ժամը 7-ից 8-ի սահմաններում, ինքն աշխատանքի է եղել, տանը Արամն է եղել ու նրա հայրը: Ցույց են տվել ձերբակալման որոշումը, սկսզբից տարել են Գյումրու ԱԱԾ բաժին, ապա Երևան: 

Մենք տեղեկացանք, որ Արամ Դավթյանի պաշտպանությունը պատրաստվում է ստանձնել փաստաբան Մհեր Հակոբյանը: