Լրահոս
Միջազգային
21:45
02.06.26
220

ՆԱՏՕ-ի հավերժ գոյության երաշխիքներ չկան․ Ստոլտենբերգ

Img default alt hy

Որևէ երաշխիք չկա, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հավերժ կպահպանվի իր ներկայիս տեսքով։ Այս մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա։ Այդ պատճառով մենք պետք է նորից ու նորից հաստատենք մեր հավատարմությունը դաշինքին։ Դա որոշ առումով նման է ամուսնության», – ասել է նա։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ի և դաշինքի եվրոպացի դաշնակիցների միջև հարաբերություններն այժմ ավելի բարդ շրջան են ապրում, քան 2024 թվականին իր պաշտոնաթողության պահին։ Նա նաև անընդունելի է անվանել Դանիայի հասցեին հնչեցված սպառնալիքները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին։