Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:54
04.06.26
490

Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի ճանապարհը դեպի ԵՄ․ Զախարովա

Img default alt hy

Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն, որն աջակցում է կիևյան ահաբեկիչներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայկական ղեկավարության մոտեցումը, ըստ որի՝ Երևանում պատրաստվում են նստել երկու աթոռի վրա, ոչ ոքի չի գոհացնում։ Եվ առավել ևս՝ մենք չենք պատրաստվում վճարել դեպի Եվրոպական միություն տանող ճանապարհը», - ասել է Զախարովան ՊՄՏՖ-2026-ի (Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում) «հարթակներում» անցկացվող ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ ԵՄ-ն թե՛ մեր երկրի, թե՛ աշխարհի այլ երկրների նկատմամբ անկեղծորեն թշնամական գիծ է վարում և աջակցում է կիևյան ահաբեկիչներին։ «Եվ ոչ միայն աջակցում է, այլ նաև ֆինանսավորում է նրանց», - հավելել է Զախարովան։