Լրահոս
Իրավական
15:45
04.06.26
78

Բացահայտվել է շորթման 20 դեպք. ձերբակալվել է 15-ամյա պատանի

Img default alt hy

ՆԳՆ ոստիկանությունը թիրախային պայքար է իրականացնում ավտոմեքենաներից կատարվող գողությունների և շորթման դեպքերի կանխարգելման, բացահայտման ու դրանց դեմ արդյունավետ հակազդման ուղղությամբ։

Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը։ Ժամը 4․40-ին, մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ, գողության և շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արին Բերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։

Ըստ իրավապահների հիմնավոր տեղեկությունների՝ նա և 17-ամյա մեկ այլ պատանի, մայրաքաղաքի վարչական տարբեր շրջաններում տասնյակ մեքենաներից կատարել էին գողություն և շորթում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչների և ոստիկանների համատեղ աշխատանի արդյունքում հիմնավորվել է նրանց կողմից կատարած շորթման 20 դեպք։

Նախաքննությունը շարունակվում է։