Լրահոս
Միջազգային
22:00
02.06.26
233

ԱՄՆ-ն պատրաստ է քննարկել Իրանի կողմից ատոմային էներգիայի օգտագործման հնարավորությունը․ Ռուբիո

Img default alt hy

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստ է որոշակի պայմաններով համաձայնել, որ Իրանը հնարավորություն ունենա օգտագործել ատոմային էներգիա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե Իրանը ցանկանում է երկրում ատոմային էներգիա ունենալ, ապա դրա ապահովման մեխանիզմներ կան, - ասել է նա ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։ - Ամբողջ աշխարհում կան երկրներ, որոնք օգտագործում են ատոմային էներգիա, բայց չեն զբաղվում ուրանի հարստացմամբ։ Եվ նրանք հաստատ այն չեն հարստացնում մինչև 60%։ Նրանք դա չեն անում լեռնային ապարների հաստ շերտի տակ կամ գետնի տակ»։

«Եթե նրանց միջուկային էներգիա է հարկավոր, նրանք կարող են այն ունենալ, կան համապատասխան մեխանիզմներ», – հավելել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Իրանի հետ խնդիրը նրանում չէ, որ նրան միջուկային էներգիա է հարկավոր։ Իրանի հետ խնդիրն այն է, որ նրա բոլոր գործողությունները համապատասխանում են միջուկային զենք մշակելու ձգտող երկրի վարքագծին», – կարծում է պետքարտուղարը։