Լրահոս
Իրավական
15:15
04.06.26
233

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է․ փաստաբանը հրապարակել է Օսիպյանի ուղերձը

Img default alt hy

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը։

«Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։

Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ 

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է, ինչից անմիջապես հետո Օսիպյանը հացադուլ է հայտարարել։