Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
03.06.26
72

Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՊՆ զինծառայողներին, տարբեր ստորաբաժանումների
աշխատակիցներին, ՊՆ վարչական շենքի աշխատողներին sms-ով հրահանգվել է լայքել եւ տարածել Սուրեն Պապիկյանի հրապարակային հայտարարությունները, գրառումները, որոնցում նա պատասխան է պահանջում «կալուգացի օլիգարխից», թե ինչու Կարապետյանների որդիները չեն նահատակվել պատերազմում, նրանց դասալիքներ է անվանում։

«Հրապարակ»

Իրականում ոչ թե քաղաքացիներն ինքնակամ հյուրասիրում են «սիրելի վարչապետին», այլ ուտուշ-խմուշը կազմակերպում է հենց ՔՊ-ն։ Կուսակցության
քարոզչական բաժնում հատուկ բաժին է բացվել, որը գումար է տրամադրում իրենց նախանշած վայրում հյուրասիրություն բեմադրելու համար։

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն էլ «նեղ կռուգում» անկեղծացել է, որ վիճակն իրականում բարդ է, հատկապես՝ մայրաքաղաքում, քանի որ երեւանցիները
տոտալ մերժում են իրենց: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի հետ: